From Wikipedia, the free encyclopedia
Մարկոս Ավետարանիչ (լատին․՝ Mārcus, հուն․՝ Μᾶρκος, Հռոմեացված՝ Mârkos, մոտ 12 կամ 20, Պաղեստին - ապրիլի 25, 68 կամ 68, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն), ավանդաբար համարվում է Մարկոսի Ավետարանի հեղինակը։ Ասվում է, որ Մարկոսը եղել է վաղ Քրիստոնեության ամենակարևոր եպիսկոպոսական աթոռներից մեկի՝ Ալեքսանդրիայի եկեղեցու հիմնադիրը։ Ապրիլի 25-ը նրա հիշատակության օրն է, իսկ թևավոր առյուծը՝ նրա խորհրդանիշը[1]։
Մարկոս Ավետարանիչ արամեերեն՝ ܡܪܩܘܣ | |
---|---|
Ծնվել է | մոտ 12 կամ 20 |
Ծննդավայր | Պաղեստին |
Մահացել է | ապրիլի 25, 68 կամ 68 |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն |
Գերեզման | Սուրբ Մարկոսի տաճար |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | քրիստոնյա քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ալեքսանդրիայի պատրիարք |
Saint Mark Վիքիպահեստում |
Մարկոս Ավետարանչի անունը տարբեր լեզուներով հնչում է տարբեր կերպ.
լատին․՝ Mārcus, հուն․՝ Μᾶρκος, Mârkos, ղպտ.՝ Ⲙⲁⲣⲕⲟⲥ (Markos), եբրայերեն՝ מרקוס (Marqos), արաբ․՝ مَرْقُس (Marqus), ամհարերեն՝ ማርቆስ (Marḳos), լիբիա-բերբերերեն՝ ⵎⴰⵔⵇⵓⵙ:
Խաղաղություն ձեզ, Մարկոս, իմ Ավետարանիչ |
Ըստ Վիլլիամ Լեյնի (1974), «անխախտ ավանդությունը» Մարկոս Ավետարանչին նույնացնում է Հովհաննես Մարկոսի հետ[2], վերջինը ներկայացվում է որպես Բառնաբասի զարմիկ[3]։ Այնուամենայնիվ, Հիպողիտոս Հռոմեացին իր Յոթանասուն Առաքյալների Մասին աշխատության մեջ տարբերակում է Մարկոս Ավետարանչին (Բ. Տիմ. 4:11), Հովհաննես Մարկոսին (Գործք 12:12, 25; 13:5; 13; 15:37) և Բառնաբասի զարմիկ Մարկոսին (Կող. 4:10; Փիլ. 1:24)[4]: Ըստ Հիպողիտոսի, նրանք բոլորը պատկանել են «Յոթանասուն Աշակերտների» խմբին, ովքեր Հիսուսի կողմից առաքվել են Հուդայի երկիր Ավետարանը քարոզելու (Ղուկ. 10:1):
Ըստ Եվսեբիոս Կեսարացու (Եկ. Պատմ. 2.9.1-4), Հերովդես Ա Ագգրիպացին (Ք. հ. 41 թվականին) Հրեաստանում իր կառավարության առաջին տարում հրամայել է սպանել Զեբեդեոսի որդի Հակոբոսին և կալանավորել Պետրոսին՝ պլանավորելով սպանել նրան Պասեքից հետո։ Պետրոսը հրեշտակների կողմից հրաշքով փրկվելով փախել է Հերովդեսից (Գործք 12:1-19)։ Պետրոսը գնացել է Անտիոք, հետո` Փոքր Ասիա (Պոնտոս, Գաղատա, Կապադովկիա, Ասիա և Բյութանիա, ինչպես նշված է Ա Պետրոս 1:1 համարում), ապա ժամանել է Հռոմ Կլավդիոս կայսեր կառավարման երկրորդ տարում (Ք. հ. 42 թվական, Եվսեբիոս, Եկ. Պատմ. 2.14.6): Ճանապարհին Պետրոսը հանդիպել է Մարկոսին, ով ընկերակցել է Պետրոսի հետ՝ դառնալով նրա գործընկերն ու թարգմանը։ Մարկոս Ավետարանիչը գրի է առել Պետրոսի քարոզները, որոնց հիման վրա շարադրել է Մարկոսի Ավետարանը (Եկ. Պատմ. 15-16): Մարկոսն իր Ավետարանը գրել է Կլավդիոսի կառավարման երրորդ տարում՝ նախքան իր Ալեքսանդրիա մեկնելը (Ք. հ. 43 թվականին)[5]։
