ռուս դերասանուհի, «Ոսկե մատանին» անսամբլի մենակատար From Wikipedia, the free encyclopedia
Նադեժդա Նիկիտիչնա Կադիշևա (ռուս.՝ Надежда Никитична Кадышева, հունիսի 1, 1959, Լենինոգորսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), էրզյական ծագմամբ ռուս երգչուհի[5], «Զոլոտոյե կոլցո» անսամբլի անդամ։ Բուգուլմայի պատվավոր քաղաքացի։ 1999 թվականին Կադիշևային շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական երգչուհու կոչում[6], Մորդովիայի ժողովրդական երգչուհի և Թաթարստանի ժողովրդական երգչուհի։
Նադեժդա Կադիշևա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1959 (65 տարեկան) Լենինոգորսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1] |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն և փոփ֊ֆոլք |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Մ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ |
Ամուսին | Aleksander Kostyuk?[2] |
Պարգևներ | |
Կայք | кадышева.рф |
Nadezhda Kadysheva Վիքիպահեստում |
Ծնվել է 1959 թվականի հունիսի 1-ին Գորկի գյուղում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ստարի Մակլաուշ գյուղը, որը գտնվում է Օրենբուրգի մարզի, Սամարայի մարզի և Թաթարստանի սահմանագծին։
Նադեժդայի հայրը՝ Նիկիտա Միխայլովիչը (1923-1974) աշխատել է երկաթգծում, իսկ մայրը՝ Աննա Անդրեևա Կադիշևան (1927-1970) եղել է տնային տնտեսուհի։ Նադեժդան եղել է չորս քույրերից երրորդը (Վերա, Մարիա, Նադեժդա և Լյուբով)[7]։
Երգչուհու մանկությունը և պատանեկությունը դժվար են եղել։ Մայրը մահացել է 42 տարեկան հասակում՝ ուռուցքից։ Նույն խնդիրը երգչուհին ունեցել է 30 տարեկան հասակում։ Նա երկու տարի կարծել է, թե կմահանա սրտի քաղցկեղից։ Սակայն վիրահատության ժամանակ դիագնոզը չի հաստատվել։ Բժիշկները նրա կյանքը փրկել են նաև 49 տարեկանում, երբ երգչուհու մոտ հայտնաբերվել էր սուր հաճախասրտություն։ Բժիշկները հրաշքով նրան փրկել են ինֆարկտից։
Նադեժդան 10 տարեկան է եղել, երբ նրա հայրը նորից է ամուսնացել։ Խորթ մայրը իր հետ բերել է իր երեխաներին, և քույրերի կյանքը ավելի է բարդացել։ Ավագ քույրը Վերան մեկնել է քաղաք և աշխատանքի տեղավորվել գործարանում։ Մարիային ուղարկել են հյուսիս՝ բարեկամների մոտ, իսկ Նադեժդային և Լյուբովին ուղարկել են Բուգուլմայի դպրոց- ինտերնատ[8]։ Հայրը նամակներում դուստրերին դիմել է «դուքով» և կնոջից թաքուն գումար ուղարկել։ Մի քանի տարի անց նա նույնպես մահացել է։
14 տարեկանում դպրոցի տնօրենությունը բացահայտել է աղջկա երաժշտական ունակությունները։ Միևնույն տարում մեկնել է Մոսկվայի մարզ՝ ավագ քրոջ մոտ։ 19 տարեկանում ընդունվել է Իպոլիտով- Իվանովի անվան երաժշտական ուսումնարան։ 1983 թվականին ավարտել է Գնեսինայի անվան Ռուսաստանի երաժշտական ակադեմիան։ 1992 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Կոստյուկի հետ Սան Ֆրանցիսկոյում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.