Շուշիի ռեալական ուսումնարան

From Wikipedia, the free encyclopedia

Շուշիի ռեալական ուսումնարան

Շուշիի ռեալական ուսումնարան, ռեալական կրթական հաստատություն, որը հիմնվել է 1881 թվականին, շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը[1]։ Ուներ 2 նախապատրաստական և 5 հիմնական դասարաններ։ 5-րդ և 6-րդ դասարանները բաժանված էին հիմնական (հանրակրթական) և առևտրական բաժանմունքների, իսկ 7-րդ (լրացուցիչ) դասարանն ուներ երեք բաժանմունք՝ մեխանիկական-տեխնիկական, քիմիական-տեխնիկական և հանրակրթական։

Արագ փաստեր Շուշիի ռեալական ուսումնարան, Տեսակ ...
Շուշիի ռեալական ուսումնարան
Thumb
ՏեսակՌեալական կրթություն
Հիմնադրված էսեպտեմբերի 20, 1881
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
ՏեղագրությունՇուշիի շրջան
Thumb
Շուշիի ռեալական ուսումնարան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Շուշիի ռեալական ուսումնարան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
 Shusha Realni School Վիքիպահեստում
Փակել

Կրթական համակարգ

Thumb
Շուշիի ռեալական ուսումնարանի տնօրեն Տեր-Աստվածատուրյանց (1900 թ․)

1887-1888 ուսումնական տարում ռելականում դասավանդում էին հետևյալ առարկաները.

  • ռուսերեն
  • ֆրանսերեն
  • գերմաներեն
  • մաթեմատիկա
  • ֆիզիկա
  • Ռուսաստանի պատմություն
  • բնագիտություն
  • աշխարհագրություն
  • գծագրություն
  • կրոն[2]։
Thumb
Ռեալական ուսումնարանը կառուցվել է Շուշիի պատվավոր քաղաքացի Գրիգորի Մարտենի Առաքելովի կողմից 1901-1908

Հայոց լեզու դասավանդել են միայն 1881-1883 թվականներին, իսկ այնուհետև այն հանվել է ուսումնական պլանից։ Միայն 1906 թվականից հետո հայոց լեզուն նորից մտցվեց ուսումնական պլանի մեջ։ Ուսումնարանն ավարտելուց հետո շրջանավարտները կարող էին ընդունվել ռուսական կամ եվրոպական բուհեր։ 1901-1908 թվականներին շուշեցի բարերար Գրիգոր Առաքելյանի (Առաֆելով) միջոցներով կառուցվել է ավելի ընդարձակ շենք, որը պահպանվել է առայսօր։ Ուսումնարանի նպատակը ռուսաց լեզվի տարածումն էր տարածաշրջանում։ 1906 թվականից թույլատրվել է հայոց լեզվի, գրականության և պատմության դասավանդումը։ 1896 թվականի տվյալներով ուներ 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը՝ այլազգիներ[3]։

Հայտնի սաներ

Thumb
Արծվաբերդ օպերա, Ռեալական դպրոց
Thumb
Ռեալական դպրոց

Ռեալական ուսումնարանը հայ մտավորականության դարբնոցն էր՝ այստեղ են ուսանել մի շարք հայտնի մարդիկ, որոնց թվում.

Հայտնի ուսուցիչներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.