Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հովսեփ Անդրեյի Տեր-Աստվածատրյան (ապրիլի 19 (մայիսի 1), 1886[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 19, 1938[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային հիդրոէներգետիկ։
Հովսեփ Տեր-Աստվածատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19 (մայիսի 1), 1886[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | հուլիսի 19, 1938[2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան (1912)[1] |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | Քանաքեռի ջրաէլեկտրակայան[1], Ձորագետի ջրաէլեկտրակայան[1], ՀԱՊՀ և Հիդրոնախագիծ գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունք |
Պարգևներ և մրցանակներ | |
Hovsep Ter-Astvatsatryan Վիքիպահեստում |
Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (1912)։ 1913-1921 թվականներին աշխատել է Միջին Կովկասյան, Ուրալ-Մոլ-Իլեցկ, Ռյազան-Ուրալ երկաթուղիների, մի շարք կամուրջների ու օբյեկտների շինարարությունում։ 1922-1925 թվականներին եղել է Շիրակի ոռոգման ջրանցքի և Լենինականի հէկի շինարարության պետը և գլխավոր ինժեները, 1925-1927 թվականներին՝ ՀԽՍՀ ջրային տնտեսության վարչության գլխավոր ինժեները։ 1927 թվականից եղել է Զորագետի և Քանաքեռի հէկերի շինարարության գլխավոր ինժեները, այնուհետե՝ պետը։ Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ, ԽՍՀՄ-ում առաջինը, Զորագետի հէկի շինարարությունում իրականացվել են բարդ հիդրոտեխնիկական կառույցների (ճնշումային թունել, ավտոմատ գլանային փակաղակ և այլն) շինարարությունն ու գործարկումը։ Ղեկավարել է Սևան-Հրազդան կասկադի հէկերի նախագծերի կազմման, Սևանի և Գյումուշի հէկերի շինարարության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաե Սևանա լճի ջրերի օգտագործման նախագիծը (1931)։ Տեր-Աստվածատրյանը կազմակերպել է և առաջինը գլխավորել Կառուցվածքների ԳՀԻ-ն (այժմ՝ Շինարարության և ճարտարապետության ինստիտուտ) ու «Հիդրոէլեկտրանախագիծ» (այժմ՝ «Հիդրոնախագիծ») բաժանմունքը։ Տեր-Աստվածատրյանը Հայաստանում հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է։ Եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։
Տեր-Աստվածատրյանի անունն է կրում Քանաքեռի հէկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.