Եղիշե Ալեքսանդրի Բաղդասարյան (1881[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - 1919[1][2], Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ[1][2]), հայ կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եղիշե Բաղդասարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1881[1][2] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1919[1][2] Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ[1][2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Լազարյան ճեմարան[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1] |
Կենսագրություն
Եղիշե Բաղդասարյանը ծնվել է 1881 թվականին Շուշիում։ 1901 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում Ա. Լյադովի դասարանում։ Կովկասի հայաբնակ քաղաքներում ստեղծել և ղեկավարել է երգչախմբեր, ժողգործիքների նվագախմբեր, հանդես եկել համերգներով։ 1910-ական թվականներին հիմնադրել և գլխավորել է Մոսկվայի հայկական երգչախմբային ընկերությունը[3]։ Դասավանդել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ Բաղդասարյանի մասնակցությամբ կազմվել և հրատարակվել են Հովհաննես Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմը» (1903), «Արցունքներ» գրական-գեղարվեստա-երաժշտական ժողովածուն (1907)[4][5]։
Ստեղծագործություններ
Հեղինակ է երգերի, խմբերգերի, ռոմանսների, «Քրիստոս» օրատորիայի, ժողովրդական երգերի և շարականների դաշնակումների։ Ստեղծագործություններն աչքի են ընկնում քաղաքային-ժողովրդական բնույթի մեղեդայնությամբ։ Պահպանվել է նրա ստեղծագործական ժառանգության մեկ մասը միայն։
Օպերաներ
- «Անուշ» (1909 թ., ըստ Հովհաննես Թումանյանի)
- «Արտավազդ Բ» (ըստ Հարություն Թումանյանի)
Մանկական երաժշտական ստեղծագործություն
- «Անտառի մանուկը» (ըստ Ղազարոս Աղայանի)
Խմբերգեր
- «Աղջի բախտավոր» («Անուշ»)
- «Կործանվեցավ չարն իսպառ» («Արտավազդ Բ»)
Երգ
- «Մի լար, բլբուլ» (խոսք՝ Ալեքսանդր Ծատուրյանի)
Գրականություն
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.