Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հերակլիոն, (հուն․՝ Ηράκλειο, Irákleio, արտասանություն: [iˈraklio])[1]) քաղաք Հունաստանում։ Կրետեի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Հունաստանի չորրորդ քաղաքն է ` Աթենքից, Սալոնիկից և Պատրասից հետո[2]։ Բնակչությունը` ▲145 440 մարդ (2021)։ Քաղաքն իր անվանումը ստացել է ի պատիվ առասպելական հերոս Հերակլեսի։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Հերակլիոն | |||
հուն․՝ Ηράκλειο | |||
| |||
Երկիր | Հունաստան | ||
Համայնք | Heraklion Municipality? | ||
Մակերես | 109,03 կմ² | ||
ԲԾՄ | 33 մետր | ||
Բնակչություն | ▲145 440 մարդ (2021) | ||
Հեռախոսային կոդ | 2810 | ||
Փոստային դասիչ | 71000–71999 | ||
Պաշտոնական կայք | heraklion.gr | ||
| |||
Հերակլիոնը համարվում է Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային վայրը. Euromonitor-ի 2017 թվականին հրապարակած տվյալների համաձայն՝ արտասահմանցիների ժամանումներն այստեղ տարեկան աճել են 11.2 տոկոսով[3]։ Ըստ վարկանիշային աղյուսակների՝ Հերակլիոնը ամենահաճախ այցելվող վայրերի ցուցակում քսաներորդն է Եվրոպայում, վաթսունվեցերորդը՝ աշխարհում և երկրորդը՝ Հունաստանում (2017 թվականին այցելուների թիվը կազմել է 3,2 միլիոն)[4]։ Հաջորդ տարում այդ ցուցանիշը հասել է 3,4 միլիոնի, և քաղաքը եվրոպական վարկանիշային աղյուսակում բարձրացել է ևս մեկ աստիճանով՝ զբաղեցնելով 19-րդ տեղը :
Հերակլիոն քաղաքի մերձակայքում է գտնվում բրոնզեդարյան Քնոսոս պալատը, որը հայտնի է նաև Մինոսի պալատ անվանումով։ Այստեղ է գտնվում նաև Կրետե կղզու միակ հայկական՝ սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին, որը չի պատկանում Հունաստանում գործող էջմիածնական կամ անթիլիասական թեմերին․ այն ենթարկվում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը։
Քաղաքը կառուցվել է Կրետեի ծովի ափին մինչ այդ ստեղծված ոչ մեծ նավահանգստի տեղում, մինոյան քաղաքակրթության կենտրոն Քնոսոսից որ հեռու։ Ստրաբոնն իր «Աշխարհագրության» մեջ Հերակլիոնը հիշատակում է որպես Քնոսոսի ծովային նավահանգիստ (Ստրաբոն, 10.4.7), բայց և ավելացրել է, որ առասպելական Մինոս թագավորը որպես նավահանգիստ օգտագործել է մի ուրիշ քաղաք՝ Ամնիսը (Αμνισῷ):
Ավելի ուշ՝ արդեն մեր թվականության 824 թվականին, արաբները տիրել են Կրետեին, այստեղ ամրություններ ստեղծել և դրանց շուրջը՝ խոր խանդակ (այստեղից էլ՝ քաղաքի պատմական մյուս անվանումը՝ Խանդակ[5] ):
961 թվականին բյուզանդական զորքը, հետագայում կայսր դարձած Նիկիփորոս Փոկասի հրամանատարությամբ, ութամսյա պաշարումից հետո արաբներից գրավել է քաղաքը, ավերել ու թալանել, թալանը 300 նավերով ուղարկել Բյուզանդիա։ Հետագայում քաղաքը վերակառուցվել է՝ ստանալով Մեգալո Կաստրո անվանումը, որ նշանակում է «Մեծ բերդ»։
Շուրջ 250 տարի անց խաչակիրները, որ ջախջախել էին Բյուզանդիան, 1204 թվականին Կրետեն վաճառել են Վենետիկի հանրապետությանը։ Խռովությունների շրջանում քաղաքը հայտնվել է ծովահենների ձեռքում[6] , բայց կարճ ժամանակ անց վենետիկցիներն այստեղ վերահաստատել են իրենց իշխանությունը։ Նրանց տիրապետության շրջանում քաղաքն ու կղզին, որ ստացել էին Կանդիա անվանումը, բուռն ծաղկում են ապրել. կառուցվել են հզոր պարիսպներ, վեհաշուք պալատներ, եկեղեցիներ, հրապարակներ, շատրվաններ, հուշարձաններ...
