Remove ads
օդանավ From Wikipedia, the free encyclopedia
Boeing 767` միջին և մեծ հեռավորության թռիչքների համար նախատեսված լայնիրան օդանավ է. արտադրում է ամերիկյան Boeing ընկերությունը։
Բոինգ 767 | |
---|---|
Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
Ենթատեսակ | ուղևորատար ինքնաթիռ |
Օգտագործվում է ինչպես | առևտրային ավիացիա |
Արտադրող | Boeing Commercial Airplanes |
Առաջին թռիչք | սեպտեմբերի 26, 1981 |
Կարգավիճակ | շահագործվող, արտադրվող |
Շահագործողներ | Delta Air Lines (104)լ շահագործողներ = American Airlines (74) |
Արտադրման թվականներ | 1982-ից մինչև հիմա |
Միավոր արտադրված | 1066[1] |
Միավորի արժեք | 767-200ER` $160,2մլն[2] 767-300ER` $182,8 մլն[2] 767-300F` $185,4 մլն[2] 767-400ER` $200,8 մլն[2] |
Boeing 767 Վիքիպահեստում |
767-ն արտադրվում է 1981 թվականից։ Այն ստեղծելու աշխատանքներն սկսվել են 1978 թվականից, երբ Յունայթեդ էյրլայնզ (United Airlines) ավիաընկերությունը ցանկություն հայտնեց ձեռք բերել միանգամից երեսուն հատ երկշարժիչանի ռեակտիվ օդանավ։ Դրան հաջորդեց ևս 50 օդանավի պատվեր American Airlines և Delta Air Lines ընկերությունների կողմից։ Հունվար ամսին Boeing-ը հայտարարեց Էվերեթի գործարանը նոր օդանավ արտադրելու համար ընդլայնելու մասին[3] In February 1978, the new jetliner received the 767 model designation[4],: Փետրվարին սկսվեցին նախագծման աշխատանքները երեք տարբերակներով` 190տեղանի 767-100, 210 տեղանի 767-200 և միջմայցամաքային թռիչքների համար նախատեսված երեք շարժիչանի 767MR/LR վարկածը 200 տեղով[5]։ Վերջինս հետագայում վերանվանվեց Boeing 777[6]
Երկրորդ, 767-300 մոդելի մշակման աշխատանքներն սկսվեցին 1983 թ. սեպտեմբերին։ Նախորդ 767-200-ի համեմատ այս մոդելի իրանը 6.5 մետրով երկար էր, ինչի շնորհիվ նստատեղերի քանակն ավելացավ 22 %-ով (մոտավորապես 40 տեղ), իսկ փոխադրվող բեռան քանակը՝ 31 %-ով։
2012 թ. հուլիսի 18-ի դրությամբ եղել է Boeing 767 տեսակի 15 օդանավի կորուստ, վթարներում զոհվել է 851 մարդ[7].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.