From Wikipedia, the free encyclopedia
Վոլգա (մարիներեն՝ Юл, չուվաշերեն՝ Атӑл, թաթ.՝ Идел, նող․՝ Эдил, կալմ. Иҗил-һол, ղազ.՝ Едiл), գետ Ռուսաստանի եվրոպական մասում։ Գետի դելտայի մի փոքր մասը՝ ոչ գետի հունի հիմնական մասը, գտնվում է Ղազախստանի տարածքում։ Վոլգան հանդիսանում է երկրագնդի ամենախոշոր գետերից մեկը և ամենամեծը Եվրոպայում՝ ջրի պարունակության և երկարության առումով։ Բացի դա, Վոլգան հանդիսանում է աշխարհում ամենամեծ գետը, որը հոսում է անջրթող (ներքին) ջրամբարի մեջ[2]։
Գետի երկարությունը կազմում է 3530 կմ (նախքան ջրամբարների կառուցումը` 3690 կմ), իսկ ջրամբարի ավազանի մակերեսը՝ 1 360 000 կմ²:Տարեկան ջրհոսքը կազմում է 254 կմ³:
Վոլգայի ափերին են (ակունքից միջև գետաբերան) գտնվում չորս միլիոնանոց քաղաքներ՝ Նիժնի Նովգորոդը, Կազանը, Սամարան, Վոլգոգրադը։
20-րդ դարի 30-80-ական թվականներին Վոլգայի վրա կառուցվել են ութ հիդրոէլեկտրակայաններ, որոնք կազմում են Վոլժսկի-Կամսկի կասկադի բաղկացուցիչ մաս։ Վոլգա գետին հարող Ռուսաստանի տարածքը կոչվում է Պովոլժյե։
Մ․թ․ա․ 1-ին դարի անտիկ պատմիչների (Կլադվիոս Պտղոմեոսի և Ամմիանուս Մարցելինի) աշխատություններում Վոլգան կոչվել է Ռա[3] (լատ.՝ Rha),(միջին մոկշ. և էրզ. Рав ՝ երկու անուններն էլ ունեն իրանական ծագում Ամմիանուս Մարցելինուս|)։ Միջին դարերում Վոլգան Կամայի և Բելայայի հետ հայտնի է եղել Իտիլ անվանումով (համեմատություն ժամանակակից անուններով բաշկիրերեն՝ Иҙел, թաթ.՝ Идел, ղազ.՝ Еділ, չուվաշերեն՝ Атӑл, կալմ. Иҗил)։ Բյուզանդացի քրոնիկ Ֆեոֆան Խոստովանահայրը, նկարագրելով Հյուսիսային Մերձսևծովյան դաշտավայրի աշխարհագրական անվանումը, մի քանի անգամ հիշատակում է «ամենամեծ գետը, որ հոսում է օվկիանոսից վար՝ մինչև սարմատների երկիրը, և կոչվում Ατελ»[4]:
Ժամանակակից մարիերենում Юл բառի ծագումը կապվում է թաթ.՝ елга «գետակ, գետ» բառի հետ։
Վոլգայի ռուսական անվանումը (հին-ռուս.՝ Вльга) ծագել է նախասլավոնական *Vьlga բառից, ներկայումս՝ во́лглый — волога — влага.
Անվան սլավոնական ծագման մասին է խոսում նաև Vlha[5] ՝ գետ Չեխիայում և Вильга՝ գետ Լեհաստանում գետերի առկայությունը[6][7]։
Ելնելով նրանից, որ Վոլգայի ակունքը գտնվում է այն տարածաշրջանում, որտեղ լայնորեն ներկայացված է բալթյան ժողովրդի ծագումը, ստուգաբանորեն առաջացել է Բալթիկ լեզուներից։ ilga «երկար, երկարաձիգ» → Վոլգո լիճ → Վոլգա[8] գետ; valka «վտակ, գետակ[9]»:
Այլընտրանքային տարբերակը ծագում է մերձբալթյան-ֆիննական (ֆին.՝ valkea, էստ․՝ valge «սպիտակ», միջ. Վոլոգդա) գետերի անվանումից և մարիներեն (հին.-մարիներեն. *Jylγ (թուրքերենից), ժամանակակից մարիներեն՝ Юл; մարիներեն՝ Волгыдо «պայծառ») լեզուներից։
Վոլգա գետի երկրաբանական պատմությունը սկսվում է պլիոցենից՝ 5 միլիոն տարի առաջ։ Գետի ակունքը եղել են Ուրալյան լեռները, և գլխավոր գետահունը անցնում էր Կամայի միջով։ Ժամանակակից վերին հոսանքները հանդիսանում են աննշան ներհոսք։ Հին Վոլգան թափվում էր Կասպից ծով՝ այժմյան Բաքվի տարածաշրջանում։ Հին Վոլգան հոսում էր ձորով և ներկայացնում էր փոթորկոտ լեռնային գետ։ Այդ ժամանակ տարածաշրջանի կլիման եղել է մերձարևադարձային, իսկ գետի ափերին աճում էին մագնոլիաներ[10]։
Մոտ 3 միլիոն տարի առաջ Կասպից ծովի մակարդակի բարձրացումը հանգեցրեց Հին Վոլգայի անհետացմանը, քանի որ Կասպից ծովն սկսեց հյուսիսում հասնել մինչև Կամսկիի գետաբերանը։
