Հայկ Խաչատրյան

հայ գրող From Wikipedia, the free encyclopedia

Հայկ Խաչատրյան
Remove ads

Հայկ Հարությունի Խաչատրյան (դեկտեմբերի 15, 1926(1926-12-15)[1][2], Դահրավ, Խոջալուի շրջան, Ադրբեջան[1][2] - հոկտեմբերի 13, 2001(2001-10-13)[2], Երևան, Հայաստան[2]), հայ գրող, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հայկ Խաչատրյան, Ծնվել է ...
Remove ads
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Դահրավ գյուղում։ Ծագում է իշխանական տոհմից։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1943 թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Շուշիի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո 1945 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1952-1954 թվականներին եղել է Ղափանի շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչը։ Միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ղափան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1955-1959 թթ. աշխատել է Ղափանի «Պղնձի համար» և «Քաջարան» թերթերի խմբագրություններում։ 1960-1965 թվականներին աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես) որպես թղթակից, բաժնի վարիչ։ 1964-1965 թվականներին եղել է Արմենպրեսի գլխավոր խմբագիրը, 1965-1971 թվականներին՝ «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալը։ 1971 թվականից մինչև իր մահը աշխատել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում՝ սկզբում որպես գիտական և գրական հսկողության բաժնի վարիչ, 1976-1979 թվակններին եղել է Հայկական սովետական հանրագիտարանի պատասխանատու քարտուղարն ու գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից՝ պատասխանատու քարտուղարը։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։ Մահացել է 2001 թվականի վերջին 75 տարեկանում։

Remove ads

Ստեղծագործությունը

Առաջին գիրքը («Տիգրան Մեծ») լույս է տեսել 1967 թվականին։ Երևանի հիմնադրման 2750-ամյակին է նվիրված «Էրեբունի» վեպը (1968)։ Այնուհետև տպագրվել են «Տիգրան Մեծ» (Ա և Բ մասերը մեկ գրքով, 1972), «Արտավազդ» (1975 թ.), «Արտաշես» (1980 թ.), «Քերթողահայրը» (1985), «Խաշխաշ» (1987), «Երվանդ Սակավակյաց» (1989), «Տրդատ Մեծի խաչը» (1996), «Վաչագան» (1998), «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» (1999) «Կիլիկյան Հայաստանի երևելիները» (2001), «Հայոց առաջին արքան» (2005 թ.) պատմավեպերը, «Վանատուր» (1978), «Հացապատում» (1984), «Սոսյաց անտառ» (1988), «Արքայապատում» (1996), «Հայոց թագուհիները» (1998), «Հայոց հնօրյա զվարճախոսները» (2005), «Հազարագիտարան» (2003), «Հայուհիներ։ պրակ Ա (2001)», պատումաշարերը։ Գրել է նաև Հայաստանի սովետական գրողների միության «Գրական տեղեկատու» (1975 թ., երկրորդ հրատ.` 1981, երրորդ հրատ.` 1986) և «Հայկական օրացույցների և տարեցույցների մատենագիտություն. 1513-1973» (1976) գրքերը։ Դեռևս անտիպ են Հայկ Խաչատրյանի «Թեժ եկեղեցի», «Նեմրութի գաղտնիքը», «Հայոց աստվածների Ամանորը» պատմավեպերը, «Հայ բարերարներ», «Հայուհիներ։ պրակ Գ», «Հայոց ամենախելոք խոսքը» պատումաշարերը և այլ գործեր։

