Remove ads
հայ մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Բահաթուր Ավետիսի Բահաթրյան (ապրիլի 16, 1872[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 1, 1934[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մաթեմատիկոս։
Բահաթուր Բահաթրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1872[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1934[1] (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Գևորգյան հոգևոր ճեմարան (1890)[1] և Ժնևի համալսարան (1896)[1] |
Բահաթուր Բահաթրյանը ծնվել է Շուշիում։ 1890 թվականին ավարտել էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Երկու տարի Բուլղարիայում ուսուցչություն անելուց հետո, 1892 թվականին ընդունվել և 1896 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, 1896-1899 թվականներին՝ Գենտի (Բելգիա) ինժեներական դպրոցը։ 1899-1914 թվականներին որպես ինժեներ աշխատել է Բաքվում, Սամարղանդում, Անդրկասպյան երկրամասում և Սիբիրում՝ զբաղվելով գլխավորապես ոսկու և նավթի հետախուզությամբ։ 1914 թվականին հրավիրվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։ Ճեմարանը փակվելուց հետո, 1918 թվականից աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում։ 1923 թվականից Երևանի պետական համալսարանում դասախոսել է բարձրագույն հանրահաշիվ, թվերի տեսություն և մաթեմատիկական անալիզ։ Զբաղվել է հայ մաթեմատիկայի պատմության հարցերով, մասնավորապես՝ Անանիա Շիրակացու մաթեմատիկական ձեռագրերի ու ժողովրդական հաշվումների մեթոդների ուսումնասիրությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.