Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ձորագետի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ գյուղում։ Այն հիմնվել է 1927 թ։ Հէկը գտնվում է Դեբեդ գետի ափին, սակայն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները։ Հիմնականում օգտագործվում են 3 շարժիչներ, որոնք ունեն 26,2 մեգավատտ արտադրողականություն[1]։ ՀԷԿը սկսել է գործել 1932 թ նոյեմբերի 15-ին՝ 22,320 կիլովատտ արտադրողականությամբ։ Մինչև 2011 թ․ այն դասվում էր միջին չափի ՀԷԿերի շարքին։ 2011 թ․-ից ի վեր, համաձայն կառավարութան որոշման, Ձորագետի ՀԷԿը համարվում է փոքր (<30ՄՎտ)։ Ձորագետի ՀԷԿը գետի վրա գործող ՀԷԿ է, քանի որ ամբարտակի հետևում գտնվող լիճը չի կարող տեղավորել մեծ քանակությամբ ջուր։
Ձորագետի հիդրոէլեկտրակայան | |
---|---|
Ձորագետ ՀԷԿի շենքը | |
Տեսակ | հիդրոէլեկտրակայան |
Երկիր | Հայաստան |
Տեղադրություն | Ձորագետ |
Կարգավիճակ | գործող |
Շինարարության սկիզբ | 1927 |
Բացման ամսաթիվ | 1932 |
Սեփականատեր | «Ձորագետ» ՍՊԸ |
Ամբարտակ և ջրհեռ | |
Impounds | Ձորագետ |
Էլեկտրակայան | |
Տեղադրված հզորություն | 26,52 մեգավատտ |
ՀԷԿ-ի կառուցումը սկսվել է 1927 թ․ և տևել է 5 տարի՝ մինչև 1932 թ։ ՀԷԿ-ը ստեղծել են Հենրիխ Գրաֆտիոն՝ ակադեմիկոս, ինժեներ և Սովետական Միության ՀԷԿ-երի կառուցման պիոներ, և Հովհաննես Մելիք-Փաշաևը՝ հայ ինժեներ և ակադեմիկոս։ ՀէԿ-ի կառուցումը ծրագրել ու կազմակերպել է Հովսեփ Տեր-Աստվածատրյանը[1] Հէկ-ը սկսել է գործել 1932 թ։ Նույն տարում էլ 7400 կիլովատտ արտադրողականությամբ ագրեգատը կցվել է աշխատանքին։ Այդ տարի ՀԷԿը աշխատեց ամբողջ 22,320 կիլովատ արտադրողականությամբ՝ տարեկան միջինը 14,920 կիլովատտ ջրի հոսանքի արտադրողականությամբ[2]:. ՀէԿի առաջին երկու ագրեգատները կառուցվել են 1932 թ, իսկ երրորդը կառուցվել է 1949 թ[3]։ Մինչև 2011 թ, ՀԷԿ-ը պատկանել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ 2011 թ Ձորագետ ՀԷԿ-ը սեփականաշնորհվել է «Ձորագետ» ՍՊԸ-ի կողմից[4]։ Հետևաբար, կազմակերպությունը անկախ է բաժնետերերից, ֆոնդային առաջարկներից, վճարում է ավելի քիչ հարկեր ու առավել հեշտորեն է դրամական միջոցներ ձեռք բերում։ Ավելին, աշխատելով որպես մասնավոր կազմակերպություն, Ձորագետ ՀԷԿ-ի սեփականատերերն ունեն բազում առավելություններ։ Սեփականատերերը կախված չեն կազմակերպության կորուստներից կամ օրինական խնդիրներից, հետևաբար կազմակերպությունն ու սեփականատրերը կատարելապես առանձին գործող մարմիններ են[5]։
Ձորագետի ջրաէլեկտրակայանն ունի գետի վրա կառուցված ամբարտակ։ Ամբարտակի այս տեսակը չի կարող պահպանել մեծ քանակությամբ ջուր իր մեջ։ Ջուրը հոսում է ամբարտակից դեպի կայան տեղափոխող թունելի միջոցով, որի տրամագիծն է 1300 մմ։ Արտադրանքը կախված է երկու գործոններից՝ գլխային հանգույցի երկարությունից և ջրի հոսանքի արագությունից։ Գլխային հանգույցը, որն ունի 974 մետր բարձրություն և ուղղահայաց հեռավորությունն ամբարտակից դուրս եկած ջրից մինչև հզորություն արտադրող տուրբինը։ Արտադրված էներգիան ուղիղ համեմատական է ջրի հոսանքին, այդ պատճառով էլ ստացված էներգիայի քանակությունը տարեց տարի փոփոխվում է ջրի հոսանքի քանակությանը համապատասխան։ 2013 թվականին արտադրված էներգիան եղել է 76,210,140 կՎտժ, 2014 թվականին այն նվազել է և դարձել 69,230,401 կՎտժ, իսկ 2015 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ աճել է և դարձել 81,630,959 կՎտժ։ Տուրբինը հարմարեցված է այնպես, որ ի վիճակի լինի աշխատել ջրի տարբեր հոսանքների և ճնշման պայմաններում։ Տուրբինի անիվը պտտվում է ներմուծվող ջրի քանակության, հոսքի և ճնշման շնորհիվ։ ջրաէլեկտրակայանում կան երեք գեներատորներ, որոնք միացված են տուրբինին սյուներով և ատամնավոր շարժանիվներով, որոնք ստիպում են գեներատորներին պտտվել տուրբինի հետ միասին։ Որպես արդյունք, գեներատորները փոխակերպում են տուրբինի մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի, որը այնուհետև փոխանցման լարերով հասնում է տներ։ Այդ ագգրեգատների հզորություններն են 8,8, 8,8, և 8,6 մեգավատտ համապատասխանաբար։ Բացի այս ագգրեգատներից, այնտեղ կա ևս մեկ ագգրեգատ՝ 120 կՎտ հզորությամբ, որը կառուցվել էր ՀԷԿ-ի աշխատանքը ապահովելու համար։ Այն մասնավորապես օգտագործվում է էլեկտրաէներգիայի պակասի ժամանակ, որպեսզի շարժիչները շարունակեն աշխատանքը[3]։