Remove ads

Երկերի մատենագիտություն

  • Տիգրան Մեծ (պատմավեպ), գիրք 1, Երևան, 1967, 348 էջ։
  • Էրեբունի (պատմավեպ), Երևան, 1968, 268 էջ։
  • Տիգրան Մեծ (պատմավեպ), գիրք Ա. և Բ., Երևան, 1972, 656 էջ։
  • Արտավազդ (պատմավեպ), Երևան, 1975, 284 էջ։
  • Գրական տեղեկատու, Երևան, 1975, 820 էջ։
  • Հայկական օրացույցների և տարեցույցների մատենագիտություն (1513-1973 թթ.), Երևան, 1976, 320 էջ։
  • Վանատուր (պատումաշար), Երևան, 1978, 312 էջ։
  • Մեկ և կես դար ռուս գրքի հետ (1828-1976 թվականներին ռուսերենից հայերեն թարգմնաված գրական-գեղարվեստական գրքերի մատենագիտություն), Երևան, 1979, 284 էջ։
  • Արտաշես (պատմավեպ), Երևան, 1980, 474 էջ։
  • Գրական տեղեկատու, Երևան, 1981, 544 էջ։
  • Հացապատում (պատումաշար), Երևան, 1984, 192 էջ։
  • Քերթողհայրը (պատմավեպ), Երևան, 1985, 352 էջ։
  • Գրական տեղեկատու, Երևան, 1986, 624 էջ։
  • Խաշխաշ (պատմավեպ), Երևան, 1987, 312 էջ։
  • Սոսյաց անտառ (,,Քշմրոր՛՛ վիպակ և պատումաշարեր), Երևան, 1988, 400 էջ։
  • Երվանդ Սակավակյաց (պատմավեպ), Երևան, 1989, 416 էջ։
  • Հանրագիտակ օրացույց 1990, Երևան, 1989, 160 էջ։
  • Հանրագիտակ օրացույց 1991, Երևան, 1990, 160 էջ։
  • Բառը չզորացրվող զինվոր է, Երևան, 1990, 64 էջ։
  • Տիգրան Մեծ (պատմավեպ), Երևան, 1990, 640 էջ։
  • Յոթնախորհուրդ (պատումաշար), Երևան, 1993, 42 էջ։
  • Հնախոսարան (պատումաշար), Երևան, 1995, 60 էջ։
  • Տրդատ Մեծի խաչը (պատմավեպ), Երևան, 1996, 320 էջ։
  • Արքայապատում (պատումաշար), Երևան, 1996, 160 էջ։
  • «Նե» օրացույց 1997, Երևան, 1996, 36 էջ։
  • Գրական հիշատակարան, Երևան, 1996, 48 էջ։
  • Վաչագան (պատմավեպ), Երևան, 1998, 302 էջ։
  • Հայոց թագուհիները (պատումաշար), Երևան, 1998, 144 էջ։
  • Արքայապատում (պատումաշար), Երևան, 1998, 180 էջ։
  • Հայոց հնօրյա զվարճախոսները (պատումաշար), Երևան, 1998, 256 էջ։
  • Հայաստան՝ երկիր ուխտավայր, Բեյրութ, 1998, 176 էջ։
  • Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը (պատմավեպ), Երևան, 1999, 392 էջ։
  • Նոյապատում (պատումաշար), Երևան, 2000, 48 էջ։
  • 2000-2001 թվականների գրական օրացույց, Երևան, 2000, 92 էջ։
  • Հազարամյակների սահմանագլխին (հանրագիտակ օրացույց 2000-2001), Երևան, 2000, 102 էջ։
  • Մանկագիտարան, Երևան, 2001, 56 էջ։
  • Հայուհիներ, պրակ Ա, Երևան, 2001, 224 էջ։
  • Կիլիկյան Հայաստանի երևելիները (պատմավեպ), Երևան, 2001, 480 էջ։
  • Հայկազունք (հեղինակակից), Երևան, 2001, 720 էջ։
  • Հայոց հնօրյա զվարճախոսները (պատումաշար), Երևան, 2002, 256 էջ։
  • Հազարագիտարան, Երևան, 2003, 220 էջ։
  • Հայոց առաջին արքան (պատմավեպ), Երևան, 2005, 228 էջ։
  • Արտաշես (հատված պատմավեպից), Երևան, 2006, 24 էջ։
  • Հայոց թագուհիները (պատումաշար), Երևան, 2006, 144 էջ։
  • Հայոց թագուհիները (պատումաշար), Երևան, 2010, 144 էջ։
Remove ads

Թարգմանությունները

Արագ փաստեր
  • Եվրիպիդես, Բաքոսուհիներ, «Գարուն» ամսագիր, 1971, թիվ 8։
  • Խարիտոն, Պատմություն Քերեյի և Կալիրոյի սիրո մասին (վիպակ), Երևան, 1979, 192 էջ։
  • Մելիք-Շահնազարով Աշոտ Զարեհի, Արտաշատցի օլիմպիականը (վիպակ), Երևան, 1984, 228 էջ։
  • Պուբլիլիոս Սիրոս, Խրատանի, Երևան, 1991, 72 էջ։
Remove ads

Անտիպ երկերը

  • Թեժ եկեղեցի (պատմավեպ), 248 էջ։
  • Հայ բարերարներ, 250 էջ։
  • Հայ ճանապարհորդներ, մաս Ա., 75 էջ։
  • Հայերենի իմացարան, 50 էջ։
  • Հայոց ամենախելոք խոսքը, 100 էջ։
  • Հայոց աստվածների ամանորը (պատմավեպ), 278 էջ։
  • Հայուհիներ, պրակ Գ, 300 էջ։
  • Նեմրութի գաղտնիքը (պատմավեպ), 400 էջ։

Գրականություն

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 223-224։

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads