Ամիրյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ բոլշևիկ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամիրյան (այլ կիրառումներ)
Տվյալներ
Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատում է Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։
Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։
Նշանակալի օբյեկտներ
Ամիրյան 2 — Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքը։ 2010-ականներին քանդվել է, բացառությամբ ճակատային պատի մի մասի։
Ամիրյան 6 — Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի շենքը։ Կառուցվել է 1898 թվականին՝ Վասիլի Միրզոյանի նախագծով։ 1902-1905 թվականներին կառուցվել է երկրորդ հարկը և աջ կողմում ընդլայնվել։
Ամիրյան 9 — Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց։ Նախկինում նրա տեղում կանգնած էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը քանդվել է 1939 թվականին խորհրդային իշխանությունների հրամանով։
Ամիրյան 26 — Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Պատկերասրահ
- Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի նախկին շենքը (Ամիրյան 6)
- 1939 թվականին քանդված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
- Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցի շենքը (Ամիրյան 9)
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (Ամիրյան 26)
Տես նաև
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.