Նաիրի Զարյան
հայ հրապարակախոս, արձակագիր, թատերագետ, թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
հայ հրապարակախոս, արձակագիր, թատերագետ, թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Նաիրի Եղիազարի Զարյան (Հայաստան Եղիազարյան) (դեկտեմբերի 31, 1900[1][2], Խառակոնիս, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 11, 1969[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ, հասարակական գործիչ։ Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ (1944-1946)։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։ Քննադատվել է ստալինյան անհատի պաշտամունքին բուռն մասնակցության համար[4]։
Նաիրի Զարյան արմտ. հայ.՝ Նայիրի Զարեան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Հայաստան Եղիազարեան |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1900[1][2] |
Ծննդավայր | Խառակոնիս, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 11, 1969[1][2] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և թարգմանիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թեմական դպրոց (1921)[1], ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1927)[1] և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1933)[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Անաստված[1], Գրական դիրքերում[1], Գրական սերունդ[1] և ՀԳՄ[1][2] |
Պարգևներ | |
Զավակներ | Ռոմիկ Զարյան |
Նաիրի Զարյան Վիքիքաղվածքում | |
Նաիրի Զարյան Վիքիդարանում | |
Nairi Zaryan Վիքիպահեստում |
Նաիրի Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում։ Ծանր է եղել նրա մանկությունը։ Իր մանկությունը և պատանեկությունը Զարյանը նկարագրել է «Երկրորդ կյանք» հուշագրության մեջ։ Եղել է աղքատ ընտանիքի զավակ։ Գյուղում սիրված է եղել իբրև Խառակոնիսի ամենաընդունակ երեխաներից մեկը։ Ծնողները շուտ են մահացել՝ Հայաստանին և քրոջը թողնելով հորաքրոջ հույսին։ Ցեղասպանության տարիներին տեղահանել են նաև Խառակոնիսը։ Քրոջ հետ հասել է Արևելյան Հայաստան, այստեղ կորցրել քրոջը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապաստան է գտնում Երևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։ Այստեղ մտերմացել է ապագա հայտնի գրող Գուրգեն Մահարու հետ, ով այդ տարիներին դեռ Գուրգեն Աճեմյան էր։ Հետո երկու ընկերները ծանոթացել են Եղիշե Չարենցի հետ, որը որբանոցի դաստիարակն էր։ Որբանոցի վերջին տարիներից սկսած՝ Զարյանի ամբողջ կյանքը կապված է եղել հայ գրականությանը։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1927 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1933 թվականին՝ Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։
Զարյանի կյանքում հիշարժան էր Եղիշե Չարենցի հետ հանդիպումը, որն էլ անունը փոխեց Նաիրի Զարյանի։ 1926 թվականին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։ Քաղաքացիական պատերազմին ու Հայաստանում տեղի ունեցող սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշը» (1925), «Նոյեմբերյան օրերին»(1926), «Ռուշանի քարափը» (1930), «Սաքո Միկինյան» (1935) պոեմները, «Հացավան» (1937, վերամշկ.՝ 1949, բեմ.՝ 1980) վեպը։
Գրական առաջին քայլերը արել է որբանոցում, 1918 թվականին տպագրվել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1969 թվականին՝ վերջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում։ 1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավիպական ողբերգությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են ետպատերազմյան տարիներին գրված «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը, գրված՝ հայրենասիրական զգացումով։
1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում», «Գրական սերունդ» ամսագրերը։ 1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ, վարել հանրային եռանդուն գործունեություն։ 1951-1958 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։
Հայկական թատրոնը բեմադրել է նրա «Արա Գեղեցիկ», «Այրող դիմակ», «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները։ 1980 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է Զարյանի «Հացավանը»։ Կյանքի վերջին տարիներին Զարյանը որբանոցային տպավորությունների հիման վրա գրեց իր լավագույն արձակ գործերից մեկը՝ «Պարոն Պետրոսը և իր նախարարները»։
1928 թվականի հունիսի 12-ին Նաիրի Զարյանը՝ «Գրական դիրքերում» ամսագրի խմբագիր Ն․ Դաբաղյանի ու գրական խորհրդի մի շարք այլ անդամների հետ հայտարարությամբ դիմում են ՀԿ(բ)Կ Կենտկոմ ու բողոքում Չարենցի կողմից ամսագրի խմբագրական խորհրդի անդամ ընտրվելու դեմ։ Արդյունքում վերջինիս կրկին հանում են այդ կազմից։
1932 թվականի մարտին «Գրական թերթ»-ում (թիվ 2) տպագրվում է Զարյանի «Բաց նամակ Եղիշե Չարենցին» նյութը, որի մեջ գրում է. ««Էպիքական լուսաբացում» … դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը։ …Հիմնականում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը։ … Դու ինդիվիդուալիստորեն շարունակ դատում ես քո ուժեղության, իմաստության և վերափոխության մասին։ … Ինչո՞ւ դու չես գրում մի մոնումենտալ աշխատություն։ … Քո նահանջի և լռության պատճառն այն է …, որ դու … մասսաների հետ թույլ ես կապված…»: Հրապարակելով այս նամակը, նա բացահայտում է իր չարամիտ դիրքորոշումը Չարենցի հանդեպ, ինչն այդուհետ պետք է վերածվեր ոխերիմ թշնամանքի։
1935 թվականի հունվարին «Ստալին» բանաստեղծության համար արժանացել է պետական բարձրագույն պարգևի՝ Լենինի շքանշանի։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.