From Wikipedia, the free encyclopedia
ZDF (գերմ.՝ Zweites Deutsches Fernsehen, Ցե-դե-էֆ, Երկրորդ գերմանական հեռուստատեսություն), Գերմանիայի հեռուստատեսության երկրորդ ալիք, հասարակական-իրավական հեռուստաընկերություն, գլխավոր մասնաշենքը գտնվում է Մայնց քաղաքում։ Եվրոպայի հզորագույն հեռուստաընկերություններից է[1]։ Հեռուստաընկերությունը ղեկավարվում է գերմանական հողերի միջև պայմանագրով ստեղծված անկախ գործակալության կողմից։ Հեռուստաալիքը սկսել է իր հեռարձակումը 1963 թվականի ապրիլի 1-ին Էշբորն քաղաքից։ 1967 թվականից սկսել է գունավոր հեռարձակումը։ 1974 թվականին, ժամանակավորապես տեղափոխվում է Վիսբադեն, որից հետո վերջնականապես ընկերությունը տեղափոխվում է Մայնց։ Ընկերության ներկայիս տնօրենն է Թոմաս Բելլութը[2]։
Zweites Deutsches Fernsehen | |
---|---|
🌐 | www.zdf.de |
Երկիր | Գերմանիա |
Հեռարձակման գոտի | Գերմանիա Ավստրիա Նիդերլանդներ Լյուքսեմբուրգ Շվեյցարիա |
Հեռարձակման լեզու | գերմաներեն |
Հեռարձակման սկսման թվական | 1963 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.