Ձմեռային օլիմպիական խաղեր 2018

From Wikipedia, the free encyclopedia

Ձմեռային օլիմպիական խաղեր 2018map

XXIII Ձմեռային օլիմպիական խաղեր (անգլ.՝ 2018 Winter Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d’hiver de 2018), անցկացվել է 2018 թվականի փետրվարի 9-ից 25-ը Կորեայի Հանրապետության Փհենչհան քաղաքում։

Արագ փաստեր Տեսակ, Հյուրընկալող քաղաք ...
Ձմեռային օլիմպիական խաղեր 2018
Thumb
Thumb
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՓհենչհան
Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Բացումփետրվարի 9
ՋահակիրKim Yuna?
ԵրդվեցMo Tae-bum?
ԲացեցՄուն Ջեին
Փակումփետրվարի 25
Հիմնական իրադարձություններ2018 Winter Olympics opening ceremony? և 2018 Winter Olympics closing ceremony?
ՄարզադաշտՕլիմիպիական մարզադաշտ
Մարզիկներավելի քան 2500
Մասնակից երկրներշուրջ 90
Մեդալներ98
ՆախորդՁմեռային Օլիմպիական խաղեր 2014
ՀաջորդՁմեռային օլիմպիական խաղեր 2022
ԿայքՊաշտոնական կայք
 2018 Winter Olympics Վիքիպահեստում
Փակել

Խաղերի պաշտոնական հայտերը ներկայացվել են 2009 թվականի հոկտեմբերի 15-ին։ 2011 թվականի հուլիսի 6-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) կայացած իր 123-րդ նիստում հայտարարել է, որ XXIII Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փհենչհան քաղաքում[1]։

Մայրաքաղաքի ընտրություն

Thumb
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյոն Բակը ներկայացնում է երկրի հայտը XXIII Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար
Thumb
XXIII Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների հավաքածու

Օլիմիպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել են 3 քաղաքներ (ամենաքիչ թվով հայտերը 1988 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերից հետո, որ անցկացվել է Կանադայի Կալգար քաղաքում)։

Հայտերի մանրամասներ

  • Նախքան հաղթանակը Փհենչհանը 4 ձայնով պարտվել էր Սոչիին 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար, իսկ չորս տարի առաջ նա երեք ձայնով պարտվել էր Վանկուվերին 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկարելու համար։ Դրանից առաջ Ասիաական երկրներից Օլիմպիական խաղեր հյուրնկալելու իրավունք ստացել էր միայն Ճապոնիան (երկու անգամ՝ Սապորոյում 1972 թվականին և Նականոյում 1998 թվական)։
  • Գերմանիան կարող էր օլիմպիական խաղերը հյուրընկալել երկրի միավորումից հետո առաջին անգամ։ Ավելի վաղ Գերմանիան Մյունխենում հյուրընկալել է 1972 թվականին անցկացված Ամառային օլիմպիական խաղերը։ Գերմանիայում Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվել են մեկ անգամ՝ 1936 թվականին, Գարմիշ-Պարտենկիրխե քաղաքում, նույն տարում`Բեռլինը հյուրընկալել է Ամառային օլիմպիական խաղերը։ Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նույն քաղաքը դարձել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։
  • Ֆրանսիայում Ձմեռային օլիմպիական խաղերը վերջին անգամ անցկացվել են 1992 թվականին Ալբերվիլում, իսկ ընդհանուր առմամբ այս երկրում 2 անգամ անցկացվել են ամառային և 3 անգամ Ձմեռային օլիմպիական խաղեր (այս ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ պետությունն է Միացյալ Նահանգներից հետո, որտեղ Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղեր անցկացվել են 8 անգամ)։

Քաղաքի ընտրության վերջնական քվեարկությունը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 6-ին՝ Միջազգային օլիմպիական կոմիտեյի 123-րդ նիստում, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում։ Քվեարկությունն ավարտվել է առաջին փուլում, այսինքն՝ մասնակիցների կեսից ավելին քվեարկել է մեկ թեկնածուի օգտին[2]։

Մանրամասն տեղեկատվություն Քվեարկության արդյունքները ...
Քվեարկության արդյունքները
Թեկնածուներ Երկիր 1-ին փուլ
ՓհենչհանՀարավային Կորեա Հարավային Կորեա 63
ՄյունխենԳերմանիա Գերմանիա 25
ԱնսիՖրանսիա Ֆրանսիա 7
Փակել

Խորհրդանիշ

Թալիսման

Օլիմպիական խաղերի թալիսմաններն են Սուհորամ վագրը (Օլիմպիական խաղերում) և Պանդաբի արջը (Պարաօլիմպիկան խաղերում)։

Մեդալներ

Սեպտեմբերի 21-ին Կորեայի մայրաքաղաքում ներկայացվել են 2018 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները։ Մեդալների դիմերեսին գծեր են, որոնք խորհրդանշում են Օլիմպիական խաղերի պատմությունը և մարզիկների վճռականությունը։ Մեդալների հակառակ կողմում սպորտային մարզաձևերի նկարներ են։ Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների ժապավեններն ստեղծվել են կորեական ավանդական կտորների օգտագործմամբ[3]։

Մասնակից երկրներ

Փհենչհանի Օլիմպիական խաղերը կմասնակցի 84 երկիր։ Փհենչհանում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերում առաջին անգամ կմասնակցեն երկու նոր երկրներ` Էրիթրեան և Կոսովոն։ 2017 թվականի դեկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանարապետության թիմը չի մասնակցի Օլիմպիական խաղերին[4]։

Մանրամասն տեղեկատվություն Մասնակից Ազգային օլիմպիական կոմիտեները ...
Մասնակից Ազգային օլիմպիական կոմիտեները
Փակել

