Մաշտոցի պողոտա (Երևան)

Երևանի փողոց From Wikipedia, the free encyclopedia

Մաշտոցի պողոտա (Երևան)map

Մաշտոցի պողոտա, քաղաքային նշանակության պողոտա[1] Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաշտոցի պողոտա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մաշտոցի պողոտա, Քաղաք ...
Մաշտոցի պողոտա
Thumb
Մաշտոցի պողոտա
Քաղաք Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն2600
ՍկիզբՀաղթանակի կամուրջ
ԱվարտՄատենադարան
Նախկին անվանումԱրմյանսկայա փողոց

Սունդուկյան փողոց
Ստալինի պողոտա

Լենինի պողոտա
Անվանվել է
ի պատիվ
Մեսրոպ Մաշտոց
Thumb
Thumb
Փակել

Պատմություն

Thumb
Արմյանսկայա փողոց, 1907

Պողոտան կրում է հայ մշակույթի նշանավոր գործիչ Մեսրոպ Մաշտոցի անունը։ Պարսկական շրջանում այս տարածում գտնվել են Երևանի խանի բաղերը։ 19-րդ դարում՝ Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո տարածքը կառուցապատվել է ու մտել Նոր թաղ թամասի մեջ, որտեղ բնակեցվել են Պարսկաստանի ներգաղթած հայեր։ Փողոցն այս տարիներին կոչվել է Արմյանսկայա։ Խորհրդային ժամանակներում՝ ըստ Թամանյանի նախագծի փողոցը լայնացվել է ու Երևանի լայնածավալ վերակառուցումն իրականացվել է ըստ քաղաքի գլխավոր պլանի, որը նախապատրաստվել է 1924 թվականին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից[2]։ 1920-ական թվականներից իրականացվող գլխավոր պլանը փաստացիորեն պահպանել է հին Երևանի առանցքներից միայն մեկը՝ Աստաֆյան փողոցը (ներկայում՝ Աբովյան փողոց)։ Քաղաքի փողոցների ցանցը կազմվել է նորից, հին կառույցները քանդվել են։

Thumb
Ստալինի արձանը Երևանում։ Ներկայումս արձանի տեղում Մայր Հայաստան հուշահամալիրն է։

Վերանվանվել է Սունդուկյան փողոց, որը զգալիորեն ուղղվել է ու լայնացվել։ 1924-1990-ին կոչվել է նախ Ստալինի, ապա Լենինի անունով[3]։ Ճարտարապետական հուշարձաններից պահպանվել է Կապույտ մզկիթը (Գյոյ-ջամի, 1760-ական թվականներ)։

1945 թվականին շահագործման է հանձնվել Հաղթանակի կամուրջը։ 1952 թվականին ավարտվել է Փակ շուկայի շենքի շինարարությունը։

1959 թվականին պողոտայի արևմտյան ծայրի մոտ՝ բլրի լանջին՝ Ստալինի հուշարձանի ներքևում, բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի ինստիտուտը։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին դրա վրա տեղ է գտել Մայր Հայաստան հուշարձանը։

1972 թվականին բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանը։ 1976 թվականին նոր շենք է կառուցվել Սուրբ Սարգիս եկեղեցու համար, որն ընդգրկել է նաև հին շինությունը։

Շենքեր

Thumb
Մաշտոցի պողոտայի տեղադրությունը Երևանի քարտեզի վրա

Սուրբ Սարգիս եկեղեցի[4]

տ. 2/2 — «Մետրոպոլ» հյուրանոց
տ. 3ա — Փակ շուկա (ներկայում՝ «Երևան Սիթի» առևտրի կենտրոն)
տ. 7 — Ժամանակակից արվեստի թանգարան[5]
տ. 9 — Գիտությունների ակադեմիայի բնակելի տուն
տ. 12 — Կապույտ մզկիթ
տ. 13 — Դերասանի տուն
տ. 17 — Եղիշե Չարենցի տուն-թանգարան[6]
տ. 27
տ. 31/10
տ. 33 — Ս. Շահումյանի անվան դպրոց
տ. 37 — Alex-R
տ. 39/12 — Երվանդ Քոչարի թանգարան
տ. 43 — Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն
տ. 50 — «Նաիրի» կինոթատրոն
տ. 58 — Կամերային թատրոն
տ. 59 — Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան

Թումանյան փողոցի հետ հատման վայրին մոտ է տեղակայված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Հայտնի բնակիչներ

տ. 9 — ակադեմիկոսներ Հովսեփ Օրբելի, Ստեփանոս Մալխասյանց, Հրաչյա Բունիաթյան, Նագուշ Հարությունյան, Գագիկ Դավթյան,
տ. 43 — կոմպոզիտոր Առնո Բաբաջանյան[7], Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր, երաժշտագետ, փիլիսոփա Արշակ Ադամյան[8],
տ. 54 — կինոռեժիսոր Համո Բեկնազարյան,
Ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյան։

Հատող փողոցներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.