Հետագայում սառցե դարաշրջանի և սառցադաշտերի հետագա հալեցումը ձևավորեցին գետի ժամանակակից տեսակը։ Դնեպրի սառցակալման դարաշրջանում (300.000 տարի առաջ) սառցաշերտը ծածկեց գետի ավազանը մինչև ժամանակակից Վոլգոգրադի տարածքը։ Գոյություն ունի մի վարկած, ըստ որի՝ մինչև Դնեպրի սառցակալումը Վոլգա գետը ընդհանրապես գոյություն չի ունեցել․ Վերին Վոլգայի հոսանքները լցվում էին Հին Վոլգա, իսկ Կասպից ծով լցվում էր Հին Կաման[11]։
Ենթադրում են, որ Վոլգայի մասին առաջին հիշատակումները հանդիպում են հին հունական պատմիչ Հերոդոտոսի աշխատություններում (Ք.ա. 5-րդ դար)՝ «Պարսից Դարեհ I-ի արշավը սկյութների դեմ» պատմվածքում։ Հերոդոտոսը նշում է, որ Դարեհը, հետևելով սկյութներին Տանայիս (ներկ. Դոն) գետը անցնելով կանգ էր առել Օար[12] գետի ափին։
Օար գետը փորձում են նույնացնել Վոլգայի հետ, սակայն Հերոդոտոսը նաև նշում է, որ այն թափվում է Մեոտիդ-ի մեջ (ներկ. Ազովի ծով)։
Որոշ հետազոտողներ Վոլգան համարում են այն գետը, որի մասին հայտնել է Դիոդոր Սիցիլիացին (մոտավորապես մ․թ․ա․ 90—30 թվականներին)։
Սկզբում նրանք [սկյութները]ապրել են շատ քիչ թվաքանակով Արաքս գետի մոտ և արհամարհված էին իրենց անփառունակության համար. Դեռ հնագույն ժամանակաշրջանում ռազմավարական ունակություններով տարբերվող և ռազմատենչ մի թագավորի ղեկավարությամբ նրանք իրենց համար ձեռք բերեցին երկիր լեռներում մինչև Կովկաս, օվկիանոսի և Մեոտեական լճի ափամերձ տարածքներում և այլ տարածքներում՝ մինչև Տանայիս գետը ։
Համաձայն միջնադարյան թուրքական և արաբա-պարսկական աշխարհագրական ավանդույթի՝ Իտիլ գետի ակունքը տեղակայված էր Ակ-Իդել (Սպիտակ), Կուկ-Իդել (Դեմա) և Կարա-Իդել (Ուֆա) գետերի միախառնման վայրում։ Ավելի ուշ՝ ռուսական քարտեզներում, Ակ-Իդելը նշվում էր որպես Սպիտակ Վոլգա (Վոլոժկա)։
Այս տեղեկությունների հիման վրա նրանք փորձում են Դիոդորի Արաքսը նույնացնել Վոլգայի հետ։
2-4-րդ դարերի հին հռոմեական գրավոր աղբյուրներում Վոլգան աշխարհագրական առումով բնութագրվում է որպես գետ Ра` «առատաձեռն», իսկ 9-րդ դարի արաբական աղբյուրներում անվանվում է Ателью՝ «գետերի գետը, մեծ գետ»։
Ամենավաղ հին ռուսական արձանագրության մեջ, որը կոչվում է «Ժամանակակից տարիների պատմվածքներ», ասվում է «Վոլոկովյան անտառից (ժամանակակից Վալդայի բարձրություն) Վոլգան կհոսի դեպի արևելք և կլցվի․․․ դեպի Խվալիսյան ծովը (ժամանակակից Կասպից ծովը)»։
Վոլգայի և վտակների աշխարհագրական դիրքը հանգեցրեց Վոլգայի առևտրային երթուղու առաջացմանը։ Վոլգոդոնսկի առևտրային ուղով իրականացվել է Դոն-Ազով-Սև ծովի հետ հաղորդակցություն։
Արաբական խալիֆայությունից արտահանվել են գործվածքներ, մետաղներ, սլավոնական տարածաշրջանից՝ զենք (սուր), բուրդ, մոմ, մեղր։ 9-ից 10-րդ դարերում առևտրի մեջ բավականին մեծ դեր էին խաղում այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են խազարական Իտիլը գետաբերանում, բուլղարական Բուլգարը Միջին Վոլգայում, Ռուսական Ռոստով, Սուզդալ, Մուրոմ քաղաքները Վերին Վոլգայի շրջանում։
