From Wikipedia, the free encyclopedia
Պապիաս Հիերապոլսեցի (հուն․՝ Παπίας, 70[1][2], հավանաբար՝ 1-ին դար[3] կամ մոտ 60[4], Փոքր Ասիա, Թուրքիա - 2-րդ դար[3] կամ 140[4], Զմյուռնիա, Հին Հռոմ և Իզմիր[5]), վաղ քրիստոնյա հեղինակ, սուրբ, առաքելական հայրերից մեկը։ Փռյուգիայի Հիերապոլիս քաղաքի եպիսկոպոս։ Ըստ Հիրենեոս Լիոնացու վկայության Պապիասը անձամբ ճանաչել է Հովհաննես առաքյալին և մտերիմ է եղել Պողիկարպոս Զմյուռնիացու հետ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պապիաս Հիերապոլսեցի | |
---|---|
Ծնվել է | 70[1][2], հավանաբար՝ 1-ին դար[3] կամ մոտ 60[4] |
Ծննդավայր | Փոքր Ասիա, Թուրքիա |
Մահացել է | 2-րդ դար[3] կամ 140[4] |
Մահվան վայր | Զմյուռնիա, Հին Հռոմ կամ Իզմիր[5] |
Քաղաքացիություն | Ասիա |
Կրոն | Վաղ քրիստոնեություն |
Մասնագիտություն | քահանա և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Papias of Hierapolis Վիքիպահեստում |
Հանդիսանում է 5 գրքից բաղկացած «Տիրոջ ասույթների շարադրում» (հուն․՝ Κυριακῶν λογίων ἐξηγήσις) երկի հեղինակ, որը մեզ ամբաղջությամբ չի հասել։ Այլ հեղինակների երկերում պահպանված հատվածները և մեջբերումները արժեքավոր տեղեկություններ են պարունակում վաղ քրիստոնեության պատմության վերաբերյալ։ Գրվել է 125-130 թվականներին Երկից պահպանվել են միայն 12 թոքրիկ հատվածներ, հիմնականում նոր կտակարանին վերաբերող խնդիրների վերաբերյալ։ Այս գրքի անհայտացումը մեծ կորուստ է հայրաբանական գրականության համար, որովհետև Պապիասը իր գրքում հավաքել էր Քրիստոսի և նրա առաքյալների մասին իր ժամանակի գրեթե բոլոր բանավոր ավանդություններն ու պատմությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.