Հակոբ Մնացականի Հակոբյան (մայիսի 17 (29), 1866[1], Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 13, 1937(1937-11-13)[3][1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բանաստեղծ։ Վրաստանի և Հայաստանի ժողովրդական բանաստեղծ (1923)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ծածկանունը՝ Պրոլետար։
- Այս հոդվածը գրողի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հակոբ Հակոբյան, Ծնվել է ...
Փակել
Ծնվել է Գանձակում, 1866 թ., արհեստավորի ընտանիքում։ Մի տարի սովորել է գյուղում՝ Ծովի Աղի անունով մի կնոջ մոտ և ապա ծխական դպրոց է մտել։ Հակոբյանի հայրը նպատակ ուներ տղային քահանա կամ արհեստավոր դարձնել, բայց մայրը հաջողացնում է որդուն գիմնազիա տալ։ Քանի որ գիմնազիայում արգելված էր հայերեն լեզուն և գրականությունը, Հակոբյանը մի քանի գրասեր աշակերտների հետ դասից դուրս հավաքույթներ էին կազմակերպում, որի ընթացքում հայերեն էին կարդում և գրականություն քննարկում։
Հակոբյանը դեռևս գիմնազիայի 6–րդ դասարանից, մասնակցել է աշակերտական գաղտնի հավաքույթների և գրել է բանաստեղծություններ։ Նրա «Հյուսիսի ագռավը» բանաստեղծությունը, որը նա փակցնում է եկեղեցու պատին, պատճառ է դառնում իր գիմնազիայից վտարմանը։ Դուրս մնալով գիմնազիայից, Հակոբյանը մեկնում է Թիֆլիս, մտնում դեղատուն՝ իբրև աշակերտ։ Սկսվում են զրկանքներով, դառնություններով, թափառումներով լի կյանքի տարիները։ Թողնելով դեղատունը՝ Հակոբյանը այս անգամ մեկնում է Բաքու՝ նավթահանքերում սևագործություն է անում, դրանից հետո Սև քաղաքում մի մեխանիկական գործարանում մեխանիկական գրանցողի, գանձապահի պաշտոն է ստանձնում, հետո Էյզենշմիդի գործարանում հաշվապահություն է անում։ 1894 թ., վերադառնալով Թիֆլիս, Հակոբյանը մի քանի հիմնարկներում հաշվապահական պաշտոններ է տանում, մինչև Սովետական կարգերի հաստատումը՝ 1921 թ.։ ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։
Վախճանվել է Թիֆլիսում, 1935 թ.։
Հակոբ Հակոբյանը իր գրական գործունեությունը սկսել է 1893 թ։ Սկզբնական շրջանի բանաստեղծությունները տպագրվել են «Մուրճում»։ «Նոր հոսանք» ամսագրում տպագրվել են նրա «Մաքառման ժամին», «Էտապը», «Գործարան», «Գյուղը հարավում» և այլ բանաստեղծություններ։ Առաջին շրջանում եղել է ազգային գրողների զորեղ ազդեցության տակ, ամենից ավելի Ռ. Պատկանյանի։
- Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1899, 80 էջ։
- Աշխատանքի երգեր, Թիֆլիս, 1906, 64 էջ։
- Բանաստեղծութիւններ, Թիֆլիս, 1912, 144 էջ։
- Հեղափոխական բեմ, Թիֆլիս, 1922, 64 էջ։
- Բանաստեղծութիւններ, հատ. 1, Թիֆլիս, 1926, 352 էջ։
- Ագիտատորի հուշերից, Թիֆլիս, 1927, 112 էջ։
- Նոր առավոտ, Երևան, 1931, 112 էջ։
- Բանաստեղծություններ, Յերևան, 1935, 300 էջ։
- Նոր յերգեր, Թիֆլիս, 1936, 52 էջ։
- Ընտիր յերկեր, Յերևան, 1936, 152 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 1948, 182 էջ։
- Երկեր, Երևան, 1951, 496 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1955, 476 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Անտիպ պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1956, 360 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Ինքնակենսագրական նյութեր, Պատմվածքներ, Ագիտատորի հուշերից, Հուշեր, Ակնարկներ, Երևան, 1958, 484 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Հրապարակախոսական հոդվածներ, Հոդվածներ գրականության և արվեստի մասին, Նամակներ, Հեռագրեր, Երևան, 1958, 464 էջ։
- Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, 1958, 104 էջ։
- Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, 1966, 112 էջ։
- Հակոբյան Հակոբ, Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Երկեր, Երևան, 1981, 192 էջ։
- Հակոբյան Հակոբ, Կուրղինյան Շուշանիկ, Արազի Մովսես, Երկեր, Երևան, 1982, էջ 14–196։