Ըստ Գործք 15:39 համարի, Մարկոսը Բառնաբասի հետ գնացել է Կիպրոս Երուսաղեմի ժողովից հետո։ Ավանդության համաձայն, Ք. հ. 49 թվականին՝ Քրիստոսի Համբարձումից մոտավորապես 19 տարի հետո, Մարկոսը ճամփորդել է Ալեքսանդիա և հիմնադրել Ալեքսանդիայի Եկեղեցին։ Ներկայիս Ղպտի Ուղղափառ, Ալեքսանդիայի Հույն Ուղղափառ և Ղպտի Կաթոլիկ Եկեղեցիները սկզբնավորվել են Մարկոս առաքյալի կողմից հիմնադրած այս քրիստոնեական համայնքից[6]։ Ղպտի Եկեղեցու ծիսական առանձնահատկությունները կապվում են Մարկոսի անվան հետ[7]։ Նա դարձել է Ալեքսանդիայի առաջին եպիսկոպոսը և համարվում է Քրիստոնեության սկզբնավորողը Աֆրիկայում[8]։
Ըստ Եվսեբիոսի (Եկ. Պատմ. 2.24.1), Ներոնի թագավորության ութերորդ տարում (62/63 թվականներին)՝ հավանաբար Մարկոս առաքյալի մահից հետո, Աննիանոսը հաջորդել է Մարկոսին՝ որպես Ալեքսանդիրայի եպիսկոպոս։ Ավելի ուշ Ղպտի ավանդությունը փաստում է, որ Մարկոսը նահատակվել է 68 թվականին[9][10][11][12][13]։ Սուրբ գրքի ժամանակակից մասնագետները պնդում են, որ Մարկոսի Ավետարանը գրվել է ոչ թե իրադարձությունների անմիջական ականատեսի, այլ անհայտ հեղինակի կողմից[Ն 1][15][16][17][18]:
Մարկոսին՝ որպես իր անունը կրող Ավետարանի հեղինակ, հիշատակում է Պապիասը[19][20]։ Երրորդություն Ավետարանական աստվածաբանական դպրոցի մասնագետները «գրեթե համոզված են», որ Պապիասը անդրադառնում է Հովհաննես Մարկոսին[21]։ Սուրբ Գրքի ժամանակակից մասնագետները հրաժարվում են Պապիասի հաղորդած տեղեկությունից որպես ոչ վստահելի աղբյուր[Ն 2]: Եվսեբիոսը ևս կասկածի տակ է առնում Պապիասի հաղորդած տեղեկությունը[23]։
Մարկոս Ավետարանիչը և Հովհաննես Մարկոսը նույնացվում են այն մարդու հետ, ով ջուր է տարել Վերնատուն, որտեղ տեղի է ունեցել Վերջին ընթրիքը (Մարկ. 14:13)[24] կամ այն երիտասարդի հետ, ով Քրիստոսի ձերբակության ժամանակ մերկ փախել է (Մարկ. 14:51-52)[25]:
Ղպտի եկեղեցու ավանդությունը նույնացնում է Մարկոս Ավետարանչին և Հովհաննես Մարկոսին, ինչպես նաև ընդունում Հիպողիտոսի կողմից հաղորդված այն տեղեկությունը, որ Մարկոսը եղել է Քրիստոսի կողմից ուղարկված Յոթանասուն առաքյալների թվում (Ղուկ. 10:1)[26]: Ղպտի ավանդության համաձայն՝ Մարկոս Ավետարանիչը Քրիստոսի մահից հետո հյուրընկալել է առաքյալներին իր տանը։ Այդ նույն տանն է Հարուցյալ Քրիստոս հայտնվել է իր աշակարետներին (Հովհ. 20), և այդ նույն տանն էին գտնվել առաքյալները, երբ Հոգեգալստի օրը Սուրբ Հոգին իջել է նրանց վրա[26]։ Ավելին, Մարկոսը Կանայի հարսանիքի ժամանակ այն ծառաների մեջ է եղել, ովքեր լցրել են ջուրը, որը Քրիստոս վերածել է գինու (Հովհ. 2:1-11)[26]:
