Ձմեռային օլիմպիական խաղեր 2022

From Wikipedia, the free encyclopedia

Ձմեռային օլիմպիական խաղեր 2022map

Ձմեռային օլիմպիական խաղեր 2022 (անգլ.՝ 2022 Winter Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d’hiver de 2022, պաշտոնական անվանումը XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր), 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք կկայանան 2022 թվականի փետրվարի 4-ից փետրվարի 20-ը։ 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա Լումպուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում Օլիմպիական խաղերի մայրաքաղաք է ընտրվել Պեկինը[1], որը դարձել է առաջին քաղաքը, որ հյուրընկալել է Ամառային և Ձմեռային օլիմպիական խաղերը։

Արագ փաստեր XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր, Տեսակ ...
XXIV Ձմեռային օլիմպիական խաղեր
Thumb
Thumb
ՏեսակՁմեռային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաք Պեկին, Չինաստան
ԵրկիրՉինաստան
Բացում2022 թվականի փետրվարի 4
ԲացեցՍի Ցզինպին
Փակում2022 թվականի փետրվարի 20
Հիմնական իրադարձություններՁմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն և 2022 Winter Olympics closing ceremony?
ՄարզադաշտԱզգային մարզադաշտ (Պեկին), Beijing National Indoor Stadium?, Kuyangshu Nordic Center and Biathlon Center?, Cadillac Arena?, Capital Indoor Stadium?, National Speed Skating Oval?, Beijing National Aquatics Center? և Պեկին
Մարզիկներ3000+
Մասնակից երկրներ88+
Մեդալներմեդալների 98

հավաքածու 7 մարզաձևերում

(15 կատեգորիա)
ՆախորդՁմեռային Օլիմպիական խաղեր 2018
ՀաջորդՁմեռային Օլիմպիական խաղեր 2026
Կայքolympics.com/en/beijing-2022/(անգլ.)(ֆր.)(գերմ.)(իտալ.)(պորտ.)(իսպ.)(չին.)(արաբ.)(ճապոներեն)(հինդի)(կոր.)(ռուս.) և beijing2022.cn/en/(անգլ.)(ֆր.)(չին.)
 2022 Winter Olympics Վիքիպահեստում
Փակել

Կազմակերպիչ

Առաջին քաղաքը, որը ՄՕԿ-ին պաշտոնական դիմում է ներկայացրել (2013 թվականի օգոստոսի կեսին), Ղազախստանի «հարավային մայրաքաղաքը» Ալմաթին է[2]։ Բացի այդ, Չինաստանի մայրաքաղաք Պեկինը նույնպես հայտ է ներկայացրել։

Այս երկու քաղաքները պայքարում էին Խաղերի անցկացման իրավունք ստանալու համար, և մինչև վերջին պահը պարզ չէ, թե ում ՄՕԿ-ն առաջնահերթություն կտա՝ Չինաստանին, որը համարվում է համաշխարհային տնտեսական հսկան կամ Կենտրոնական Ասիայի զարգացող ուժը, որտեղ Օլիմպիական խաղերը երբեք չեն եղել։

Քվեարկությունից առաջ Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը ներկայացրեց Ալմաթիի հայտը։ Նա ընդգծել է, որ «Ալմաթիի ընտրությունը ռիսկ չէ, այլ ապացուցելու, որ փոքր զարգացող երկրները կարող են հաջողությամբ անցկացնել օլիմպիական խաղերը»[3]։

Պեկինի դիմումը ներկայացել է CCTV-ի նախկին հաղորդավար Յան Լանը։ Նա խոսեց իր երկրի տնտեսական ձեռքբերումների մասին և ասել, որ կարող է «պահպանել խաղերի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն և հեղինակության պաշտպանությունը»[4]։

Տեխնիկական սխալի պատճառով ՄՕԿ-ն երկու անգամ քվեարկեց։ Ի վերջո, Պեկինը Ալմա-Աթանին հաղթեց ընդամենը 4 ձայնի տարբերությամբ։ Չինաստանի մայրաքաղաքը կլինի առաջին քաղաքը, որտեղ տեղի կունենա ամառային օլիմպիական խաղեր և ձմեռային օլիմպիական  խաղեր։