965 թվականին իշխան Սվյատոսլավի՝ դեպի Վոլգա արշավանքից և շատ քաղաքների ավերումից հետո, Վոլգայի առևտրային երթուղու կարևորությունը նվազում է, և հին առևտրային քաղաքները անկում են ապրում։ Սկսած 11-րդ դարից ռուսական միջազգային առևտրի մեծ մասն անցնում էր դնեպրովյան առևտրային ճանապարհով, որին նպաստեց իշխանի վարած քաղաքականությունը, որը կենտրոնացած էր Բյուզանդիայի հետ առևտրական ու կրոնական կապերի վրա։ Այս շրջանում վոլգյան առևտուրը խիստ թուլանում է, իսկ 13-րդ դարում մոնղոլ-թաթարական արշավանքները խաթարեցին գյուղատնտեսական կապերը, բացառությամբ վերին Վոլգայի ջրամբարի, որտեղ մեծ դեր էին խաղում Նովգորոդը, Տվերը և Վլադիմիր-Սյուզդալ Ռուսաստանի քաղաքները։ 15-րդ դարից առևտրային ճանապարհի նշանակությունը վերականգնվում է, մեծանում է այնպիսի կենտրոնների նշանակությունը, ինչպիսիք են Կազանը, Նիժնի Նովգորոդը, Աստրախանը։ Իվան Ահեղի կողմից 16-րդ դարի կեսերին Կազանի և Աստրախանի խանությունների նվաճումը հանգեցրեց Վոլգա գետի ողջ համակարգի միավորմանը Ռուսաստանի ձեռքում, ինչը նպաստեց 17-րդ դարում Վոլգայի առևտրի ծաղկմանը։ Առաջանում են նոր խոշոր քաղաքներ՝ Սամարան , Սարատովը, Ցարիցինը, մեծ դեր են խաղում Յարոսլավլը , Կոստրոման, Նիժնի Նովգորոդը,Սիմբիրսկը։ Վոլգայով անցնում են նավերի մեծ քարավաններ (մինչև 500)։ 18-րդ դարում հիմնական առևտրական կենտրոնները տեղափոխվում են Արևմուտք, իսկ ներքին Վոլգայի տնտեսական զարգացումը ընդհատվեց քոչվոր ցեղերի արշավանքների հետևանքով։ 17-18-րդ դարերում Վոլգայի ավազանը հանդիսանում էր Ե.Ի Պուգաչովի և Ս.Տ. Ռազինի գլխավորությամբ ապստամբած կազակների և գյուղացիների գործողությունների հիմնական կենտրոնը։
19-րդ դարում, երբ Մարիինյան գետային համակարգը միացրին Վոլգայի ավազանին և Նևայի ավազանին (1808 թվական), մեծ առաջընթաց է գրանցվում Վոլժսկի առևտրային ուղիների զարգացման մեջ։ Ստեղծվում է խոշոր գետային նավատորմը (1820 թվականին առաջին շոգենավ), Վոլգայում աշխատում է հսկայական նավաքարշ բանվորների բանակ (մինչև 300.000 մարդ)։ Իրականացվում են հացի, աղի, ձկան, հետագայում նավթի և բամբակի խոշոր բեռնափոխադրումներ։
1917-1922 թվականների Քաղաքացիական պատերազմի զարգացումը Ռուսաստանում մեծ մասամբ պայմանավորված էր 1918 թվականին Վոլգայի շրջանի մի շարք քաղաքներում Հիմնադիր ժողովի կոմիտեի իշխանության հաստատմամբ։ Բոլշևիկների կողմից Վոլգայի վրա վերահսկողության վերականգնումը համարվում է կարևոր շրջադարձային կետ Քաղաքացիական պատերազմում, քանի որ Վոլգայի վրա վերահսկողությունը ապահովում էր հացահատիկային ռեսուրսների և Բաքվի նավթի հասանելիությունը։
Քաղաքացիական պատերազմում կարևոր դեր է խաղացել Ցարիցինի պաշտպանությունը, որում մեծ մասնակցություն է ունեցել Ի․Վ․Ստալինը, ինչը և առիթ է հանդիսացել,որ Ցարիցինը վերանվանվի Ստալինգրադ։
Սոցիալիստական շինարարության տարիներին, ամբողջ երկրի արդյունաբերականացման հետ կապված, մեծացավ Վոլգայի երթուղու նշանակությունը։ 20-րդ դարի 30-ական թվականներից ի վեր Վոլգան նաև օգտագործվում է որպես հիդրոէլեկտրակայանի աղբյուր։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Վոլգայում տեղի ունեցան բեկումնային ու արյունալի Ռժեվի և Ստալինգրադի ճակատամարտերը։ Հետպատերազմյան շրջանում Վոլգայի տնտեսական դերը զգալիորեն ուժեղացել է՝ հատկապես մի շարք խոշոր ջրամբարների և հիդրոէլեկտրակայանների կառուցումից հետո։
Վոլգան սկիզբ է առնում Վալդայի բարձրավանդակից (228 մետր բարձրությունից) և թափվում է Կասպից ծով։
Գետաբերանը ծովի մակարդակից 28 մետր ցածր է։ Ընդհանուր անկումը 256 մետր է։ Վոլգան աշխարհի ամենախոշոր ներքին հոսքով գետն է, այսինքն՝ համաշխարհային օվկիանոս չթափվող գետ է։
