Վառնա

քաղաք From Wikipedia, the free encyclopedia

Վառնաmap

Վառնա (բուլղար․՝ Варна, լատին․՝ Odessus, 1949 թվականի դեկտեմբերից 20-ից մինչև 1956 թվականի հոկտեմբերի 20-ը՝ Ստալին), նավահանգստային և առողջարանային քաղաք Բուլղարիայում։ Բնակչությամբ քաղաքը զբաղեցնում է երկրում երրորդ տեղը, Բուլղարիայի խոշոր մշակութային և ֆինանսական կենտրոն է, ինչպես նաև երկրի կարևոր տրանսպորտային հանգույց։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Վառնա
բուլղար․՝ Варна
Դրոշ
Thumb

Thumb
Երկիր Բուլղարիա
ՄարզՎարնայի մարզ
ՀամայնքՎառնա[1]
Հիմնադրված էմ. թ. ա. 575 թ.
Այլ անվանումներՍտալին (1949 դեկտեմբերի 201956 հոկտեմբերի 20)
Մակերես234 կմ²
ԲԾՄ20 մ
Պաշտոնական լեզուԲուլղարերեն
Բնակչություն366 837 մարդ (2010)
Ազգային կազմբուլղարացիներ, ռուսներ, թուրքեր, հայեր
Կրոնական կազմուղղափառներ, կաթոլիկներ
Տեղաբնականունվարնեցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+359) 52
Փոստային ինդեքս9000
Փոստային դասիչ9000–9030 և 9103[2]
Ավտոմոբիլային կոդВ
Վարնան
Պաշտոնական կայքvarna.bg
Thumb
Վառնա (Բուլղարիա)
Փակել

Հակիրճ տեղեկատվություն

Վառնան Բուլղարիայի խոշորագույն նավահանգիստն է, կա լաստանավային հաղորդակցություն Օդեսայի, Պորտ Կովկասի, Փոթիի, Բաթումի և Ստամբուլի հետ։ Ըստ 2010 թվականի պաշտոնական տվյալների՝ Վառնայի բնակչությունը կազմում է 366 837 մարդ, սակայն իրականում քաղաքում ապրում է մոտավորապես 600 000[3] մարդ։

Գտնվելով Վառնայի ծոցի ափին և գրավելով ռազմավարական դիրք՝ քաղաքը տնտեսական, հասարակական, մշակութային խոշոր կենտրոնի դեր է խաղացել շուրջ երեք հազարամյակ[4]։ Պատմական Օդեսոսը[5][6][7][8] (հին հունարեն՝ Ὀδησσός) թրակիական ծովափնյա փոքրիկ բնակավայրից վերածվել է ծովային խոշոր նավահանգստի։

Վառնան այսօր գործարարության, տրանսպորտային, կրթական, զբոսաշրջային, ժամանցային և առողջարանային կարևոր կենտրոն է։ Համարվում է Բուլղարիայի ծովային մայրաքաղաքը. այստեղ են գտնվում երկրի ռազմածովային նավատորմի և առևտրային նավագնացության վարչությունները։ 2008 թվականին, Եվրոպայի խորհրդի որոշմամբ, Վառնան դարձել է Սևծովյան տարածաշրջանի համագործակցության ղեկավար մարմնի նստավայրը[9]։ 2014 թվականին Վառնային է շնորհվել Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը[10]։

Աշխարհի ամենահին ոսկեղենի գանձարանը, որ թվագրվում է մեր թվականությունից առաջ 4200–4600 թվականներով, հայտնաբերվել է Վառնայի Նեկրոպոլիսում[11]։

Ստուգաբանություն

Բյուզանդացի պատմիչ Թեոփանես Խոստովանողն առաջին անգամ հիշատակել է Վառնա քաղաքի անունը՝ 6-7-րդ դարերում սլավոնական ցեղերի կողմից Բալկանները նվաճելու առնչությամբ։ Ենթադրվում է, որ այդ անվանումը կարող է վարյագական ծագում ունենալ. վարյագները վաղ միջնադարում կտրում-անցնում էին Սև ծովը՝ հասնելով Կոստանդնուպոլիս։ Շվեդերենում värn նշանակում է "վահան, պաշտպանություն" , այստեղից էլ՝ Վառնա կարող էր նշանակել "պաշտպանված, ամրացված վայր"[12]: Բայց անվանումը կարող է նաև ավելի հին լինել՝ ծագելով նախահնդեվրոպական *u̯er- արմատից, որ նշանակել է "թաց, ջուր, գետ"[13][14] (cf. Varuna), կամ գուցե նախասլավոնական varn («սև») արմատից, կամ էլ՝ իրանական bar - var-ից՝ «ճամբար, բերդ» նշանակությամբ։

Բնակչություն

Տարի 1852 1878 1887 1896 1910 1920 1926 1946
Բնակչություն 16,000 24,555 24,830 33,687 41,419 50,810 60,536 76,954
Տարի 1956 1965 1975 1982 1990 2001 2009
Բնակչություն 120,345 180,110 251,654 295,038 302,841 313,408 360,985[15]

Քույր-քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.