Մանրամասն տեղեկատվություն Քվեարկության արդյունքներ ...
Քվեարկության արդյունքներ
Թեկնածուներ Երկիր 1-ին փուլ 2-ին փուլ
ՊեկինՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 44 -
ԱլմաթիՂազախստան Ղազախստան 40 -
Փակել

Թեկնածությունը հանածներ

  • Լեհաստան Լեհաստան, Կրակով։ Լեհական Կրակով քաղաքը, օլիմպիական խաղերի անցկացման հանրաքվեից հետո, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 25-ին, չեղյալ հայտարարեց իր դիմումը[5]։
  • Ուկրաինա Ուկրաինա, Լվով։ Լվովի թեկնածությունը հանելու որոշումը կայացվել է երկրում գործող քաղաքական և տնտեսական անկայունության պատճառով։
  • Նորվեգիա Նորվեգիա, Օսլո։ Թագավորության մայրաքաղաք Օսլոն նույնպես առաջադրել է իր թեկնածությունը և ընդգրկվել խաղերի թեկնածուների վերջնական ցուցակում, սակայն 2014 թվականի   հոկտեմբերի 1-ին հայտը հետ է վերցվել, որոհետև Նորվեգիայի կառավարությունը պատրաստ չէր տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ խաղերի անցկացման համար[6][7]։
  • Շվեդիա Շվեդիա, Ստոկհոլմ։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը[8]։ Սակայն, 2014 թվականի սկզբին, քաղաքապետարանը որոշեց, որ խաղերը չպետք է անցկացվի Շվեդիայում[9]։

Դուրս մնացած թեկնածուներ

Չկայացած թեկնածուներ

Վաղ փուլում խաղերը ընդունելու իրենց ցանկություն են արտահայտել հետևյալ քաղաքներն ու երկրները՝

Մարզական կառույցներ

Պեկին

  • Հանրապետական մարզադաշտ (Պեկին) - բացման և փակման արարողություններ
  • Պեկինի սպորտի ազգային պալատը - գեղասահք, շորթ թրեկ
  • Ուկեսոս - տափօղակով հոկեյ
  • Մետրոպոլիտի սպորտի պալատը - տափօղակով հոկեյ
  • Պեկինի ազգային լողի համալիր - Կյոռլինգ
  • Չմշկավազքի Ազգային մարզադաշտ - Արագ չմշկավազք

Յանցին

  • Լեռնադահուկային դաշտ Սյաոխայտո - լեռնադահուկային սպորտ
  • Սահնակային Բոբսլեյի կենտրոն Սյաոխայտո - բոբսլեյ, սահնակային սպորտ, սկելետոն

Չժանցզյակուո

  • Դահուկային կենտրոն Գույաշու - դահուկավազք, դահուկային երկամարտ
  • Լեռնադահուկային թռիչքի կենտրոն Գույաշու - դահուկացատկ, դահուկային երկամարտ
  • Բիաթլոնի մարզադաշտ Խուալինդուն - բիաթլոն
  • Գենտի - ֆրիսթայլ (հաֆպայպ), սնոուբորդ (հաֆպայպ)
  • Տայվու - ֆրիսթայլ (սլոուպստայլ, սկի-կրոս), սնոուբորդ (սլոուպստայլ, սնոուբորդ-կրոս)
  • Վանլուն - ֆրիսթայլ (ակրոբատիկա, մոգուլ), սնոուբորդ (զուգահեռ մարզաձևեր)
 ԲԱԲացման արարողություն  ●  Որակավորում  №  Մրցույթների եզրափակիչներ  ՑԵ Ցուցադրական ելույթներ ՓԱ Փակման արարողություն

Օլիմպիական խաղերի օրացույց

[22]

