հայ արձակագիր, կինոռեժիսոր, նկարիչ, խմբագիր, գրող, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Աղասի Սիմոնի Այվազյան (սեպտեմբերի 7, 1925[1][2][3][…], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[4] - նոյեմբերի 21, 2007[2][3], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» կինոնկարի սցենարի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983 թվականի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։
Աղասի Այվազյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 2007[2][3] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, նկարիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, խմբագիր և արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1945)[4], Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1948)[4] և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1953) |
Ուշագրավ աշխատանքներ | Եռանկյունի, Հայրիկ և Как дома, как дела? |
Աշխատավայր | Գրական թերթ և Հայֆիլմ |
Պարգևներ | |
Աղասի Այվազյան Վիքիքաղվածքում | |
Աղասի Այվազյան Վիքիդարանում | |
Aghasi Ayvazyan Վիքիպահեստում |
Աղասի Այվազյանը ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 1990-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։
2001 թվականի Դեկտեմբերին Լոս Անջլեսում՝ T.U. Studios-ում ներկայացվել է Աղասի Այվազյանի ԴԵԿՈՐՆԵՐԸ թատերախաղի ամենաառաջին բեմադրությունը (Տես՝ YouTube), իսկ 2006-ին, Գլենդելի Stars Theater-ում նրա ԺԱՆԳԱՌՔԸ, նույնպես առաջին անգամվա համար, մասնակցությամբ Վիոլետա Գևորգյանի և Թագուհի Հակոբյանի։ Երկու ներկայացումների բեմադրիչը՝ Արամազդ Ստեփանյան։
2004 թվականին «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման։ «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ։ Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին։ Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի։ ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն։ Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հիման վրա։ Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատումի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով։ Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծագործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.