From Wikipedia, the free encyclopedia
Իվան Ալեքսանդրվիչ Գոնչարով (հունիսի 6 (18), 1812[1][2], Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 15 (27), 1891[3][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս գրող։
Իվան Գոնչարով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6 (18), 1812[1][2] |
Ծննդավայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 15 (27), 1891[3][1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Ժանրեր | վեպ, ակնարկ և հոդված |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Սովորական պատմություն, Օբլոմով և Անդունդ |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Իվան Գոնչարով Վիքիքաղվածքում | |
Իվան Գոնչարով Վիքիդարանում | |
Ivan Goncharov Վիքիպահեստում |
1831-1834 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժնում։ 1852-1854 թվականներին «Պալլադա» ռազմանավով կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։ 1858 թվականին առանձին գրքով հրատարակել է «Պալլադա» առագաստանավը» ակնարկաշարը։ 1856 թվականին աշխատել է որպես գրաքննիչ, 1862-1863 թվականներին՝ «Սևեռնայա պոչտա» թերթի խմբագիր, 1863-1867 թվականներին՝ մամուլի խորհրդի անդամ։ 1839 թվականին գրել է «Երջանիկ սխալ», 1842 թվականին՝ «Իվան Սավվիչ Պոդժաբրին» վիպակները։ 1847 թվականին պարբերական մամուլում հրատարակել է «Սովորական պատմություն» վեպը։ Գրել է «Օբլոմով» (1859 թվական) և «Զառիթափ» (1869 թվական) վեպերը, որոնցով մտել է ռուս և համաշխարհայիև գրականություն՝ որպես քննադատական ռեալիզմի ականավոր ներկայացուցիչ։ Պրոբլեմատիկայով միմյանց հետ սերտ կապված այս վեպերը կարելի է դիտել որպես եռերգություն։ Նրա վեպերն աչքի են ընկնում վիպագրական վարպետությամբ, կենցաղի ռեալ պատկերումով։ Կերպարների ընդհանրացման ուժը հասնում է այն աստիճանի, որ «Օբլոմով» անունը դարձել է մի ամբողջ հասարակական երևույթի հոմանիշ։ 1869 թվականից ծավալել է գրաքննադատական գործունեություն։ Գրականության վերաբերյալ նրա հոդվածներից առանձնակի նշանակություն ունի «Միլիոն տառապանքներ» հոդվածը՝ նվիրված Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության մեկնաբանմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.