Ուֆայի միջազգային օդանավակայան (բաշկիրերեն՝ Халыҡ-ара Өфө аэропорты; IATA: UFA, ICAO: UWUU), դաշնային նշանակության միջազգային օդանավակայան[1], որը տեղակայված է Ուֆա քաղաքում։ 2012- 2015 թվականներին ճանաչվել է Մերձվոլգյան տարածաշրջանի ամենաբեռնված օդանավակայանը։ Օդանավակայանի պայմանները համապատասխանում են ISO 9001:2008 չափանիշներին[2]։ ՌԴ առաջին օդանավակայանն է, որը համապատասխանում է ISAGO (IATA Safety Audit for Ground Operations) չափանիշներին։ Սպասարկում է շուրջ 40 տեղական և արտասահմանյան ավիաընկերությունների։ Օդանավակայանը ունի երկու թռիչքուղիներ։ Հիմնականում օգտագործվում է առաջինը, որն ունի 2,5 կիլոմետր երկարություն։ Դեպի օդանավակայան են թռչում Flydubai (Դուբայ), Nordwind Airlines (Հերակլիոն, Մոնաստիր), Red Wings Airlines (Մոսկվա, Սիմֆերոպոլ), Royal Flight (Բարսելոնա, Հռոդոս), S7 Airlines (Մոսկվա, Նովոսիբիրսկ, Սուրգուտ), Turkish Airlines (Ստամբուլ), Uzbekistan Airways (Տաշքենդ), Աերոֆլոտ (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սիմֆերոպոլ), Գազպրոմ ավիա (Մոսկվա, Գելենջիկ) և այլ ավիաընկերություններ։ Օդանավակայանը 2015 թվականին ճանաչվել է որպես Ռուսաստանի լավագույն օդանավակայան[3].:
Ուֆայի օդանավակայան Международный аэропорт Уфа | |||
---|---|---|---|
IATA: UFA – ԻԿԱՕ: UWUU | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | քաղաքացիական | ||
Տեղագրություն | Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան | ||
Տեղական ժամանակ | UTC +5 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.