Ղպտի եկեղեցու ավանդությունը պնդում է, որ Մարկոսը ծնվել է Կիրենում՝ քաղաք Հյուսիսային Աֆրիկայի Պենտապոլիսում (այժմ Լիբիա)։ Նույն ավանդությունը պատմում է, որ Մարկոսը վերադարձել է Պենտապոլիս ավելի ուշ՝ Պողոսի կողմից Կողոսիա ուղարկվելուց հետո ( Կող. 4:10, Փիլ. 24. թեև շատերը կարծում են, որ այս տեղեկությունը վերաբերում է Բառնաբասի զարմիկ Մարկոսին) իր հետ Հռոմում ծառայելու համար (Բ Տիմ. 4:11)[27][28]: Այնուհետև, Պենեպոլիսից Մարկոսը գնում է Ալեքսանդիրա, որտեղ հեթանոս տեղաբնիկներին զայրացնում են ալեքսանդրիացիներին հելլենիստական աստվածների պաշտամունքներից հեռու պահելու Մարկոսի ջանքերը։ Ք. հ. 68 թվականին, տեղացի հեթանոսները պարանով կապում են առաքյալի պարանոցը և քաղաքի փողոցներով նրան քարշ տալով՝ ի վերջո սպանում են[26]։
Ապրիլի 25-ը Մարկոս առաքյալի հիշատակության օրն է Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիներում։ Ղպտի Եկեղեցին Մարկոս առաքյալի տոնը նշում է Պարմոտի 30-ին (այդ օրը Ղպտի եկեղեցական օրացույցում համապատասխանում է Հուլյան տոմարով ապրիլի 25-ին)։ Որտեղ Հովհաննես Մարկոսը զանազանվում է Մարկոս Ավետարանչից և նրա հիշատակության օրը նշվում է սեպտեմբերի 27-ին (համաձայն Հռոմեական Մարտիրոսաբանության), իսկ Մարկոս Ավետարանչինը՝ ապրիլի 25-ին։
Ավանդության համաձայն՝ 828 թվականին, երկու վենետիկյան առևտրականներ՝ երկու հույն վանականների օգնությամբ, Ալեքսանդրիայից գողացել են Սուրբ Մարկոսի մասունքները (Աբբասյան Խալիֆայության կառավարման շրջանում) և տարել են Վենետիկ[29]։ Սուրբ Մարկոսի Տաճարի խճանկարը պատկերում է նավաստիներին, որոնք ծածկում են մասունքները խոզի մսի շերտերով և կաղամբի տերևներով։ Դա արվել է միտումնավոր, որով կարողացել են հսկիչներին խոչընդոտել մանրամասնորեն զննելու նավի բեռը, քանի որ մուսուլմաններին արգելված է ուտել խոզի միս[30]։
Դոնալդ Նիկոլը բացատրում է, որ այս քայլը « ավելի շատ մոտիվացված է եղել քաղաքական, քան կրոնական նպատակներով» և «հաշվարկված քայլ է եղել ընդդեմ Աքուիլեայի Պատրիարքության հավակնությունների»։ Գրադոյի եկեղեցին զարդարելու փոխարեն, որտեղ գտնվել է Սուրբ Մարկոսի գահը, մասունքները գաղտնի կերպով պահվել են Դոգ Գուստինիանո Պարտիքիպազիոյի համեստ պալատում։ Ըստ Նիկոլի՝ Սուրբ Մարկոսի մասունքները «ո՛չ Գրադոյի Պատրիարքության, և ո՛չ էլ Օլիվոլոյի եպիսկոպոսական թեմի, այլ Վենետիկ քաղաքի խորհրդանիշն է եղել»։ Դոգ Գուստինիանոյի այրին՝ նրա կամքի համաձայն՝ կառուցել է Սուրբ Մարկոսին նվիրված տաճար իր պալատի և Սուրբ Թեոդոր Ստրատիլատի մատուռի միջև։ Վերջինս Վենետիկ քաղաքի հովհանավոր սուրբն էր մինչ այդ[31]։ 1063 թվականին, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի կառուցման ժամանակ, Սուրբ Մարկոսի մասունքները չեն գտնվել։ Չնայած, ավանդության համաձայն, 1094 թվականին, Սուրբն ինքը հայտնվել է իր մասունքների գտնվելու վայրում՝ տարածելով իր ձեռքը դեպի սյունը[32]։ Նորագյուտ մասունքները տեղադրվել են տաճարի քարե տապանի մեջ[33]։