Ձորագետ գետը լեռնային գետ է, որը սնուցվում է ձյան և անձրևի տեղումներից, ինչպես նաև ստորգետնյա ակունքներից՝ արտեզյան ջրերից։ Հետևաբար գետն ունի սեզոնային ջրային ռեժիմ։ Դիտարկումները ցույց են տալիս որ ջրի արտահոսքը 2,66 մ3/վրկ է և հոսքի մոդուլը 19 1/վրկ կմ2։ Տվյալները ցույց են տալիս, որ ջրի հոսքի տարեկան միջին ցուցանիշը հավասար է մեկ մետր3/վայրկյանում։ Շատ դեպքերում առավելագույն ելքը գետի Ձորագետ ՓՀԷԿ-ի հատվածում հավասար է լինում 56,2 մ3/վրկ[6]։ Ձորագետ գետի երկրաբանական կազմը շատ զանազան է, բայց հիմնականում կազմված է հրաբխային քարերից և ժայռերից։ Այդ կազմի մեջ մտնում են գրանիտը, տուֆը, բազալտը, անդեզիտ բազալտը[6]։
Ի սկզբանե, Ձորագետ ՀԷԿ-ը կառուցելու համար կային երկու տարբեր ներդրումային ծրագրեր.
2008 թ.-ին էլեկտրաէներգիայի վաճառքի ինքնարժեքը 5,4 ցենտ է մեկ կՎտժ-ի համար։ Վարկի տոկոսադրույքը 10% է։ Ստորև ներկայացված աղյուսակի տեղեկատվությունները ապացուցում են, որ Սցենար 2-ը ֆինանսապես ավելի շահավետ է, քանի որ այն ունի բարձր ներքին դրույքի վերադարձ և զուտ ընթացիկ արժեք՝ տարբեր զեղչային դրույքներով, քան Սցենար 1-ը[7]։
Ցուցանիշներ | Սցենար 1
Միայն մասնավոր ներդրումներ |
Սցենար 2[7]
30% -ը մասնավոր կապիտալ և 70% վարկավորում |
---|---|---|
Ինքնարժեք ցենտ, ԿՎտ*ժ
Ցուցանիշներ |
5,4 | 5,4 |
Ներքին Դրույքի Վերադարձ, % | 12,8 | 15,3 |
Զուտ Ընթացիկ Արժեք, հազար USD | ||
8% | 964,6 | 967,4 |
10% | 486,02 | 579,9 |
12% | 127,5 | 303,3 |
14% | -147,7 | 102,25 |
Հուսալիություն, տարիներ
(առանց արժեզրկման) |
7,6 | 9,4 |
Վարկային վերադարձի վերջնաժամկետը, տարիներ | 7,0 |
Ձորագետ ՓՀԷԿ-ի էներգիայի արտադրության տարեկան ծախսերը կազմված են մաշման և շահագործման ծախսերից։ Մաշվածության ընդունված է հաշվել գծային սկզբունքով՝ 3,3 տոկոսով։ 2008 թ.-ին մաշվածության ծախսերը կազմել են 65300 դոլար, տարեկան շահագործման ծախսերը կազզմել են 41000 դոլար, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են 106300 դոլար։ Աշխատավարձերի ծախսերը հավասար էին 20.200 ԱՄՆ դոլարի, վերանորոգման ծախսերը՝ 15800 դոլար և այլ ծախսերը՝ 5000 դոլար[7] 2014 և 2013 թվականների ֆինանսական վիճակի վերաբերյալ ընկերության ցուցանիշները ցույց են տալիս, որ նրա շահութաբերությունը 2014 թվականին ավելի քիչ է եղել (289 369 000 դրամ), քան 2013 թ.-ին (626 922 000 դրամ)։ Շահութաբերության նվազումը պայմանավորված էր վարչական և արտադրական ծախսերի ավելացումով։ Բացի այդ, 453 747 000 ՀՀ դրամով նվազել են ընդհանուր ակտիվները, որը պայմանավորված էր դեբիտորական պարտքերի մեծացմամբ և ընթացիկ ֆինանսական ներդրումների նվազման հետևանքով։ Այս օրինակներին նաև կարելի է ավելացնել կապիտալի նվազումը հավասար 109 172 000 դրամի, ոչ ընթացիկ պարտավորությունների նվազումը հավասար 351 335 00 դրամ, և ընթացիկ պարտավորությունների աճը հավասար է 6 761 00 դրամի։ Այնուամենայնիվ, այս տեղեկությունները բավարար չեն եզրակացություններ կատարելու համար, քանի որ Ձորագետ ՀԷԿ-ը լինելով մասնավոր ընկերությունը, չի հրապարակում իր ամբողջ ծախսերը և եկամուտները։ Սակայն ակնհայտ է, որ ընկերությունը 2014 թ-ին ավելի քիչ շահույթ է ունեցել, քան 2013 թ.-ին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.