Սուրբ Մարկոսի հրապարակ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Մարկոսի հրապարակ (իտալ.՝ Piazza San Marco), Վենետիկի քաղաքային գլխավոր հրապարակը և զբոսաշրջիկներին գրավող աշխարհի ամենաճանաչված հրապարակներից մեկը, որը երեկոյան միշտ մարդաշատ է։ Կազմված է երկու մասից` Մեծ ջրանցքից մինչև զանգակատունն ընկած հատվածից և հրապարակից։
Սուրբ Մարկոսի հրապարակ | |
---|---|
Սուրբ Մարկոսի հրապարակը, կենտրում երևում է Սուրբ Մարկոսի տաճարը | |
Տեսակ | հրապարակ, տեսարժան վայր և ճարտարապետական անսամբլ |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածք | Վենետիկ |
Երկարություն | 175 մետր |
Լայնություն | 82 մետր |
Մակերես | մոտ 8 000 483,8999 քառակուսի մետր |
Ձևավորում | 9-րդ դար |
Անվանված է | Սուրբ Մարկոսի տաճար |
Հրապարակը ձևավորվել է 9-րդ դարում` որպես Սուրբ Մարկոսի տաճարի առաջ ընկած ոչ մեծ տարածություն։ 1177 թվականին Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսի և և Ալեքսանդր 3-րդ պապի հանդիպման առթիվ այն ընդարձակվել է` ստանալով ներկայիս չափերը։ Հենց այս հրապարակում են ավանդաբար կազմակերպվել քաղաքային հիմնական տոնակատարությունները, այդ թվում` Վենետիկի կառնավալը։
Հրապարակում գերիշխող դիրք ունեն Դոժերի պալատը և որոշ հեռավորության վրա գտնվող Սուրբ Մարկոս բազիլիկի զանգակատունը։ Ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ հրապարակի շուրջ դասավորված են հետևյալ շինությունները.
Ենթադրվում է, որ սյուները կառուցվել են մոտ 1268 թվականին, երբ ջուրը մոտ էր, իսկ սյուները մատնանշել են քաղաքի մուտքը ծովի կողմից[1]։
13-րդ դարի վերջին հրապարակը սալարկվել է եղևնու ձևով, ընդ որում բաց գույնի քարերը դասավորվել են հրապարակի առանցքին զուգահեռ։ Այդ գծերը հավանաբար տոնակատարությունների ժամանակ որպես գծանշումներ են ծառայել։ Յուրահատուկ ձև ունեցող այս սալարկուղին պատկերվել է միջնադարյան շատ կտավներում, օրինակ` Ջենտիլե Բելլինիի «Շքերթ Սուրբ Մարկոսի հրապարակում» կտավը (1496)։
Անթիվ-անհամար աղավնիները, որոնք ճախրում են հրապարակի վրա, դարձել են քաղաքային բնապատկերի անբաժանելի մասը։ Կա լեգենդ, որով բացատրվում է աղավնիների առկայությունը Սուրբ Մարկոսի հրապարակում[2]։ Վենետիկում եղել է ավանդույթ, համաձայն որի` տարվա մեջ մեկ անգամ դոժին նվերներ են բերել քաղաքի տարբեր շրջաններից և հավատացյալների տարբեր խմբերից։ Սովորաբար դա եղել է ուտելիք` մրգեր, քաղցրեղեն, որսի վայրի թռչուններ։ Մի անգամ` Սուրբ Մարկոսի բազիլիկի շինարարության ավարտին, նվերների մեջ հայտնաբերում են երկու աղավնիներով վանդակ։ Թռչուններին բաց են թողնում վանդակից։ Նրանք անմիջապես կանգնում են նոր օծված եկեղեցու կամարին։ Այս երևույթը ընկալվում է որպես սուրբ Մարկոսի հերթական հրաշագործություն, որով ազդարարվում էր, որ աղավնիները սրբազան թռչուններ են, որոնց հովանավորում է հենց ինքը սուրբը։ Դոժը հրաման է արձակում, որով Վենետիկի հանրապետությունը պարտավորվում է իր հաշվին կերակրել աղավնիներին և նրանց սերունդներին։ Հրամանը հաստատում է սենատը նույնիսկ այն ժամանակ, երբ աղավնիների քանակն արդեն շատ էր աճել։
Միայն 2008 թվականի դեկտեմբերին, երբ թռչնագրիպի համաճարակի վտանգ կար, քաղաքային իշխանությունները որոշեցին հրապարակում դադարեցնել աղավնիների համար նախատեսված հատիկեղենի վաճառքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.