Ղպտիները հավատում են, որ Սուրբ Մարկոսի գլուխը պահվում է Ալեքսանդրիայում՝ իր անունը կրող եկեղեցում, իսկ մասունքների մի մասը գտնվում է Սուրբ Մարկոսի անունը կրող Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Մայր Տաճարում (Կահիրե)։ Մասունքների մնացած մասը Վենետիկում է[34]։ Ամեն տարի Պաոպա ամսի 30-ին, Ղպտի Ուղղափառ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարկոսի Եկեղեցու կառուցման հիշատակի և Ալեքսանդրիայում Սրբի գլխի հայտնվելու օրը։ Արարողությունը կատարվում է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս Ղպտի Ողղափառ Մայր Տաճարում[35]։
1968 թվականի հունիսին, Կյուրեղ VI Ալեքսանդրացի Պապը ուղարկել է պաշտոնական նամակ Հռոմ՝ Պողոս VI Պապին՝ Սուրբ Մարկոսի մասունքները ստանալու նպատակով։ Պատվիրակությունը բաղկացած է եղել տասը մետրոպոլիտներից և եպիսկոպոսներից (նրանցից յոթը ղպտի էին, իսկ երեքը՝ եթովպիացի) և երեք հայտնի ղպտի աշխարհական առաջնորդներից։ Ասվում է, որ մասունքը եղել է ոսկորի փոքր կտոր, որը տրվել է Հռոմի Պապին՝ Վենետիկի Պատրիարք Ջիովաննի Ուրբանոս Կարդինալի կողմից։ Պողոս Պապը պատվիրակությանն ուղղված իր խոսքում ասել է, որ Սուրբ Մարկոսի մասունքների մի մասը պահպանվել է Վենետիկում։
Պատվիրակությունը ստացել է մասունքը 1968 թվականի հունիսի 22-ին։ Հաջորդ օրը, ի նշանավորումն այս իրադարձության՝ պատվիրակությունը կատարել է հատուկ եկեղեցական արարողություն Հռոմի Սուրբ Աթանասի Առաքյալական Տաճարում։ Մետրոպոլիտները, եպիկոպոսները և պատվիրակության քահանաները բոլորը մասնակցել են արարողությանը։ Պապական պատվիրակության անդամները, Հռոմում ապրող ղպտիները, լրագրողներ և շատ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են այդ եկեղեցական արարողությանը։
Մարկոս ավետարանիչը հաճախ պատկերվում է իր Ավետարանը ձեռքին[36]։ Քրիստոնեական ավանդության մեջ Մարկոս Ավետարանչի խորհրդանիշը առյուծն է[37]։
Մարկոս Ավետարանիչը պատկերվում է տարբեր կերպ՝ որպես առյուծ անապատում, եպիկոպոս՝ նստած առյուծներով զարդարված գահին և վենետիկյան նավաստիներին օգնող մարդ։ Նա հաճախ պատկերվում է ձեռքին արմավենի կամ «pax tibi Marce» (Խաղաղություն ձեզ, Մարկոս) մակագրությամբ գիրք։ Այլ սրբապատկերներում Մարկոս Ավետարանիչը ներկայացվում է գրքով կամ մագաղաթով մարդ՝ թևավոր առյուծի ուղեկցությամբ։ Նրան պատկերում են նաև պարանը վզին, ինչպես նաև՝ քրիստոնյա ստրուկներին սարակինոսներից փրկելուց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.