Հայաստանի 4-րդ Նահագահ, հայ դիվանագետ, ֆիզիկոս, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Վարդանի Սարգսյան (հունիսի 23, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի չորրորդ նախագահ (2018-2022 թվականներ)[2], Հայաստանի նախկին վարչապետ, քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան[2], Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, խոշոր բիզնեսմեն[2]։ Հայաստանի վարչապետ 1996 թվականի դեկտեմբերից մինչև 1997 թվականի փետրվար։ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականից)։
Արմեն Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018թ․ ապրիլ 9 - 2022թ. հունվար 23 | ||||
Նախորդող | Սերժ Սարգսյան | |||
Հաջորդող | Վահագն Խաչատուրյան | |||
| ||||
2013թ․ սեպտեմբեր 27 - 2018 | ||||
Նախորդող | Կարինե Ղազինյան | |||
| ||||
1996 - 1997 | ||||
Նախորդող | Հրանտ Բագրատյան | |||
Հաջորդող | Ռոբերտ Քոչարյան | |||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ֆիզիկոս, դիվանագետ, ձեռնարկատեր, համալսարանի դասախոս և համակարգչային գիտնական | |||
Ազգություն | հայ | |||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի և Հայ Կաթողիկէ Եկեղեցի | |||
Ծննդյան օր | հունիսի 23, 1953[1] (71 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան, Միացյալ Թագավորություն և Սենթ Քիթս և Նևիս | |||
Հայր | Վարդան Սարգսյան | |||
Ամուսին | Նունե Սարգսյան | |||
Զավակներ | Վարդան Սարգսյան Հայկ Սարգսյան | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
2018 թվականի հունվարին գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է որպես Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու ՀՀԿ-ի կողմից[3]։
2018 թվականի մարտի 2-ին Հայաստանի Խորհրդարանի կողմից ընտրվել է Հայաստանի չորրորդ նախագահ[4]։ Պաշտոնը ստանձնել է նույն թվականի ապրիլի 9-ին։ Պաշտոնից հրաժարվել է 2022 թվականի հունվարի 23-ին, լիազորությունները դադարել են փետրվարի 1-ին։
Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին Երևանում՝ ճարտարապետ Վարդան Խորենի Սարգսյանի (Տեր-Սարգսյան) ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1970-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1976-1978 թվականներին՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը (1976)։ 1992 թվականից՝ Լոնդոնի համալսարանի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր։ 1992-2000 թվականներին (ընդհատումներով)՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի ավագ դեսպան՝ Եվրոպայում, ԵՄ-ում։ 1999 թվականից՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Գյումրիի զարգացման հիմնադրամի (1999 թվականից), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի (2000 թվականից) նախագահ։ Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը հյուսիս-արևելքում, հարավում գրեթե հասնել Հայաստանի Սյունիքի մարզին, հայկական կողմին պատճառել հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։ Նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց կապիտուլացիոն հայտարարության ստորագրման մասին։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից[10]։ Պայմանագրց դուրս հանձնվեցին նաև Հադրութի և Քաշաթաղի շրջանների դեռևս ադրբեջանական զինված ուժերի կողմից չգրավված տարածքներից, իրենց չհանձնված տարածքները։
2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը ընթանում էր, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի հարվածելու Ադրբեջանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Իր այդ հայտարարության համար նա արժանացել է սուր քննադատության[11][12][13]։
