Հրանտ Բագրատյան
հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հրանտ Արարատի Բագրատյան (հոկտեմբերի 18, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ վարչապետ՝ 1993 թվականից 1996 թվականներին։ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ, 2005 թվականին «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի» կոչում, 2006 թվականին ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է «ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցող տնտեսական գործիչ», «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ հիմնադիր անդամ։ Համաշխարհային բանկը ճանաչել է իր ձեռնարկած շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները լավագույնը հետխորհրդային տարածքում[2]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բագրատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Բագրատյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1993 թվականի փետրվարի 12 - 1996 թվական | |||
Նախորդող | Խոսրով Հարությունյան | ||
Հաջորդող | Արմեն Սարգսյան | ||
Կուսակցություն՝ | ՀՀՇ | ||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1958[1] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Կրթություն
Աշխատանքային գործունեություն
- 1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում,
- 1981-1982 թթ. աշխատել է «Քիմռեակտիվ» ՀՄ տնօրենի տեղակալ։
- 1986-1990 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, բաժնի վարիչ։
- 1990-1993 թվականներին՝ ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար,
- 1991 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր՝ ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար,
- 1993-1995 թվականներին՝ ՀՀ վարչապետ,
- 1995 թվականի հուլիսին Հայաստանի Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է մինչև 1996 թվականը,
- 1996-1997 թվականներին՝ Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) խորհրդական,
- 1998-2006 թվականներին՝ Երևանի կոնյակի գործարանում փոխնախագահ և մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն,
- 1998 թվականից «Ազատություն» կուսակցության առաջնորդ
- 2007-2010 թվականներին՝ Կիև, Ուկրաինայի Ազգային բանկ, Բանկային գործի համալսարան, Պրոֆեսոր։ Համարվում է շուկայական տնտեսությանն անցնելու հայկական բարեփոխումների հայրը։ Համաշխարհային Բանկի գնահատմամբ XX դարի 90-ական թվականների առաջին կեսին նրա առաջնորդությամբ իրականացված առաջին սերնդի տնտեսական բարեփոխումները լավագույնն են ոչ միայն ԱՊՀ-ում, այլ նաև նախկին ԽՍՀՄ տարածքում (ներառյալ բալթյան հանրապետությունները)։
- 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ Պատգամավոր է եղել մինչև 2017 թ․ ընտրությունները։
- 2013 թվականին առաջադրվել է ՀՀ Նախագահի ընտրություններին։
Հրապարակումներ
- Общество и государство. Перевод с армянского В Аветисяна М.:Изограф, 2000.- 320 с.
- Հայաստանը դարերի սահմանագծին/ Հ. Բագրատյան; Խմբ.՝ Ա. Մարտիրոսյան։ Երևան.,: Նաիրի, 2003։ 240 էջ
- Мегаэкономика и глобальные экономические проблемы: Учебно-методическое пособие. - Ер.: Издательство РАУ, 2013 - 252 с.
- Megaeconomics and global macroeconomic problems /Hrant Bagratyan, Iryna Kravchenko. - K.: UB NBU, 2013. - 247 p.
- Земельная реформа: вопросы теории и практики. - Ер.: Наири. 2003 - 476 стр.
- Введение в мегаэкономику: теория, методология, практика: монография/ Грант Багратян, Ирина Кравченко. - К.: УБД, НБУ, 2012. - 158 с.
Մեգաէկոնոմիկայի տեսություն
Հրանտ Բագրատյանը 61 գիտական հոդվածների և 9 մենագրությունների հեղինակ է[3]։ Նա հանդիսանում է իր պնդմամբ երրորդ տնտեսագիտության՝ մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, ինչը համարում է իր ամենամեծ գիտական նվաճումը[2]։ Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման արդյունքում ստեղծվել է միասնական համաշխարհային շուկա, երբ 154 երկրներ ունեն նույն ցածր մաքսատուրքերը և հարկային դրույքները և տալիս են համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը։ Մինչդեռ քեյնսականության հիմքում ընկած էր ոչ թե համաշխարհային, այլ միասնական ազգային շուկան։ Ըստ այդմ, նա պնդում է, որ միկրոէկոնոմիկայից և մակրոէկոնոմիկայից բացի կա նաև մեգաէկոնոմիկա, որտեղ պետության նպատակները փոխվում են։
Կոչումներ, մրցանակներ
- 1987 թվականին շնորհվել է տնտեսական գիտությունների թեկնածուի կոչում,
- 1995 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ,
- 1997 թվականին Արժույթի միջազգային ֆոնդի կողմից շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում,
- 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ,
- 2005 թվականին ՌԴ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում,
- 2005 թվականին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում,
- 2010 թվականին Ուկրաինայի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է տնտեսական գիտությունների դոկտորի կոչում։
- 2018 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Երաժշտական գործունեություն
Մինչև Հայաստանի կառավարությունում կարիերայի սկիզբը Հրանտ Բագրատյանը աշխատել է Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում՝ նվագելով բլյուզ ակուստիկ կիթառ։ Չունենալով հանդերձ երաժշտական կրթություն, Հրանտ Բագրատյանն ունի հեղինակած շուրջ 15 գործեր և մտադիր է ալբոմ թողարկել[2]։ Նրա համոզմամբ, մարդու կյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար։
Հոբբիներ
Հրանտ Բագրատյանը հավաքում է ալկոհոլային խմիչքներ։ Ըստ նրա, ժամանակին ուներ շուրջ 5000 փոքր շիշ, որոնց մեծամասնությունը, սակայն, նվիրել է և հիմա մնացել են ընդամենը 300-ը։ Սիրում է բիլիարդ և շախմատ։ Հրանտ Բագրատյանը նաև լողորդ է մեծ տարածությունների վրա՝ սթայեր[2]։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի առաջին տեղակալ) Հրանտ Բագրատյան 22 նոյեմբերի 1991—12 փետրվարի 1993 |
Հաջորդող |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյան 05 դեկտեմբերի 1991—12 փետրվարի 1993 |
Հաջորդող Արմեն Եղիազարյան |
Նախորդող Խոսրով Հարությունյան |
ՀՀ Վարչապետ Հրանտ Բագրատյան 12 փետրվարի 1993—1996 |
Հաջորդող Արմեն Սարգսյան |
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.