1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո նրա շատ բնակիչներ, ազատվելով թուրքերից, փախել են քրիստոնյա Կանդիա, և վերջինս մշակութային մի նոր խթան է ստացել։ 1541 թվականին Կանդիայի մերձակա Ֆոդելե գյուղում ծնվել է ապագա մեծահամբավ նկարիչ Դոմենիկո Տեոտոկոպուլոսը՝ Էլ Գրեկոն, որ նկարչության իր առաջին դասերը Կանդիայում է ստացել։
1462 թվականից վենետիկցիներն սկսել են նոր, ավելի հզոր պարիսպ կառուցել, որի շինարարությունը ձգվել է հարյուր տարի։ Կղզու 14-ից 60 տարեկան յուրաքանչյուր բնակիչ տարվա մեկ շաբաթն աշխատել է բերդի ու պարիսպների շինարարությունում։ Կառուցել են 4,5 կիլոմետր պարագծով պարիսպ, որի հաստությունը տեղ-տեղ հասել է մի քանի տասնյակ մետրի։
1645 թվականին թուրքերը հարձակվել են քաղաքի վրա, պաշարել այն։ Պաշարումը, որ պատմության մեջ թեջևս ամենաերկարատևն է եղել, ձգվել է 24 տարի։ Դրա ավարտական փուլում՝ 1667 թվականի մայիսից մինչև 1669 թվականը ընկած ժամանակահատվածում թուրքական զորքը տվել է 108 հազար, վենետիկցիները՝ 29 հազար զոհ[7]։ 1669 թվականի սեպտեմբերին վենետիկցի զորահրամանատար Ֆրանչեսկո Մորոզինին հանձնել է բերդը՝ պայմանով, որ թուրքերը թույլ տան տարհանել քաղաքի բնակչությանը։
Թուրքերը քաղաքը անվանափոխել են, կոչել Խանդակաս։ XIX դարի սկզբներին բնակավայրը վերստացել է իր պատմական անվանումը՝ Հերակլեա, այնուհետև՝ Հերակլիոն[8]։ Նրա բնակիչները երկու անգամ՝ 1828 և 1897 թվականներին թուրքերի կողմից ենթարկվել են ահավոր կոտորածների՝ Հունաստանի ազատագրման պայքարին ակտիվորեն աջակցելու համար։
1898 թվականին Կրետեն վերջապես ազատագրվել է՝ եվրոպական տերությունների հովանու (պրոտեկտորատի) ներքո, իսկ 1913 թվականին՝ բալկանյան առաջին պատերազմից հետո, վերջապես վերամիավորվել մայր երկրի՝ Հունաստանի հետ։
Հերակլիոնի, ինչպես նաև կրետեական Խանիա և Ռետիմնոն քաղաքների բնակիչները փառավոր սխրանքներ են գործել 1941 թվականի մայիսին՝ մասնակցելով կղզու համար մղվող մարտերին, իսկ այնուհետև՝ նաև ֆաշիստների դեմ Հունաստանում ծավալված դիմադրության շարժմանը(1941-1944 թթ.):
1971 թվականին Հերակլիոնը դարձել է Կրետեի վարչական կենտրոնը[9]։
Բացի Էլ Գրեկոյից, Հերակլիոնում են ծնվել այլ անվանի մարդիկ ևս.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.