Կիրովի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կիրովի մարզ (ռուս.՝ Ки́ровская о́бласть,, ՌՍՖՍՀ կազմում։ 1934-ի դեկտեմբերի 7-ին կազմվել է որպես Կիրովի երկրամաս, 1936-ի դեկտեմբերի 5-ին՝ դարձել մարզ։ Տարածությունը 120,8 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1662 հզ. (1979)։ Ունի 39 շրջան, 19 քաղաք, 55 քտա։ Կենտրոնը՝ Կիրով։ Կիրովի մարզը 1959 թ. դեկտեմբերի 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Կիրովի մարզը գտնվում է ԽՍՀՄ եվրոպական մասի արիալում։ Բլրա-ալիքվոր մակերևույթով, հյուսիսից հարավ թեքված հարթավայր է։ Կենտրոնով անցնում է Վյատկայի Ուվալը (մինչև 284մ բարձրության Կաման, Վեալուգան)։ Հողաբուսական ծածկույթում գերակշռում են պոդզոլային հողերն ու անտառները։ Կենդանիներից կան սկյուռ, կզաքիս, աղվես, ջրասամույր, լուսան, արջ, որմզդեղն և այլն, թռչուններից՝ աքար, ցախաքլոր, խլահավ, սագ։
91% -ը ռուսներ են, բնակվում են նաև մարիներ, թաթարներ, ուդմուրտներ, կոմիներ և այլն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 13,8 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 64% է (1979)։ Խոշոր քաղաքներն են Կիրովը, Կիրովո-Չեպեցկը, Կոտելնիչը, Սլոբոդսկոյը։
Զարգացած են մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, վառելիքային, էլեկտրաէներգետիկ, քիմիական, անտառային, կաշվի, կոշիկի, մորթեղենի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը մասնագիտանում է մսակաթնատու անասնապահության, հացահատիկի, վուշի արտադրության ուղղությամբ։ 1972-ին կար 314 կոլտնտեսություն, 234 խորհրդային տնտեսույթուն, 11 թռչնաֆաբրիկա։ Երկաթուղիների երկարությունը 1049 կմ է, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 6438 կմ, նավարկելի գետերի երկարությունը՝ 2125 կմ։
1972 թ. Կիրովի մարզում կար 3 բուհ, 1190 մասսայական գրադարան, 1543 ակումբ, 9 թանգարան, 3 թատրոն, 1563 կինոկայանք, 212 հիվանդանոց, 3, 4 հզ. բժիշկ։ Հրատարակվում է մարզային 2 թերթ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.