Վոլգա գետի ավազանի համակարգը ներառում է 151 հազար ջրատար՝ ընդհանուր 574 հազար կմ երկարությամբ։ Վոլգան ընդունում է շուրջ 200 վտակ։ Ձախ վտակները թվով ավելի շատ և ջրառատ են աջ վտակներից։ Կամիշից հետո նշանակալից վտակներ չկան։
Վոլգայի ավազանը զբաղեցնում է Ռուսաստանի եվրոպական տարածքի ⅓ մասը և տարածվում է Վալդայի և միջին ռուսական բարձրավանդակից մինչև Ուրալներ։ Վոլգայի ջրամբարի հիմնական սնուցող մասը (աղբյուրից դեպի Նիժնի Նովգորոդ և Կազան քաղաքներ) տեղակայված է անտառային գոտում, ավազանի միջին մասը ( մինչև Սամարա և Սարատով քաղաքներ) անտառային-տափաստանային գոտում, ստորին մասը` տափաստանային գոտում (մինչև Վոլգոգրադ քաղաքը), իսկ հարավային մասը՝ կիսաանապատային գոտում։ Ընդունված է Վոլգան բաժանել երեք մասի․
Վոլգայի ակունքը՝ բանալին Տվերի շրջանի Վոլգովերխովյան գյուղի մոտ է։ Վերին հոսանքներում՝ Վալդայի բարձրավանդակի սահմաններում, Վոլգան անցնում է փոքր լճերով՝ Փոքր և Մեծ Վերխիտներ, այնուհետև խոշոր լճերի համակարգով՝ հայտնի որպես Վերին Վոլգական լճեր՝ Ստերժ, Վսելուգ, Պենո և Վոլգո, որոնք միավորվում են Վերին Վոլգական ջրամբարում։
Այն բանից հետո, երբ Վոլգան մտավ Վերին Վոլգական լճերի համակարգ, ջրի հոսանքների կարգավորման և նավարկելիության խորությունն ապահովելու նպատակով 1843 թվականին կառուցվել է ջրամբար` Վերնեվոլժսկի Բեյշլոթ։ Վոլգայի առաջին խոշոր բնակավայրը՝ սկսած աղբյուրից, Ռժեվ քաղաքն է։ նրանից հետո սկսվում է նավարկելի գոտին։ Տվեր և Ռիբինսկ քաղաքների միջև ստեղծվեց Վոլգայի` Իվանկովսկու ջրամբարը (այսպես կոչված՝ Մոսկովյան ծովը) ամբարտակով, Դուբնա քաղաքի շրջակայքում գտնվող ՀԷԿ-ը, Ուգլիչի ջրամբարը (Ուգլիչի ՀԷԿ-ի մոտ), Ռիբինսկի ջրամբարը (Ռիբինսկի ՀԷԿ-ի մոտ)։ Ռիբինսկ-Յարոսլավլյան շրջանում և Կոստրոմայից ներքև գետը հոսում է նեղ հովտում բարձր միջև` անցնելով Ուգլիչսկո-Դանիլովսկայա և Գալիչսկո-Չուխլոմսկայա բարձրավանդակներով։ Այնուհետև Վոլգան հոսում է Ունժենսկայա և Բալախնայի ցածրավանդակների երկայնքով։ Գորոդեցիում (Նիժնի Նովգորոդից վերև) Վոլգան ձևավորում է Գորկու ջրամբարը։ Վերին Վոլգայի խոշորագույն վտակներն են` Սելիժարովկան, Տման, Տվերցան, Մոլոգան, Շեկսնան, Կոտորոսլան և Ունժան։
Միջին հատվածում՝ Օկայի գետաբերանից ներքև, Վոլգան դառնում է ավելի ջրառատ։ Այն հոսում է Պրիվոլժսկի բարձրավանդակի հյուսիսային մասի երկայնքով։ Գետի աջ ափը բարձրադիր է, իսկ ձախ ափը՝ ցածրադիր։ Չեբոքսարում կառուցվել է Չեբոքսարի ՀԷԿ-ը, իսկ նրանից վերև գտնվում է Չեբոքսարի ջրամբարը։ Միջին հոսանքում Վոլգայի խոշորագույն վտակներն են՝ Օկան, Սուրան, Վետլուգան և Սվիագան։
Ստորին հատվածում՝ Կամային խառնվելուց հետո, Վոլգան դառնում է ավելի հզոր գետ։ Այստեղ այն հոսում է Պրիվոլժսկի բարձրավանդակի երկայնքով։ Տոլյատովի քաղաքի մոտ, Սամարայի Լուկից վերև, որը ձևավորում է Վոլգան, Ժիգուլևյան լեռները ձգելով, կառուցվել է Ժիգուլևյան ՀԷկ-ի ամբարտակը, որից վերև գտնվում է Կույբիշևի լայնատարած ջրամբարը։ Բոլագովո քաղաքի մոտ՝ Վոլգայի վրա կառուցվել է Սարատովի հիդրոէլեկտրակայանը։ Նրանից վերև Սարատովի ջրամբարն է։ Ստորին Վոլգան ընդունում է համեմատաբար փոքր վտակներ՝ Սոկ, Սամարա, Մեծ Իրգիզ, Երուսլան։ Վոլգոգրադում՝ Վոլժսկի ՀԷԿ-ի շրջանում, Վոլգայից առանձնանում է ձախ թևը՝ Ախտուբան (երկարությունը 537 կմ), որը հոսում է գետի հիմնական ընթացքին զուգահեռ։ Վոլգայի և Ախտուբայի միջև ընկած մեծ տարածությունը, որի մեջ կան մեծ քանակությամբ ջրամբարներ և առվակներ, կոչվում է Վոլգա- Ախտուբանյան հեղեղուտ, որի լայնությունը նախկինում հասել է նույնիսկ մինչև 20—30 կմ։ Վոլգայի վրա՝ Ախտուբայի և Վոլգոգրադի միջև, կառուցվել է «Վոլգա» ՀԷԿ-ը, որի պատնեշի վերևում տարածվում է Վոլգոգրադի ջրամբարը։