Մանրամասն տեղեկատվություն Փետրվար, 2 Չոր ...
Փետրվար2
Չոր
3
Հնգ
4
Ուրբ
5
Շաբ
6
Կիր
7
Երկ
8
Երք
9
Չոր
10
Հնգ
11
Ուրբ
12
Շաբ
13
Կիր
14
Երկ
15
Երք
16
Չոր
17
Հնգ
18
Ուրբ
19
Շաբ
20
Կիր
Մեդալներ
Արարող․ԲԱՓԱ
Բիաթլոն Բիաթլոն 1 1 1 1 1 2 1 1 1 1 11
Բոբսլեյ Բոբսլեյ 1 1 1 1 4
Լեռնադահուկային սպորտ Լեռնադահուկային սպորտ 1 1 1 1 1 1 1 1 1 1 1 11
Կյոռլինգ Կյոռլինգ 1 1 1 3
Չշկավազք Չմշկավազք 1 1 1 1 1 1 1 1 2 1 1 2 14
Դահուկային երկամարտ Դահուկային երկամարտ 1 1 1 3
Դահուկավազք Դահուկավազք 1 1 2 1 1 1 1 2 1 1 12
Դահուկացատկ Դահուկացատկ 1 1 1 1 1 5
Սահնակ Սահնակ 1 1 1 1 4
Սկելետոն Սկելետոն 1 1 2
Սնոուբորդ Սնոուբորդ 1 1 2 1 2 1 1 2 11
Գեղասահք Գեղասահք 1 1 1 1 1 ՑԵ 5
Ֆրիսթայլ Ֆրիսթայլ 1 1 1 1 1 2 1 1 1 2 1 13
Հոկել Հոկեյ 1 1 2
Շորթ թրեք Շորթ թրեկ 1 2 1 1 2 2 9
Մեդալներ մեկ օրում 6 7 8 10 6 8 6 7 6 6 9 7 6 4 9 4 109
Մեդալներ ընդհանուր 6 13 21 31 37 45 51 58 64 70 79 86 92 96 105 109
Փետրվար2 Չոր3 Հնգ4 Ուրբ5 Շաբ6 Կիր7 Երկ8 Երք9 Չոր10 Հնգ11 Ուրբ12 Շաբ13 Կիր14 Երկ15 Երք16 Չոր17 Հնգ18 Ուրբ19 Շաբ20 ԿիրՄեդալներ
Փակել

Խոչընդոտող հանգամանքներ

COVID համաճարակ

2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու տարի առաջ աշխարհում սկսվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի աննախադեպ համաճարակ։ Խաղերի նախաշեմին համաճարակային իրավիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլև շատ առումներով սրվել է նոր շտամների, այդ թվում՝ «Օմիկրոնի» ի հայտ գալու հաշվին։ Չնայած կոնկրետ Չինաստանում 2022 թվականի սկզբին հիվանդների թիվը համեմատաբար փոքր էր, սակայն առկա էր նոր բռնկումների վտանգ։

2021 թվականի դեկտեմբերի 22-ին Հոկեյի ազգային լիգան պաշտոնապես հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճի պատճառով լիգայում հանդես եկող խաղացողները չեն մասնակցելու Օլիմպիական խաղերին[23]։

Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Նիդերլանդները և Հնդկաստանը հայտարարել են, որ չեն ուղարկի պետական պաշտոնյաների COVID-19 պանդեմիայի պատճառով[24][25][26][27]։

Դիվանագիտական բոյկոտ

Ավստրալիան և ԱՄՆ-ն հայտարարել են խաղերի «դիվանագիտական բոյկոտի» մասին, որին միացել են նաև մի շարք այլ երկրներ։ Դա նշանակում էր, որ Պեկին չէին մեկնելու այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները։ Մարզիկների համար արգելք նախատեսված չէր։ Բոյկոտի պատճառը մարդու իրավունքների «աղաղակող» (անգլ.՝ egregious) խախտումներ էին Սինցզյան նահանգում մուսուլմանների և էթնիկ փոքրամասնությունների (առավելապես ույղուրներ, ղազախներ և ղրղզներ) վերադաստիարակման ճամբարներում։

2022 թվականի հունվարի դրությամբ խաղերի դիվանագիտական բոյկոտը հայտարարել էին․

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ բոյկոտը խախտում է չեզոքությունը սպորտում և հիմնված է ստի ու ասեկոսեների վրա, ինչպես նաև նշել է Չինաստանի կիրառած հակամիջոցների մասին՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որոնք են դրանք[37][38]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.