Քանի որ կապիտուլիացիոն համաձայնագրով հանձնվեց Ադրբեջանին Արցախի մոտ 75%-ը, ուստի հայ-ադրբեջանական սահմանը ավելի երկարեց, որի հետևանքով վտանգվեց Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մազերը։
Ադրբեջանական զինված ուժերը, 2021 թվականի մայիսի 12-ին ներթափանցել է Հայաստանի հարավ արևելյան հատվածից մոտ 3,5 կմ և օկուպացրել Սյունիքի մարզում գտնվող Սև լիճը և հարակից տարածքը՝ կարևորագույն բարձրունքները։ Տեղում բանակցություններ են վարել տեղաբնիկները, ԶՈՒ ներկայացուցիչները, հետագայում ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել։
Մայիսի 13-ին, ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատել են նաև Վարդենիսի հատվածում և առաջ եկել մոտ 2 կմ[14][15]։
Մայիսի 20-ին ադրբեջանական զինուժը առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևել է բնակիչների մի մասի, այդ թվում երեխաների տարհանումը[15][16]։
Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի սուվերեն տարածքում կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը, կան վիրավորներ[15][17]։
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի տարածքում ադրբեջանցիները գերեվարել են 6 Հայաստանի զինված ուժերի զինծառայողի[18]։
Մայիսի 13-ից ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում են։ Կութ, Վերին Շորժա բնակավայրերի հատվածում պետական սահմանն անարգել անցել ու առաջ են եկել։ Կութի մոտ 2 կմ խորացել են։ Մոտեցել են գյուղի հովվին, հրահանգել՝ անասուններին հավաքի ու հեռանա տարածքից[19]։
Հետագայում մարտեր են եղել նաև Երասխ գյուղի հատվածում, որի հետևանքով զոհվել են հայ զինծառայողներ, նյութական վնաս է հասցվել Երասխ գյուղին։
2002 թվականին Արմեն Սարգսյանը ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, որից, ըստ իր պնդման, հրաժարվել է 2011 թվականին[20][21]։ Սակայն, ըստ «Հետք» առցանց լրատվամիջոցի հրապարակման, Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է հանդիսացել առնվազն մինչև 2014 թվականը[21]։
Ըստ «Հետք» առցանց լրատվամիջոցի հետաքննության՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է Սենթ Քիթս և Նևիս պետության քաղաքացի և այդ կարգավիճակում է գտնվել առնվազն 2013 թվականից։ Ըստ հրապարակման՝ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել 2018 թվականի մարտից և հետևաբար նրա՝ Հայաստանի նախագահ դառնալը հայաստանյան օրենսդրությամբ հակաօրինական է[22][23][24][25]։
Համաձայն մամուլի բազմաթիվ հրապարակումների ու հետաքննությունների, ինչպես նաև միջազգային լրագրողական հետաքննական «Investigative Dashboard» կազմակերպության բացահայտումների՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է խոշոր բիզնեսմեն[2][26][27]։ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ ինքը ոչ մի բիզնես չունի[2]։
Հետք լրատվամիջոցի հետաքննության տեղեկություններով Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացնող դեսպան Արեմն Սարգսյանը տարիներ շարունակ իր պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսները զարգացնելու համար[2]։
Նրա ղեկավարած շուրջ 15 ընկերություններ միավորող «Knightsbridge» («Նայթսբրիջ») ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում անշարժ գույքի, էներգետիկայի, հեռուստակոմունիկացիոն, տեխնոլոգիաների, մուլտիմեդիայի, գյուղատնտեսական ոլորտներում՝ ընդգրկելով տարբեր երկրներ, այդ թվում՝ Չեխիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա[26][27]։ համագործակցում է մի շարք խոշոր ընկերությունների հետ, որոնցից են «HSBC» («Էյչ-Էս-Բի-Սի»), Գոլդման Սաքս, «Merrill Lynch» («Մերիլ Լինչ»), Credit Suisse («Կրեդիտ Սուիս») կազմակերպությունները[27]։ «Knightsbridge»-ի գլխավոր ընկերությունը «Knightsbridge Investment Fund»-ն է։ «Knightsbridge» ընկերույթունների խումբը գրասենյակներ ունի Լոնդոնում, Վիեննայում, Փարիզում, Վարշավայում, Բուդապեշտում, Մոսկվայում, Ալմաթիում[26][27]։
2012 թվականին «Knightsbridge» ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի և Ռուսաստանի Լենինգրադի մարզի ղեկավար Վալերի Սերդյուկովի միջև ստորագրվեց Նովոլադոժսկու ջրագծի կառուցման վերաբերյալ հուշագիր, որի ընդhանուր արժեքն էր 40 մլրդ ռուբլի, որից 30 մլրդ ռուբլին պետք է ներդներ Արմեն Սարգսյանի ղեկավարած ընկերությունը[26][27]։
2013 թվականի հունվարին «Knightsbridge»-ի ղեկավար Արմեն Սարգսյանն ու Ռուսաստանի Արխանգելսկի մարզի ղեկավար Իգոր Օրլովը հուշագիր ստորագրեցին էներգետիկայի, տրանսպորտի և տուրիզմի ոլորտներում համագործակցության մասին, այդ թվում՝ Արխանգելսկի օդանավակայանի ու ենթակառուցվածքներին ուղղված ներդրումներ և այլն։ Այդ համաձայնագրով «Knightsbridge Natural Resources Group» ընկերությունը պետք է ներդներ 3.6 մլրդ ռուբլի, իսկ մարզային իշխանությունները՝ 396 մլն ռուբլի[26][27]։
Ռուսական մամուլի հրապարակման համաձայն «Knightsbridge» խմբի ընկերույթուններից «Knightsbridge Cybersystems»-ը, Ռուսական շուկայում զբաղվում է համակարգչային անվտանգության խնդիրներով, իսկ տնօրենը հանդիսանում է Ա. Սարգսյանի ավագ որդին՝ Վարդան Սարգսյանը[26]։
«Knightsbridge»-ը որոշակի մասնաբաժին ունի Խանտի-Մանսիում գտնվող Արևմտյան Չումպասի նավթային հանքում, որն օրական տալիս է 400 բարել նավթ (10-15 մլն եկամուտ)[26][27]։ Այն նաև հսկայական ներդրումներ է կատարել Թուրքմենստանում արտաքին աշխարհից փակ լայնաշերտ ինտերնետի ստեղծման գործում[26]։ Ռուսական լրատվամիջոցի հրապարակման համաձայն նավթային համաձայնագրի կնքման գործում մասնակցություն է ունեցել նաև «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի «Согласие» («Համաձայնություն») փակ բաժնետիրական ընկերությունը։
«Knightsbridge»-ը Ռուսաստանում ունի ներկայություն նաև սննդի ոլորտում՝ համագործակցելով իտալական «Կրեմոնինի» ընկերության հետ։ Այս համագործակցության շրջանակներում ստեղծված «Иналка ДжиБиЭс» («Ինալկա ՋիԲիԷս») ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ, Մերձմոսկովյան շրջանի Օդինցովո քաղաքում համբուրգերների արտադրությամբ, Օրենբուրգի շրջանում՝ սպանդանոցի ստեղծմամբ և այլն։ Մոտավոր ներդրումը կազմում է շուրջ 100 մլն եվրո։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է «Highbury Grօup»-ի ղեկավարը։ Ընկերությունների խումբը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում[26]։
«Highbury Group»-ի «Լենինգրադ» դուստր կորպորացիան, որն իր հերթին հանդիսանում է «Էներգոպրոեկտ» ընկերության բաժնետեր։ Այն համարվում է Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևմտյան տարածաշրջանի խոշորագույն կազմակերպությունը, որը զբաղվում է էլեկտրաէներգետիկ ոլորտի նախագծային և ինժեներինգային աշխատանքներով[26][27]։ «Էներգոպրոեկտ» ընկերությունը ստեղծվել է տարածաշրջանում ԽՍՀՄ երկու խոշոր նախագծային ընկերությունների միավորմամբ։ Ընկերության հիմնական պատվիրատուներն են Ռուսաստանում էներգետիկ մենաշնորհային դիրք ունեցող «Федеральная сетевая компания»-ն («Դաշնային ցանցային ընկերություն») և Ռուսաստանում գործող «Межрегиональная распределительная сетевая компания»-ը («Միջտարածաշրջանային բաշխիչ ցանցեր ընկերություն»)[26]։
Ունի երեք թոռնիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.