Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, «ուղեղային կենտրոն», հասարակական կազմակերպություն Հայաստանում[1][2][3]։ Հիմնադրվել է 2000 թվականի մարտին։

Արագ փաստեր Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Տեսակ ...
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2000
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքichd.org
Փակել

Պատմություն

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ 2007 թվականին դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնների ցանց հանդիսացող բաց հասարակության քաղաքականության ասոցիացիայի անդամ (PASOS): 2009-2010 թթ. կենտրոնի տարեկան շրջանառությունը կազմել է ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ 2008 թվականին «Ուղեղային կենտրոնների» վարկանիշային հետազոտության արդյունքների համաձայն ճանաչվել է Արևելյան Եվրոպայի 25 լավագույն կենտրոններից մեկը[4], 2009 թվականին՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների 30 լավագույն կենտրոններից մեկը[5]։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետազոտություններ է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի, միգրացիայի, տնտեսական ծրագրավորման և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առնչությամբ։ 2000–ականների սկզբին եղել է մեկնարկած հայ-թուրքական հանրային դիվանագիտության մեջ ներգրավված հիմնական հայկական ուղեղային կենտրոնը, որը վերահսկվել է Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոնի կողմից (ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.