From Wikipedia, the free encyclopedia
Ստեպան Տիմոֆեևիչ Ռազին (ռուս.՝ Степан Тимофеевич Разин, մոտ 1630[1][2], միգուցե Պուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Ռուսական թագավորություն և միգուցե Ստարոչերկասկայա, Ռուսական թագավորություն - հունիսի 6 (16), 1671[1][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն), նաև հայտնի որպես Ստենկա Ռազին (Стенька Разин), 1670-1671 թվականների գյուղացիական ապստամբության առաջնորդ։
Ստեպան Ռազին ռուս.՝ Степан Тимофеевич Разин | |
---|---|
Ծնվել է | մոտ 1630[1][2] |
Ծննդավայր | միգուցե Պուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Ռուսական թագավորություն կամ միգուցե Ստարոչերկասկայա, Ռուսական թագավորություն |
Մահացել է | հունիսի 6 (16), 1671[1][3] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | ապստամբ և Դիմադրության մարտիկ |
Stepan Razin Վիքիպահեստում |
Ծնվել է Դոնի ունևոր կազակի ընտանիքում։ 1661 թվականին Ստեպան Ռազինն ատաման Ֆ․ Բուդանի հետ, Դոնի կազակների անունից բանակցություններ է վարել կալմիկների հետ՝ հաշտություն կնքելու և թաթարների դեմ համատեղ գործողություններ սկսելու վերաբերյալ։ 1662-1663 թվականներին, որպես Դոնի կազակների ատաման, արշավել է Ղրիմի թաթարների և թուրքերի դեմ։ Ռուսաստանում ֆեոդալա-ճորտատիրական կարգերի դեմ ապստամբելու գաղափարը հղացել է Դոնի կազակների ազատությունների վրա ինքնակալության հարձակումների և, մասնավորապես, եղբոր՝ Իվանի նկատմամբ իշխան Դոլգորուկովի դաժան հաշվեհարդարի կապակցությամբ։ 1667 թվականի գարնանը Ստեպան Ռազինը կազմակերպել է կազակական չքավորության արշավանք դեպի Վոլգա և Կասպից ծով։ 1670 թվականի արշավանքը Վոլգա վերածվել է հզոր գյուղացիական պատերազմի, որն ընդգրկել է Պովոլժիեն և երկրի մի շարք այլ շրջաններ։ Սիմբիրսկի մոտ պարտվելուց հետո (1670 թվականի հոկտեմբերի 4) Ստեպան Ռազինը գնացել է Դոն և սկսել է ուժեր հավաքել նոր արշավանքի համար։ Սակայն 1671 թվականի ապրիլին կազակ, ավագանին Ստեպան Ռազինին մատնել է ցարական իշխանություններին։ Գերված Ստեպան Ռազինին տեղափոխել են Չերկասկ, ապա՝ Մոսկվա, որտեղ և մահապատժի է ենթարկվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.