Վոլգայի դելտան սկսվում է Բուզանի գետաբազուկից ( Աստրախանից 46 կմ հյուսիս) և Վոլգայի հունի բաժանման վայրից ու հանդիսանում է խոշորագույններից մեկը Ռուսաստանում և ամենամեծը՝ Եվրոպայում։ Դելտայում հաշվվում են շուրջ 500 փոքր գետաբազուկներ,վտակներ և փոքր գետակներ։ Հիմնական վտակներն են՝ Բուզանը, Բախտեմիրը, Կամիզյակը, Հին Վոլգան, Բոլդան, Ախտուբան, նրանցից նավարկելի է Բախտեմիրը, որը ձևավորում է Վոլգա-Կասպիական ջրանցքը։ Վոլգայի ստորին հոսանքի գետաբազուկներից մեկը՝ գետ Կիգաչը, հատում է Ղազախստանի տարածքը։
Վերոնշյալ գետաբազուկից սկիզբ է առնում ռազմավարական նշանակություն ունեցող ջրատար՝ Վոլգա-Մանգիշլակը, որը քաղցրահամ ջրով է ապահովում Ղազախստանի Մանգիստաուսկի շրջանի առանձին տարածքներ։ Տարբեր ժամանակներում Վոլգայի դելտան փոխել է իր դիրքը։ Այսպես․
Կուիբիշևի ջրամբարի կառուցումից հետո որոշ աղբյուրներում միջին և ստորին Վոլգաների սահմանը համարում են Սամարայից բարձր Ժիգուլովսկի ՀԷԿ-ը։ Այլ աղբյուրներում միջին և ստորին Վոլգաների սահման է համարվում Սարատովյան ՀԷԿ-ը (Բալակովո քաղաքում)։ Այս կերպ (ինչպես և Վոլգայի շրջանի բաժանման ժամանակ) ստորին Վոլգային են վերաբերում Սարատովի մարզը (բացառությամբ ծայրահեղ հյուսիսային շրջանների), Վոլգոգրադի մարզը, Կալմիկական Հանրապետությունը և Աստրախանի մարզը։
Վոլգայի հիմնական սնուցումը իրականացվում է ձյան (տարեկան հոսքի 60%), ստորերկրյա ջրերի (30%) և անձրևային (10%) ջրերի միջոցով։ Բնական ռեժիմը բնութագրվում է գարնանային վարարումներով (ապրիլ-հունիս), քիչ ջրայնությամբ՝ ամառային և ձմեռային սակավաջրության ժամանակ, և աշնանային անձրևային հեղեղումներով (հոկտեմբեր)։ Նախքան կարգավորումը՝ Վոլգայի մակարդակի տարեկան տատանումները Տվերի մոտ հասել են 11 մ, Կամսկի գետաբերանից ներքև՝ 15-17 մետր, և Աստրախանի մոտ՝ 3 մետր։
Ջրամբարների կառուցման հետ կապված կարգավորվել է Վոլգա գետի հոսքը, կտրուկ նվազել են մակարդակի տատանումները։ Վոլգայում լուրջ ջրհեղեղներ են տեղի ունեցել 1709, 1719, 1853, 1908 և 1926 թվականներին։ Բացի դրանից, ցածր լանջերի վրա ջրամբարների ստեղծման հետևանքով ջրի մակարդակի բարձրացման հետ կապված, մի շարք քաղաքներում ձևավորվել են լայնածավալ և հաճախ սակավաջուր ճահճացած գետաբերանի ծովախորշեր և գետախորշեր, ինչպես նաև կառուցվել են ինժեներական պաշտպանիչ կառույցներ՝ պատնեշների ձևով, պահեստային պոմպերի և այլն։
Միջին տարեկան ջրի թողունակությունը 29 մ³/վ է,Տվեր քաղաքի մոտ՝ 182, Յարոսլավլ քաղաքի մոտ՝ 1110,Նիժնի Նովգորոդի քաղաքի մոտ՝ 2970, Սամարա քաղաքի մոտ՝ 7720, Վոլգոգրադ քաղաքի մոտ՝ 8060 մ³/վ։ Վոլգոգրադից ներքև գետը իր ծախսի 2 %-ը կորցնում է գոլորշիացման վրա։
Նախկինում ջրհեղեղի ժամանակ ջրի առավելագույն ծախսը Կամա գետի մեջ թափվելուց ներքև հասել է 67.000 մ/վրկ, իսկ ջրհեղեղի արդյունքում Վոլգոգրադում ջրհեղեղի ողողադաշտը չի գերազանցել 52.000 մ³/վ։ Հունի կարգավորման գործընթացի հետ կապված ջրհեղեղների առավելագույն ծախսերը կտրուկ նվազել են, իսկ ամառային և ձմեռային սակավաջրային ծախսերը զգալիորեն աճել են։ Վոլգա գետի ավազանի ջրային բալանսը մինչև Վոլգոգրադ միջինում բազմամյա ժամկետում կազմում է տարեկան տեղումներ՝ տարեկան 662 մմ կամ 900 կմ³, գետի հոսքը՝ տարեկան 187 մմ կամ 254 կմ³, գոլորշիացում` տարեկան 475 մմ կամ 646 կմ³:
Մինչև ջրամբարների ստեղծումը՝ տարվա ընթացքում, Վոլգան գետաբերանի մոտ դուրս էր բերում մոտ 25 միլիոն տոննա նստվածք և 40-50 միլիոն տոննա լուծարված հանքանյութեր։ Վոլգայի ջրի ջերմաստիճանը ամռան կեսերին (հուլիսին) հասնում է 20-25 °C-ի։ Վոլգան սառցազերծվում է Աստրախանի մոտ մարտի կեսերին, ապրիլի առաջին կեսին սառցազերծումը տեղի է ունենում Վերին Վոլգայում և Կամիշինից ներքև, մնացած ամբողջ ընթացքում՝ ապրիլի կեսերին։ Սառցակալում է վերին և ստորին հոսքերում դեկտեմբերի սկզբին, սառույցից ազատված մնում է մոտ 200 օր, իսկ Աստրախանի մոտ շուրջ 260 օր։ Ջրամբարների ստեղծման հետևանքով Վոլգայի ջերմային ռեժիմը փոխվել է՝ բարձր բյեֆներում սառցակալման երևույթների տևողությունը մեծացել է, իսկ ներքևում դարձել է ավելի կարճ։
Վոլգան հոսում է Ռուսաստանի Դաշնության 15 ենթակա սուբյեկտների տարածքում (ակունքից դեպի գետաբերան).
Տարածքային առումով Վոլգայի ավազանը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության հետևյալ սուբյեկտների տարածքում։
ինչպես նաև Ղազախստանի Ատիռաիսկի մարզը։
Վոլգան կապված է՝
Վերին Վոլգայի ավազանում կան խոշոր անտառային տարածություններ, Միջին Վոլգայի և մասամբ Ստորին Վոլգայի շրջանում մեծ տարածքները զբաղեցված են հացահատիկային և արդյունաբերական մշակաբույսերով։ Բոստանաբուծությունը և այգեգործությունը զարգացած են։ Վոլգա-Ուրալյան տարածաշրջանում կան հարուստ նավթային և գազային հանքեր։ Սոլիկամսկի մոտակայքը հարուստ է կալիումի աղերի խոշոր հանքավայրերով։ Վոլգայի ստորին շրջանը հարուստ է (Բասկունչակի լիճ, Էլթոն) կերակրի աղով։
Վոլգայում կա մոտավորապես 70 ձկնատեսակ, որոնցից 40-ը արդյունաբերական (ամենակարևորները՝ վոբլա, բրամ, շիղաձուկ, գետածածան, լոքո, գայլաձուկ, թառափ, ստերլետ)։
Ռուսական կայսրության ժամանակ տարվա ընթացքում 4 ձկնորսական եղանակ է եղել՝|գարնանը (մարտի վերջից մինչև մայիսի 15-20-ը) բռնում էին ծածան, բրամ և գետածածանը, ամռանը (հուլիս 15-ից) թառափի տեսակները (թառափ, զութխի, շիպ, ստերլետ), աշնանը՝ (սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը) և ձմռանը սառցանցքի միջոցով բռնում էին բոլոր տեսակները։ Ամենախոշոր որսը տեղի էր ունենում գարնանը, այնուհետև՝ աշնանը, ձմռանը ձկների որսը լինում էր ամենաքիչը։ Ձվադրման ժամանակահատվածում՝ մայիսի 15-ից հուլիսի 15-ը, ձկնորսությունը Վոլգայում արգելվում էր։
Որսած թառափները կենդանի վիճակով գետի վրայով ուղարկում էին Վոլգայի տարբեր քաղաքներ՝ օգտագործելով հատուկ նավակներ, որոնք ունեին հոսող ջրով անցնելու համար նախատեսված անցքեր։
Ձուկը աղ դնելու համար միայն Սապոժնիկովների ձեռնարկությունը օգտագործում էր տարեկան 16 հազար տոննա աղ։ Ձմռանը նրանց խանութներում վաճառվում էր մինչև 4 մետր երկարությամբ թառափ, որը պարունակում էր մինչև 200 կգ ձկնկիթ։ Արդեն 19-րդ դարի վերջին Վոլգայում առևտրային ձկների թիվը զգալիորեն նվազում է։ Ոմանք դա կապում էին անբարեխիղճ ձկնորսության հետ, մյուսները` նավթով ջրերի աղտոտման հետ, որով ջեռուցվում էին շոգենավերը[15]։
Վոլգայի ջրերը և նրա խոշոր վտակներից մեծ մասը ներկայումս շատ ուժեղ աղտոտված են[16]։
