Remove ads

Արմեն Բենիամինի Եղիազարյան (նոյեմբերի 14, 1951(1951-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Եղիազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Կրթություն՝, Մասնագիտություն՝ ...
Արմեն Բենիամինի Եղիազարյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1973)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1951 թվականի նոյեմբերի 14-ին
Ծննդավայր Հայաստան Երևան
Քաղաքացիություն  Հայաստան
Փակել

Կենսագրություն

1968-1973 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1974-1977 թվականներին ընդունվել է Մոսկվայի տնտեսագիտության և մաթեմատիկայի ինստիտուտ։ 1977-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական ինստիտուտի ասիստենտ, իսկ 1984-1990 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ասիստենտ։ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 1993 թվականին՝ նույն հանձնաժողովի վարչության պետ։ 1993-1995 թվականներին եղել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար։ 1995-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, ընտրվել է Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թվականներին եղել է Հայաստանի բանկերի միության նախագահ։ 2003-2006 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի խորհրդական։ 2006-2011 թթ. Հայաստանի Եվրամիության խորհրդատվական գրասենյակի տնտեսական հարցերի խմբի ղեկավար։

2011 թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար[1]։

2013 թ. փետրվարի 28-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն[2]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads