Առաջին ալիք (Ռուսաստան)

From Wikipedia, the free encyclopedia

Առաջին ալիք (Ռուսաստան)

Առաջին ալիք (ռուս.՝ Первый Канал) (մինչ այդ՝ 1995-2002 թթ․-ին՝ Ռուսական հանրային հեռուստատեսություն (ռուս․ Общественное российское телевидение, ОРТ)), Ռուսաստանի դաշնային հեռուստաալիք, երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկն է, Ռուսաստանի ամենամեծ դիտորդների քանակությամբ (ՌԴ բնակչության 98,8 %)[2][3]։ Հեռարձակվում է Մոսկվայի Օստանկինո հեռուստակենտրոնից։ 2011 թվականին հեռուստաընկերության շահույթը կազմել է 28,9 միլիարդ ռուբլի, զուտ եկամուտը՝ 2,8 միլիարդ ռուբլի։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին ալիք (այլ կիրառումներ)
Արագ փաստեր «Առաջին ալիք» ԲԲԸ (Ռուսաստան) ռուս․ Первый канал, 🌐 ...
«Առաջին ալիք» ԲԲԸ (Ռուսաստան)
ռուս․ Первый канал
Thumb
🌐[www.1tv.ru]
Երկիր Ռուսաստան
Հեռարձակման գոտի Ռուսաստան,
 Հայաստան,
 Ղազախստան,
 Բելառուս
Հեռարձակման լեզուռուսերեն
Պատկերի ֆորմատ576i 16:9, 14:9 (SDTV)
1080i (HDTV)
Հեռարձակման սկսման թվականապրիլի 1, 1995
(եթերի սկիզբ)
Փոխարինվել էՕստանկինոյի 1-ին ալիք (1991-1995)
Նախկին անվանումՌուսական հանրային հեռուստատեսություն (1995-2002)
ՍեփականատերՌուսաստանի Դաշնություն (75%)
Ազգային Մեդիա Խումբ (25%)[1]
Փակել

Հեռարձակում

Անալոգային եթերը իրականացվում է գունավոր հեռուստատեսության SECAM համակարգով՝ 14:9 ֆորմատով սովորական ալեհավաքների և կաբելային հեռուստաալիքների համար, և 16:9 ֆորմատով՝ թվային և արբանյակային հեռարձակման համար[4]։ 2003 թ. նոյեմբերից հեռուստաալիքն անցել է ստերեոֆոնիկ հեռարձակման[5]։

2012 թվականի դեկտեմբերի 24-ից Առաջին ալիքը սկսել է հեռարձակվել բարձր պարզության ֆորմատով (HD)[6]:

Առաջին ալիքի հեռարձակումը արտերկրում 1999-2002 թվականներին զբաղվել է «ՕՐՏ-միջազգային» ընկերությունը[7], իսկ 2002 թվականից սկսած՝ «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» ԲԲԸ (ռուս.՝ Первый Канал. Всемирная сеть), որի հեռարձակումը սփռվում է ամբողջ աշխարհում։

Առաջին ալիքը մտնում է Ռուսաստանի թվային հեռուստատեսության առաջին մուլթիհամալիրի կազմ, և պարտադիր տարածվում է անվճար ՌԴ ողջ տարածքում՝ կաբելային և արբանյակային հարթակներում[8]։

Անալոգային հեռարձակումը այլ երկրներում

1999 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլդովայում ստեղծվեց Prime հեռուստաալիքը` փոխարինելով Առաջին ալիքին։

2002 թվականի սեպտեմբերի 4-ին Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Առաջին ալիքը փոխարինվեց «Առաջին Բալթիական» հեռուստաալիքով[9]։

2008 թվականի հունիսի 10-ից դադարեցվեց հեռուստաալիքի վերահեռարձակումը Ադրբեջանում[10][11][12][13]։

Վրաստանում հեռուստաալիքի անալոգային հեռարձակումը դադարեցվեց վրացական կառավարության որոշմամբ 2008 թվականին, Հարավօսեթական պատերազմից հետո[14]։ Միայն 2012 թվականի նոյեմբերի 6-ից հեռուստաալիքը վերսկսեց տարածվել Վրաստանի կաբելային ցանցերով[15][16][17]։

Հեռարձակումը Հայաստանում

2001 թվականի նոյեմբերի 1-ից, Հայաստանի հանդեպ մոտ 200.000 դոլարի պարտքի պատճառով կարճատև դադարից հետո[18][19], հեռուստաալիքը վերսկսեց լայնածավալ հեռարձակվումը Հայաստանի ամբողջ տարածքում «1TV» հեռուստաալիքի հաճախականությամբ[20][21][22][23]։ (Համաշխարհային ցանցի «1TVRUS — CIS» տարբերակ)։

2011 թվականի հունվարի 20-ից հեռուստաալիքի, ինչպես մեկ այլ ռուսական Կուլտուրա հեռուստաալիքի վերահեռարձակումը Հայաստանի մարզերում դադարեցվեց[24][25][26]։ Ներկայում հեռուստաալիքը հեռարձակվում է միայն Երևանի տարածքում, քանի որ մայրաքաղաքում վերահեռարձակելու թույլտվություն ստացած ընկերությունը մասնակցել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մայրաքաղաքային սփռման համար հայտարարված մրցույթին։ Հեռուստաալիքը հեռարձակումը մարզերում վերսկսելու հնարավորություն կլինի միայն 2021 թվականին, երբ ՀՌԱՀ-ը կանցկացնի հերթական մրցույթը։

Առաջին ալիքի թվային հեռուստաընտանիքը

Առաջին ալիքի կողմից ստեղծված այս հեռուստաալիքները հասանելի են կաբելային և արբանյակային հեռուստատեսության դիտորդների համար[27][28][29]։

  • «Дом кино» | Կինոյի տուն
  • «Музыка Первого» | Առաջինի երաժշտություն
  • «Время» | Ժամանակ
  • «Теленяня» | Հեռուստադայակ
  • «Телекафе» |Հեռուստասրճարան
  • «Карусель» | Կառուսել («ՎԳՏՌԿ»-ի հետ համատեղ)

Սեփականատերեր և ղեկավարություն

2012 թվականի նոյեմբերի դրությամբ հեռուստաալիքի բաժնետոմսերի վերահսկվող փաթեթը պատկանում է պետությանը (51%), 25%-ը՝ Յուրի Կովալչուկին պատկանող «Ազգային մեդիախմբին», և 25%-ը՝ Ռոման Աբրամովիչին[30]։

1999 թվականից հեռուստաալիքի գլխավոր տնօրենը և գլխավոր պրոդյուսերն է Կոնստանտին Էռնստը[31]։ Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը 2011 թվականից զբաղեցնում է Անատոլի Տորկունովը[32]։

Տարբերանշաններ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.