Քանաքեռի ջրաէլեկտրակայան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քանաքեռի հիդրոէլեկտրակայան (Քանաքեռի Հ. Ա. Տեր-Աստվածատրյանի անվան հիդրոէլեկտրակայան), Սևան–Հրազդան կասկադի՝ առաջին հերթին գործարկված հինգերորդ հիդրոհանգույցը։ Ընդգրկված է Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Քանաքեռի ջրաէլեկտրակայան | |
---|---|
Տեսակ | հիդրոէլեկտրակայան |
Երկիր | Հայաստան |
Տեղադրություն | Երևան |
Մասն է | Սևան-Հրազդան կասկադ |
Անվանված է | Հովսեփ Տեր-Աստվածատրյան |
Ամբարտակ և ջրհեռ | |
Impounds | Հրազդան |
Էլեկտրակայան | |
Տեղադրված հզորություն | 100 մեգավատտ |
Կառուցվել է Հրազդան գետի միջին հոսանքի՝ Արզնիի և Քանաքեռի միջև ընկած հատվածում (1930–1936)։ Արզնիի ստորգետնյա հէկից դուրս եկող՝ էներգետիկորեն օգտագործված ջրերը հոսում են դեպի Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի գլխային կաոուցվածքները և, դիմհարվելով վերջինիս ջրթող պատվարի ավտոմատ գործող չորս սեգմենտային փակաղակներին, ուղղվում են դեպը ջրընդունիչը, ապա հոսում մոտ 13 կմ երկարության և 70 մ3/վրկ թողունակության դերիվացիոն ջրտարով, այնուհետև առբերվում կայանի ճնշման հանգույցին և, 180 մ բարձրությունից անկում կատարելով, աշխատեցնում կայանի մեքենայական սրահում տեղադրված 102 Մվռ ընդհանուր հզորության 6 հիդրոագրեգատ։ Կայանի շենքից վերև՝ սարալանջին, գտնվում է 35/110 կվ լարման բարձրացնող ենթակայանը։ Դերիվացիոն ջրտարի վերջում կցակառուցված է 150 հզ. մ3 օգտակար տարողության շուրջօրյա կարգավորման ջրավազանը։ Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի ջրատարից են սնվում Նոր Արաբկիրի, Նոր Դալմայի ոռոգիչ ջրանցքները, ինչպես նաև Կոտայքի ոռոգման ջրհան կայանը։ Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի աշխատանքներն ավտոմատացված են։ Նրա գործարկումով (1936) հնարավոր դարձավ ՀՍՍՀ հէկերի միավորումը և Հայկական միացյալ էներգահամակարգի ստեղծումը։
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.3/5 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քանաքեռի ջրաէլեկտրակայան կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.