From Wikipedia, the free encyclopedia
Pegas Fly ( իրավաբանական անունը՝ «Իկար» ավիաընկերություն ՍՊԸ) — ռուսական ավիաընկերություն, որը տեղակայված է Եմելյանովո օդանավակայանում, և որն իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Չվերթների մի մասը իրականացվում է ի շահ «Պեգաս Տուրիստիկ» զբոսարջային օպերատորի։
Pegas Fly | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 2013 | |||
Գործունեության սկիզբ | հուլիսի 15, 1997 — այժմ | |||
Կենտրոններ | Կրասնոյարսկ (օդանավակայան) | |||
Գլխամաս | Կրասնոյարսկ, Ռուսաստան | |||
pegasfly.ru |
Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Եմելյանովո օդանավակայանում։
Ավիաընկերությունը ունի Խաբարովյան մասնաճյուղ։
Ավիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին Մագադանում, որտեղ շահագործվել են ՄԻ-8 ուղղաթիռներ, հիմնականում բեռների փոխադրման համար և անտառների անվատնգությունը ապահովելու համար։
2013 թվականին ավիաընկերությունը տեղափոխվեց Կրասնոյարսկ։
2013 թվականի ապրիլի 16-ին ավիաընկերությունը ստացավ թույլտվություն կատարելու միջազգային թռիչքներ, ներմուծվեցին նոր օդանավի տեսակներ[1] և ավիաընկերությունը ձեռնամուխ եղավ չարտերային մարդատար չվերթերի իրականցմանը, որը բխում էր «Պեգաս Տուրիստիկ» տուրօպերատորի շահերից, և չվերթներն իրականցվում էին Boeing 757-200 եւ Boeing 767-300 օդանավերով, որոնք վերցված էին ենթավարձակալության Nordwind Airlines-ից։
Կատարվում է թռիչքներ Արխանգելսկից, Աստրախանից, Բարնաուլից, Բելգորոդից[2], Բլագովեշչենսկից, Բրատսկից, Վոլգոգրադից, Վլադիվոստոկից, Վորոնեժից, Եկատիրենբուրգից, Իրկուտսկից,Կազանից, Կեմերովոյից, Կրասնոդարից, Կրասնոյարսկից, Մագադանից, Միներալնիե Վոդիից, Մոսկվայից, Մուրմանսկից, Նիժնեվարտովսկից, Նիժնի Նովգորոդից, Նովոկուզնեցկից, Նովոսիբիրսկից, Օմսկից, Պերմից, Կամչատկայի Պետրոպավլովսկից, Դոնի Ռոստովից, Սամարայից, Սանկտ-Պետերբուրգից, Սիմֆերոպոլից[3], Սուրգուտից, Սիկտիվկարից, Տոմսկից,Ուֆայից, Խաբարովսկից, Չելյաբինսկից, Հարավային Սախալինսկից, Օրենբուրգից և Ռուսաստանի այլ քաղաքներից։
2015 թվականի ապրիլից ավիաընկերությունը կատարում է կանոնավոր չվերթներ Ռուսաստանի տասը քաղաքներից դեպի Սիմֆերոպոլ[4]։ 2015 թվականի հոկտեմբերից ավիաընկերությունը իրականացնում է ծրագիր՝ ձմեռային շրջանում կանոնավոր չվերթներ Ռուսաստանի վեց քաղաքներից դեպի Սոչի և Սիմֆերոպոլ[5]:Ավիաընկերությունը կատարում է կանոնավոր չվերթներ Մոսկվա — Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա — Կազան, Մոսկվա — Կրասնոյարսկ, Մոսկվա — Մագադան, Մոսկվա — Խաբարովսկ, Մոսկվա — Բլագովեշչենսկ, Սոչի — Սիմֆերոպոլ,Սանկտ Պետերբուրգ — Սիմֆերոպոլ ուղղություններով[6]։
2016 թվականի ապրիլից ավիաընկերությունը կատարում է կանոնավոր չվերթներ Ռուսաստանի տասնչորս քաղաքներից դեպի Սիմֆերոպոլ և տասներեք քաղաքներից դեպի Սոչի։
Իրականացնում է նաև չարտերային փոխադրումներ «Պեգաս Տուրիստիկ» տուրօպերատորի պատվերով դեպի Բանգկոկ, Բարսելոնա, Բուրգաս, Կամրան, Կրաբի, Լառնակա, Հերակլիոն, Պալմա դը Մալորկա, Տեներիֆե, Հոշիմին, Մոնաստիր, Ջերբու և այլուր։
2018 թվականի հունիսի ամսվա դրությամբ ավիաընկերությունը շահագործում է տասներեք օդանավեր[7]։ Ավիապարկի միջին տարիքը — 15,5 տարի է։
Ինքնաթիռի տեսակ | Շահագործվում է | Դուրս է բերվել շահագործումից | Պատվիրված | Տեղերի քանակը | Նշումներ | ||
C | Y | Ընդամենը | |||||
Boeing 737-800 | 4 | 0 | 0 | 0 | 189 | 189 | VP-BPI, XR-BVY, XR-BUV, VP-BPY |
Boeing-767-300ER | 6 | 3 | 0 | 12 | 278 | 290 | XR-ՃԱՀԻՃ, XR-BTQ, VP-BMC,
VP-BOY, VP-BOZ, VP-BDI. պսժ-VP-BRL, XR-BMQ, XR-BPT վերադարձվել |
Boeing 757-200 | 0 | 4 | 0 | XR-BBT, XR-ԲԱԿԸ, XR-BAL, XR-BJK վերադարձվել | |||
Embraer 190 | 3 | 0 | 4 | շահագործվում են VP-BZC, VP-BZG, VP-BZH
սպասվում է VP-BZD, VP-BZJ, VP-BZI, VP-BZK | |||
Ընդամենը | 13 | 7 | 4 |
Ավիաընկերության նավատորմը ներառում է նաև չորս Boeing 757-200 ինքնաթիռ։ ինչպես նաև երեքBoeing 767-300, հունվար-փետրվար ամիսներին շահագործման համար։
Չորս Boeing 767-300 և երեք Boeing 737-800-երի վրա պատկերված է ավիաընկերության ֆիրմային դիզայնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.