Ժամանակացույց

 ԲԱԲացման արարողություն  ●  Որակավորում  №  Եզրափակիչ մրցումներ ՑԵՑուցադրական ելույթներ  ՓԱՓակման արարողություն
Մանրամասն տեղեկատվություն Փետրվար, 08 Հնգ ...
Փետրվար08
Հնգ
09
Ուրբ
10
Շբթ
11
Կրկ
12
Երկ
13
Երք
14
Չրք
15
Հնգ
16
Ուրբ
17
Շբթ
18
Կրկ
19
Երկ
20
Երք
21
Չրք
22
Հնգ
23
Ուրբ
24
Շբթ
25
Կրկ
Մեդալներ
Հանդիսություն ԲԱ ՓԱ
Բիաթլոն 1 1 2 1 1 1 1 1 1 1 11
Բոբսլեյ 1 1 1 3
Լեռնադահուկային սպորտ 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 11
Կյոռլինգ 1 1 1 3
Չմշկավազք 1 1 1 1 1 1 1 1 1 2 1 2 14
Դահուկային երկամարտ 1 1 1 3
Դահուկավազք 1 1 2 1 1 1 1 2 1 1 12
Դահուկացատկ 1 1 1 1 4
Սահնակային սպորտ 1 1 1 1 4
Սկելետոն 1 1 2
Սնոուբորդ 1 1 1 1 1 1 1 3 10
Գեղասահք 1 1 1 1 1 ՑԵ 5
Ֆրիսթայլ 1 1 1 1 2 1 1 1 1 10
Հոկեյ 1 1 2
Շորթ թրեկ 1 1 2 1 3 8
Մեդալներ մեկ օրում 5 7 8 8 6 7 5 9 6 3 5 7 8 6 8 4 102
Ընդհանուր մեդալներ 5 12 20 28 34 41 46 55 61 64 69 76 84 90 98 102
Փետրվար08 Հնգ09 Ուրբ10 Շբթ11 Կրկ12 Երկ13 Երք14 Չրք15 Հնգ16 Ուրբ17 Շբթ18 Կրկ19 Երկ20 Երք21 Չրք22 Հնգ23 Ուրբ24 Շբթ25 ԿրկՄեդալներ
Փակել

Մարզական Օբյեկտներ

Thumb
Կեյնպխոդե
  • Ալպենզիա
    • Խվենգե Օլիմպիական պարկ - արարողություններ
    • Դահուկացատատկի «Ալպենզիա» պարկ - դահուկացատկ, հյուսիսային երկամարտ
    • Բիաթլոնային կենտրոն «Ալպենզիա» - բիաթլոն
    • Դահուկային կենտրոն «Ալպենզիա» - դահուկավազք, հյուսիսային երկամարտ
    • Սահնակային մրազաձևերի կենտրոն «Ալպենզիա» - Բոբսլեյ, սահնակային սպորտ, սկելետոն
    • Յոնգփյոնգ - Լեռնադահուկային սպորտ (հսկայական սլալոմ, սլալոմ)
    • Փհենչհան Օլիմպիական գյուղ
  • Մերձափնյա խումբ
    • Ծածկած սահադաշտ - կյորլինգ
    • Միութենական Հոկեյի կենտրոն - տափօղակով հոկեյ
    • Քյոնփհոի Օվալ - չմշկասահք
    • Քյոնփհոի սարցադաշտ - գեղասահորդ, շորտ-տրեկ
    • Կվանդոն համալսարանի մարզադաշտ - տափօղակով հոկեյ
    • Կանինա Օլիմպիական գյուղ - օլիմպիական գյուղ
  • Չունբոն - լեռնադահուկային սպորտ (արագնթաց վայրէջք, սուպեր հսկա)
  • Բուգվան Ֆեյնիկս Պարկ[en] – ֆրիսթայլ, սնոուբորդ

Հեռարձակում

Բացի այդ, կբացվի երեք հատուկ լրացուցիչ 24 ժամյա Eurosport ալիք (Eurosport-3, Eurosport-4, Eurosport-5), որը հասանելի կդառնա եվրոպական հեռուստադիտողների համար, բացառությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի[5]։

Օլիմպիադա-2018-ը մշակույթում

Ֆիլատելիայում և Նումիզմատիկայում

  • 2018 թվականի հունվարի 26-ին լիտվական փոստը թողարկել է ձմեռային սպորտաձևերի (Կյորլինգ և Շորտ-տրեկ) պատկերող երկու նամականիշ։ Նամականիշների նկարիչ`Եկատերինա Բուդրիթ։ Տպաքանակը կազմել է 30 հազար օրինակ[6]։
  • Ուկրաինայի փոստային նամականիշ ի պատիվ այդ երկրի օլիմպիական հավաքականի։ Անվանական արժեքը 9 գրիվնա։
  • Լիխտենշտեյնի երկու նամականիշների խումբ,
  • 2011 թվականի Հարավային Կորեայի նամականիշ` նվիրված Օլիմպիական խաղերն անցկացնելու համար պայաքարում տարած հաղթանակաի
  • Էստոնիայի նամականիշ թողարկված 2018 թվականին
  • Հարավային Կորեայի 3 փոստային բլոկներ։
  • Հարավային Կորեայի նմականիշների բլոկ՝ նվիրված Պարալիմպիկ խաղերին
  • Շվեյցարիայի նամականիշը՝ նվիրված այդ երկրի օլիմպիական հավաքականին[7]։
  • Լեհաստանի 4 նամականիշների խումբ, որոնցից յուրաքանչյուրն արժե  5.2 զլոտա[8]
  • Չադի հանարապետության նամականիշների երեք բլոգ՝ նվիրված 2018 թվականի Օլիմպիական խաղերին. դրանց վրա պատկերված էին Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոնները[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.