2017 թվականին ընդունվեց «Վոլգա գետի աղտոտվածության պահպանումն ու կանխումը[17]» դաշնային ծրագիրը, որի համաձայն մինչև 2025 թվականը նախատեսվում է լրջորեն նվազեցնել աղտոտված կեղտաջրերի արտանետումը, կառուցել և արդիականացնել 26 հիդրոէլեկտրակայան, ընդ որում՝ մինչև 50 հազար հեկտար գյուղատնտեսական հողերը կստանան ոռոգում, և նույնպիսի տարածք էլ կհատկացվի ձկների ձվադրման համար[18]։
Նաև կանցկացվեն հատակը խորացնելու և ջրային օբյեկտների մաքրման աշխատանքներ, կիրականացվի խորտակված նավերի վերհանում (2018 թվականի տվյալներով՝ ֆիքսված է 3 հազար միավորից ավելի)[19]։
Վոլգան Նավարկելի է Ռժևից մինչև գետաբերան[20]։ Վոլգայի երկայնքով ներքին ջրուղիները՝ Ռժև քաղաքից մինչև Կոլխոզնիկ նավահանգիստ(589 կիլոմետր),Կոլխոզնիկ նավահանգիստ՝ Բերտյուլ(Կարմիր Բարիկադ գյուղ)՝ 2604 կիլոմետր, ինչպես նաև 40 կիլոմետրանոց հատված գետի դելտայում[21]։ Գետային նավերը, որոնք տարբեր ժամանակներում օգտագործվել են Վոլգայի վրա նավագնացության համար, ցուցադրված են Վոլգայի հանրապետական ակադեմիայի ջրային տրանսպորտի՝ գետային նավատորմի թանգարանում, որը գտնվում է Նիժնի Նովգորոդում։
Չհաշված Վոլգայի վերին հոսանքներում գտնվող կարճ կամուրջները՝ առաջին հիմնական կամուրջը գետի վրայով դարձել է Ալեքսանդրովյան երկաթգծային կամուրջը Սիզրանի մոտակայքում, որը հանձնվել է շահագործման 1880 թվականին։ Մինչ այդ բեռների և անձնակազմի տեղափոխման համար օգտագործվում էին շոգենավեր-լաստանավեր, իսկ ավելի վաղ՝ մեծ հարթահատակ նավակներ, որոնք կոչվում էին գետանավակներ։ Վոլգայի վրայով անցնող ամենաերկար կամուրջը այժմ Ուլյանովսկում գտնվող Նախագահական կամուրջն է, որը Ռուսաստանի ամենաերկար կամուրջն է(5825 մետր)։
Գետերի միախառնման տեղում ջրակուտակման մակերեսով մի քանի անգամ մեծ է Վոլգան, եթե հաշվի չառնենք Կամայի ավազանի լեռնային ռելիեֆը, որը մեծացնում է ամբողջ
մակերևույթի մակերեսը Վոլգայի ավազանի հարթ մակերևույթի համեմատ։ Մակերեսները դիտվում են այնպես, ինչպես նրանք ձևավորվել են բնական պայմաններում՝ 260,9 հազար կմ² ընդդեմ 251,7 հազար կմ²։ Սակայն այդ տարածքում Վոլգան միավորում է ավելի քիչ քանակությամբ գետեր և զիջում է Կամայի ավազանին (66,5 հազար գետ ընդդեմ 73,7 հազար)։
Կամայի ջրի ծախսը Վոլգայի հետ միախառնման վայրում կազմում է 4,300 մ³ / վրկ., իսկ Վոլգայինը՝ 3100 մ³ / վրկ.:
Մինչ Վոլգայի և Կամայի միախառնումը Կամայի երկարությունը կազմում է 1882 կմ[22] (մինչ ամբարտակների կառուցումը Կամայի երկարությունը եղել է 2300կմ[23]), ընդդեմ Վոլգայի 1390 կիլոմետրի[24]։
Միջին Վոլգայի գարնանային վարարումները կազմում են տարեկան հոսքի 60-70 %[25], իսկ ամառային-աշնանային շրջանում քիչ քանակությամբ տեղումները բերում են Վոլգայի ծանծաղացմանը[26]։ Կամայի վրա ամառային-աշնանային շրջանում ջրհոսքը իջնում է աննշան (շնորհիվ Ուրալի լեռնային գետերի սառույցի սնուցմամբ և Կամայի ավազանի հյուսիսային վտակների), այդ պատճառով Կաման ջրառատ է տարվա ցանկացած ժամանակ։
Կամայի ակունքի բարձրությունը ծովի մակերևույթից բարձր է 335 մետր, իսկ Վոլգայի ակունքի բարձրությունը՝ միայն 228 մետր։ Վոլգայի ավազանի միջին և բացարձակ բարձրությունը քիչ է Կամայի բարձրությունից, քանի որ Կամայի ավազանում են գտնվում Ուրալյան լեռները։
Այս գետերի առաջին լուրջ գիտական դիտարկումները սկսվել են 1875 թվականին[27]։
