Ռեթիմնո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռեթիմնո (հուն․՝ Ρέθυμνο), քաղաք Կրետե կղզու հյուսիսային ափին։
Քաղաք | ||
---|---|---|
Ռեթիմնո | ||
հուն․՝ Ρέθυμνο | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Կրետե | |
Համայնք | Ռեթիմնո և Commune of Rethymno? | |
Մակերես | 126 կմ² | |
ԲԾՄ | 15 մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 35 687 մարդ (2011) | |
Խտություն | 280 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հույներ | |
Կրոնական կազմ | Հույն ուղղափառ եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +30 28310 | |
Փոստային դասիչ | 741 00 | |
Ավտոմոբիլային կոդ | PE և PH | |
Պաշտոնական կայք | rethymno.gr(անգլ.) | |
| ||
Ռեթիմնոն կրետական ամենագեղեցիկ քաղաքներից է, որը տեղակայված է վարչական կենտրոն Հերակլիոնից 78 կմ հեռավորության վրա՝ Խանիայից 59 կմ դեպի արևելք։ Նավահանգստային այս փոքրիկ քաղաքը կառուցվել է վենետիկցիների կողմից։
Կրետե կղզու զբոսաշրջային, ինչպես նաև առողջարանային նշանավոր կենտրոններից է։ Քաղաքը հայտնի է իր ֆեստիվալներով՝ կուլտուրական ձեռնարկումներով զուգակցվող տոնակատարություններով։ Այստեղ է գտնվում նաև կղզու մայր բուհը՝ Կրետեի համալսարանը։ Կղզու գլխավոր տեսարժանությունը համարվում է վենետիկյան Ֆորտեզա ամրոցը։ Այս ամրոցը համարվում է ամենամերձափնյա պաշտպանական ամրությունն ամբողջ Կրետեում, որի շինարարական աշխատանքներին մասնակցել են ավելի քան 100000 մարդ։
Հայտնի է նաև չորս նահատակների հրապարակը՝ համանուն եկեղեցու հարևանությամբ, որտեղ պահպանվել են գլխատված Կրետեի թուրքերի մասունքները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեթիմնո» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.