Ծնվել է Շուշիքենդ գյուղում։ 1892 թվականին ընդունվել և 1902 թվականին ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան։ 1905 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905-1907 թվականներին հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905 թվականին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին հոդվածը «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։ 1907-1909 թվականներին սովորել է Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ 1909-1920 թվականներին գրականության պատմություն և տեսություն է դասավանդել Երևանի թեմական դպրոցում։ 1920-1953 թվականներին հայ գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ 1929-1953 թվականներին եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը։ 1943 թվականին առանց դիսերտացիայի պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Երևանում[3]։
Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալեքսանդրապոլ, տպարան Ղասապյանցի, 1910 (շապիկի վրա՝ 1911), 193 էջ։
Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1910, 106 էջ։
Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն, Վաղարշապատ, 1911, 84 էջ։
Շիրվանզադե, Հայ ընտանիքի ինտելեգենտի վիպասանը (երեսնամյա գրական գործունեության առթիվ), Թիֆլիս, տպարան «կուլտուրա», 1911, 198 էջ (հրատարակություն «Գեղարվեստ» հանդեսի)։
Հովհաննես Հովհաննիսյան, Սիրո և կարեկցության երգիչը (երեսնամյա հոբելյանի առթիվ), Երևան, տպարան «Լույս», 1912, 104 էջ։
Մուրացանը որպես մտածող և գեղագետ։ Գրական քննադատական ուսումնասիրություն (արտատպած «Շողեր» ժողովածուից), Ս, Պետերբուրգ, 1913, 139 էջ։
Նար-Դոսի ստեղծագործությունը։ Գրական քննադատական ուսումնասիրություն, Թիֆլիս, տպարան ա. մ. Կերեսելիձեի, 1913, 75 էջ։
Լևոն Շանթ։ Սեռի և դասալքության երգիչը, Վաղարշապատ, 1913։
Հայոց նոր գրականություն (համառոտ դասընթաց), պրակ 1, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1922, 45 էջ։
Նկատողություններ մեր գյուղագիրների մասին, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1927, 63 էջ։
Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ. (Առաջադրանք 1. Հայոց նոր գրականության սկզբնավորումը և Խաչատուր Աբովյանը, 22 էջ։ Առաջադրանք 2. Աբովյանի գրական դպրոցը և Պերճ Պռոշյանը, 27 էջ։ Առաջադրանք 3։ Ղ. Աղայանը իբրև վիպագիր և մանկական բանաստեղծ, 27 էջ։ Առաջադրանք 4։ «Հյուսիսափայլի» շրջան, 32 էջ։ Առաջադրանք 5. Գամառ-Քաթիպա և Սմբատ Շահազիզ, 27 էջ։ Առաջադրանք 6։ Րաֆֆի, 30 էջ։ Առաջադրանք 7։ Մուրացան և դարավերջի գյողագիրները, 30 էջ։ Առաջադրանք 8։ Նար-Դոս, 38 էջ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1930 (ձեռագրի իրավունքով)։
Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ. (Առաջադրանք 1. Վրթանես Փափազյան, 55 էջ։ Առաջադրանք 2. Ծերենց, 32 էջ։ Առաջադրանք 3. Սրբուհի Տյուսաբ և «ռոմանտիկ ոճի» խնդիրը, 20 էջ։ Առաջադրանք 4. Արևելահայ լիբերալիզմի նոր շրջանը, 30 էջ։ Առաջադրանք 5. Արևելահայ լիբերալիզմը և ռեալական արվեստը, 38 էջ։ Առաջադրանք 6. Հովհաննես Հովհաննիսյան, 26 էջ։ Առաջադրանք 7. Հովհաննես Թումանյան և «Գուգարքի երգիչները», 69 էջ։ Առաջադրանք 8։ Հակոբ Հակոբյանը և իր հաջորդները, 74 էջ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931 (ձեռագրի իրավունքով)։
Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 1, Վ. Փափազյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 61 էջ։
Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 2, Հ. Հովհաննիսյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 80 էջ։
Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 3, Հ. Թումանյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 94 էջ։
Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 4, Ա. Ծատուրյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 72 էջ։
Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 5, Ա. Իսահակյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 111 էջ։
Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 6, Շ. Կուրղինյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 43 էջ։
Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 7, Հ. Հակոբյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 76 էջ։
Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 8, Վ. Տերյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 58 էջ։
Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1941, 389 էջ։
Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։
Ռուս մեծ առակախոս բանաստեղծը։ Կռիլովի մահվան հարյուրամյակի առթիվ։ 1844-1944, Երևան, Հայպետհրատ, 1944, 120 էջ։
Հայ կլասիկներ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1944, 911 էջ։
Բրյուսովը և հայ կուլտուրան, Երևան, Հայպետհրատ, 1944, 175 էջ։
Վ. Գ. Բելինսկի։ Ռուս մեծ քննադատ-հրապարակախոսը։ Մահվան հարյուրամյակի առթիվ։ 1848-1948, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1948, 588 էջ։