Ալեքսեյ Սավրասով
ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ From Wikipedia, the free encyclopedia
ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսեյ Կոնդրատիի Սավրասով (ռուս.՝ Алексей Кондратьевич Саврасов, մայիսի 12 (24), 1830, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1897, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ։
Ալեքսեյ Սավրասով ռուս.՝ Алексей Саврасов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12 (24), 1830 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1897 (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | Կերպարվեստ[2], գեղանկարչություն[2] և բնանկար[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Սերմնագռավները վերադարձան |
Զավակներ | Q96279821? |
Alexei Kondratyevich Savrasov Վիքիպահեստում |
1844-1854 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Պերեդվիժնիկների ընկերության հիմնադիր-անդամ։ Սավրասովի վաղ շրջանի գործերում գերակշռողը ռոմանտիկական էֆեկտներն են («Կրեմլը ամպամած եղանակին», 1851)։ 1850-1860-ական թվականներին հաճախ է պատկերել հանդարտ, պատմողական տիպի բնանկարներ, ձգտել գունային ամբողջականության («Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում», 1869), լուսաստվերի հուզական հնչողության։ Սավրասովի բնապատկերային խնդիրների որոնումների հանրագումարը «Սերմնագռավները վերադարձան» (1871) կտավն է։ Քնարականությունը, պլեների նկատմամբ հետաքրքրությունը բնորոշ է նաև հետագա գործերին («Միջգյուղյա ճանապարհ», 1873, «Բակ», 1870-ական թվականներին, թվարկվածները՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Լինելով ռուսական քնարական բնանկարի խոշոր ներկայացուցիչ, Սավրասովը մեծ ազդեցություն է գործել XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս բնանկարիչների (Կոնստանտին Կորովին, Իսահակ Լևիտան) վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.