- Ան-սկիյ Ս. Գիւղացիական հարցը Ֆրանսիայում.- Թիֆլիս։ Տպարան «Հերմէս», 1906.- 32 էջ.- («Յառաջ»-ի գրադարան, № 27):
- Անդրեև Լեոնիդ։ Սուտը (Հոգեբանական էտիւդ).- Թիֆլիս։ Տպ. Կ. Թաւարթքիլաձէի, 1904.- 30 էջ։
- Բագիև Ի. Բատրակությունը և խորհուրդների վերընտրությունները.- Երևան։ Հայպոլիգրաֆի 1-ին տպարան, 1929.- 51 էջ։
- Բախանովսկայա Ելենա։ Քրիստափոր Կոլումբոս.- Երևան։ Կուսհրատ, 1934.- 30, 2 չհ. էջ։
- Գաստեւ Ա. Բանւորազարկի պօէզիայից (Ա տետր).- Թիֆլիս, 1920.- 18 էջ.- (Կարմիր աստղ, N 2):
- Գենց Ա. Դիւթող հնչիւններ։ Դրամատիկական էտիւդ մի գոծողութեամբ ոտանավորով.- Թիֆլիս։ Տպարան «Էպօխա», 1911.- 20 էջ։
- Գորկի Մաքսիմ։ Երկու պատմւածք.- Թիֆլիս։ Տպարան «Հերմէս», 1914.- 15 էջ.- (Նոր գրադարան, թիվ 1)։
- Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու երեք հատորով։ Հատոր առաջին.- Երևան։ Հայաստան, 1965.- 449 էջ.- Բովանդ-ից՝ Օսիանի գերեզմանը; 1831-ի հունվարին; Լ-ին; «Բուքն է աղմկում…»; Դ-ին; Բայրոնի նմանությամբ; Ռեմբրանդտի նկարը; Հրաժեշտ; Ալիքներ և մարդիկ; Փառք; «Ես համբույր էի համարում»; «Երբ քո ձայնն եմ լսում…»; Ս. Ն. Կարամզինայի ալբոմից; Իշխանուհի Ռոստոպչինային։
- Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 572 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ 1831-ի հունվարին; Լ-ին; Բուքն է աղմկում…; Դ-ին։
- Լունաչարսկի Անատոլի։ Գեղարւեստը գեղարւեստի, թէ գեղարւեստը կեանքի համար.- Թիֆլիս։ Տպարան «Նադեժդա», 1914.- IV, 15 էջ.- (Նոր գրադարան, № 6):
- Հակոբյան Հակոբ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Պետհրատ, 1935.- 298, 2 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Ադա Նեգրի. Աշխատե՞լ ես դու; Ողջույն ձեզ; Թիթեղագործի մահը; Բազուկը; Անիվի տակ; Ժառանգը; Հեթանոսական համբույր; Ծնունդը; Վարժուհի; Վերբենա; Ձյունը; Գյոթե. Բայրոնին; Բյորնս Ռոբերտ. Ամենից առաջ; Վիատկին Գ. Դրոշակը; Վեյնբերգ Պ. Անհուն ծավալով; Տարասով Ե. Ծիծաղեցեք; Վերհարն Է. Մի հատված; Ալեքսանդրովսկի Վ. Պրոլետարական պոետներին; Բեզըմենսկի Ա. Կուստոմսը։
- Հակոբյան Հակոբ։ Բանաստեղծություններ (Տարվա չորս եղանակներ)։ Ժողովածու.- Երևան։ Պետհրատ, 1938.- 80 էջ.- Բովանդ-ից՝ Ես այն եմ սիրում։
- Հակոբյան Հակոբ։ Երկերի ժողովածու։ Հատոր 2. Պոեմներ, Անտիպ պոեմներ, Թարգմանություններ.- Երևան, 1956.- 359 էջ։
- Յակոբեան Յակոբ։ Բանաստեղծություններ.- Թիֆլիս։ Տպարան Մ. Մարտիրոսեանի, 1912.- 143, 1 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Բայլմօնտ. Կարապը; Գէօթէ. Բայրոնին; Մի անգամ; Ֆրուգ. Յանուն օրէնքի; Տարասօվ. Ծիծաղեցէք; Մէյլշին. Նորից երթանք; Վէյնբերգ. Անհուն ծաւալով։
- Նեգրի Ադա։ Բանաստեղծութիւններ։ (Երկու աւտօտիպ պատկերով եւ կենսագրականով).- Թիֆլիս.
Ա. պրակ.- Արագատիպ տպարան Մ. Մարտիրոսեանցի, 1903. - 58, 2 չհ. էջ։
Ա. պրակ.- Տպարան «Հերմէս», 1904. – 62, 1 չհ. էջ։
- Նեգրի Ադա։ Բանաստեղծութիւններ։ Երկրորդ տպագրութիւն.- Թիֆլիս։ Էլեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի, 1909.- 112 էջ։
- Չեխով Անտոն։ Ավագ այգեպանի զրույցը.- Երևան։ Հայաստան, 1969.- 184 էջ։
- Պաժարսկի Պ. Համաշխարհային պրոլետարիատի հարվածային բրիգադի պաշտպանության համար.- Երևան։ Պետհրատ, 1931.- 76 էջ։
- Ասատուր Ասատրյան, Հակոբ Հակոբյան, Երևան, 1947, 96 էջ։
- Ասատուր Ասատրյան, Հակոբ Հակոբյան, Երևան, 1955, 178 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, հատոր առաջին (1917-1941, հատորում ներառվախ է «Հակոբ Հակոբյան» գլուխը, որը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 7, Հ. Հակոբյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 76 էջ։
- Պետրոսյան, Հ., «Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ», Երևան, 1960, էջ 353-356։
- Սուրխաթյան «Հայ Գրականություն», Հատոր 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 72)։ |