From Wikipedia, the free encyclopedia
Արա Գեղեցիկ, Հայկի սերնդից սերող հայոց արքա Արամի որդին է։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հոր սկսած հայոց ազգային ազատագրական պայքարը։ Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Արային նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։
Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ըհդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա Ուրարտացու միջև։
Արա Հայոց Թագավորն ուներ կապույտ աչքեր։ Այստեղից էլ նրա անվանումը` Արա Գեղեցիկ։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հարություն առնող Աստծուն։ Արան ամուսնացել է հայուհի կնոջ՝ Նուարդի հետ։ Արայի և Նուարդի սիրո ու նվիրվածության մասին հայտնի էր բոլորին։ Նուարդ թագուհու մասին տեղեկություները քիչ են, գրեթե չկան, սակայն պահպանվել են արտաքին նկարագրության մասին որոշ տեղեկություններ։ Նուարդն ուներ շագանակագույն աչքեր, սև մազեր և գեղեցիկ կազմվածք։ Նուրադ անունը պարսկական անվաննում է, այստեղից էլ ենթադրվում է, որ Թագուհին ինչ֊որ կապ է ունեցել Պարսկաստանի հետ։
Արան իր Հայոց աշխարհի նվիրյալն էր ու պաշտպանը։ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային։ Սակայն պարզվեց, որ թագուհու սերը Արայի հանդեպ խարդավանք էր Հայաստանին տիրելու համար։ Ըստ նկարագրության, Շամիրամը բարձրահասակ էր և ուներ փոքր քիթ։
Արան չէր ենթարկվում Շամիրամին, իսկ դա թագուհուն դուր չէր գալիս։ Շամիրամը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ։ Արայի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում, կռվելով իր զորքի առջևի գծում, Արան զոհվում է հերոսի մահով։ Բայց Շամիրամի սպասելիքները չեն իրականանում, որովհետև զինվորներին հանձնարարվել էր պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնել հայոց թագավորին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.