ԿՁԱ (ռուս.՝ АКМ) կամ Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ (ռուս.՝ Автомат Калашникова Модернизированный), հրաձգային զենք, որի խնդիրն է հակառակորդին մարդկային կորուստներ պատճառելը։ Այս ավտոմատը 1959 թվականին մտավ ԽՍՀՄ սպառազինություն՝ ԿԱ -ին փոխարինելու նպատակով։ Զենքի տրամաչափն է 7.62 մմ է, իսկ քաշը առանց փամփուշտների 3.1 կգ է։ Լիցքավորված պահեստատուփով 3.6 կգ է։ 1 պահեստատուփը պարունակում է 30 փամփուշտ։ 1 զենքի հետ տրվում է 4 պահեստատուփ դրանց համար նախատեսված պայուսակով, այսինքն 120 փամփուշտ։ 1 փամփուշտի քաշը 16.2 գ է։ Զենքի երկարությունը 880 մմ է, իսկ տեղադրված սվին դանակով 1020 մմ է։ Կրակի նշանառու հեռավորությունը 1000 մ է, իսկ է մահացու հեռավորությունը 1500 մ է։ Մարտական արագաձգությունը մենահատ կրակի դեպքում կազմում է 40 կր/ր, իսկ ավտոմատ կրակի դեպքում 100 կր/ր։ Հրաձգության տեմպը 600-660 կր/ր է։ Փամփուշտի գնդակի սկզբնական արագությունը կազմում է 715 մ/վ։
Արագ փաստեր Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ, Տեսակ ...
Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատի ավտոմատիկայի աշխատանքը հիմնված է վառոդային գազերիէներգիայի վրա։ Կրակի ժամանակ վառոդային գազերի մի մասը, որոնք դուրս են մղում փամփուշտի գնդակը, շարժվում են փողի խողովակի միջոցով գազային խուց և ճնշում են գործադրում գազային մխոցի դիմային պատին շարժելով մխոցը, փակաղակային ձողիկը և փակաղակը ետնամասային դիրք։ Փակաղակը բացում է փողի խողովակը, վառոդային գազերի ճնշումը փամփուշտից առանձնացնում է պարկուճը՝ դուրս նետելով այն։ Հետադարձ մեխանիզմի միջոցով փակաղակային ձողիկը և փակաղակը վերադառնում են առաջնային դիրք։ Փակաղակը նոր փամփուշտը ուղարկում է փամփշտանոց և փակում է փողի խողովակը։
ԿՁԱ-ի տարատեսակներ են համարվում ԿՁԱՆ (ռուս.՝ АКМН) (Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ գիշերային (ռուս.՝ Автомат Калашникова Модернизированный Ночной), այսինքն գիշերային նշանառման հարմարանքով), ԿՁԱԾ (ռուս.՝ АКМС) (Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ ծալովի (ռուս.՝ Автомат Калашникова Модернизированный Складный), այսինքն ծալովի կոթով), սրանք էլ իրենց տարատեսակները ունեն։
Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատը ունի հետևյալ կառուցվածքը.
փող, փողի տուփ, հարվածող ձգան մեխանիզմ, կոթ և ատրճանակային բռնակ