Այդ ժամանակ այս գետերի տղմոտ նստվածքաշերտերի ուսումնասիրության արդյունքում ապացուցվեց, որ Կաման գոյություն է ունեցել Վոլգայի հայտնվելուց շատ առաջ։
Չորրորդային շրջանի առաջին կեսում՝ մինչև առավելագույն սառցակալումը, Վոլգան այժմյան տեսքով չի եղել:Գոյություն է ունեցել Կաման, որը միավորվելով Վիշերի հետ, անմիջապես թափվում էր Կասպից ծով։
Կամայի ժամանակակից վերին հոսանքների ջրհոսքը գնում էր դեպի հյուսիս՝ դեպի Վիչեգդա։ Սառցակալումը հանգեցրեց հիդրոգրաֆիկական ցանցի ձևափոխմանը՝ Վերին Վոլգան, որը նախկինում ջուր էր տալիս Դոնին, սկսեց թափվել Կամա՝ ընդ որում համարյա ուղիղ անկյան տակ ( Կաման չի փոխում իր հոսքի ուղղությունը, իսկ Վոլգան թեքվում է համարյա 90 աստիճանով)։ Ստորին Վոլգան այսօր էլ ծառայում է որպես Կամայի բնական շարունակություն, այլ ոչ թե Վոլգայի հովիտ[28]։
Գիտական տեսանկյունից՝ հիդրոլոգիական երևույթների մեծամասնության համաձայն, Կաման համարվում է գլխավոր գետ, իսկ Վոլգան՝ նրա հոսանքը[29]։ Սակայն հաշվի առնելով կարևոր պատմական գործոնը, իսկ մասնավորապես՝ Վոլգա գետի միավորող դերը միակ Ռուսական հանրապետության ստեղծման մեջ, գետի մի մասը՝ Վոլգայի և Կամայի միախառնման վայրից մինչև Կասպից ծով, ընդունված է համարել Վոլգայի շարունակություն, այլ ոչ թե Կամայի։ Այժմ Կամա գետը համարվում է Վոլգա գետի վտակ, ավելի ճիշտ՝ Կույբիշևյան ջրամբարի վտակ Վոլգա գետի վրա[30]։
Կամայի գլխավոր լինելու տեսակետը պաշտպանում է միջին դարերի արաբական աշխարհագրական ավանդույթը, որը կապում էր Իտիլի ակունքը (Վոլգայի անվանումը) հենց Սպիտակ-Կամա համակարգի հետ ( արաբները գտնում էին, որ Կաման թափվում է Սպիտակի մեջ)[31]։
1983 թվականին Չեբոկսարյան վերջին ջրամբարի կասկադի գործարկումից հետո՝ Վոլգոգրադից վերև Վոլգան դադարեց գետ լինել և վերածվեց խոշոր հոսող լճերի կասկադի:Կաման քիչ չափով կարգավորված է պատնեշներով և գետի շատ հատվածներում պահպանվել է բնական հունը[32]։
Ռուսների կերպարային էությունը ընկալելու մեջ Վոլգան խաղում է բացառիկ և կենտրոնական դեր։ Գրականության և արվեստի մեջ Վոլգան հանդիպում է շատ հաճախ, նրա կերպարի հետ կապված են պաշտամունքային ստեղծագործություններ։ 19-րդ դարում և 20-րդ դարասկզբի մշակույթում Վոլգայի հետ են կապված ավելի շատ «ժողովրդական» մշակույթի ներկայացուցիչներ՝ Նիկոլայ Նեկրասով, Մաքսիմ Գորկի, Ֆյոդոր Շալյապին:Սովետական արվեստը լիովին օգտագործում էր Վոլգայի կերպարը, որը ստեղծվել էր մինչհեղափոխական Ռուսաստանի արվեստով։ Վոլգան նույնացվում է մայր հայրենիքի հետ, այն հանդիսանում է ազատության, ազատ տարածության, ընդարձակության և սովետական մարդու հոգու վեհության խորհրդանիշ։ Այս կերպարի ստեղծման մեջ կենտրոնական դեր են խաղացել Վոլգա ֆիլմը և Լյուդմիլա Զիկինայի կողմից կատարվող «Հոսում է Վոլգա գետը» երգը։
Ոչ պաշտոնապես Վոլգայի օրը սահմանվել է 2008 թվականին։ Առաջին անգամ այն նշվել է Նիժնի Նովգորոդում 10-րդ միջազգային գիտական արդյունաբերական ֆորումի անցկացման ժամանակ («Великие реки — 2008»), իսկ հետո սկսել է նշվել Վոլգոգրադի, Աստրախանի, Յարոսլավի, Սամարայի մարզերում,Թաթարստանի Հանրապետությունում։ Տոնը նշվում է մայիսի 20-ին[33]։ Վոլգայի օրվա կապակցությամբ անցկացվում են ափերի մաքրման էկոլոգիական միջոցառումներ, գիտական բանավեճեր։ Միջոցառման հիմնական նպատակը Վոլգայի պաշտպանական ուժերի միավորումն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.