From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Տիմոֆեի Կալաշնիկով (ռուս.՝ Михаи́л Тимофе́евич Кала́шников, նոյեմբերի 10, 1919[1][2], Կուրյա, Altai Governorate, Russian State - դեկտեմբերի 23, 2013[1], Իժևսկ, Ռուսաստան)[8][9]), ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հրաձգային զենքի ճարտարագետ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), գեներալ-լեյտենանտ (1999)[10], համաշխարհային ճանաչում ունեցող Կալաշնիկով ինքնաձիգի ստեղծող։
Միխայիլ Կալաշնիկով ռուս.՝ Михаил Тимофеевич Калашников | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1919[1][2] |
Ծննդավայր | Կուրյա, Altai Governorate, Russian State |
Մահացել է | դեկտեմբերի 23, 2013[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Իժևսկ, Ռուսաստան |
Գերեզման | Դաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Voroniha village secondary school? (1934) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1971) |
Երկեր | ԱԿ-47 |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ |
Աշխատավայր | Կոնցեռն «Կալաշնիկով», Kyiv Higher Tank Engineering School? և Q4189367? |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն, ԽՄԿԿ և Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գրողների միություն |
Երեխաներ | Վիկտոր Կալաշնիկով |
Mikhail Kalashnikov Վիքիպահեստում |
ՌԴ հերոս (2009), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1958, 1976), Լենինի մրցանակի (1964) և Ստալինի՝ առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր (1949), ՌԴ գրողների միության անդամ։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 3-4-րդ (1950-1958) և 7-11-րդ (1966-1989) համագումարների պատգամավոր։
Միխայիլ Կալաշնիկովը ծնվել է Ալթայի երկրամասի Կուրիա գյուղում։ Բազմանդամ գյուղական ընտանիքի 17-րդ երեխան էր։ Ընտանիքում ծնվել էր 19 երեխա, սակայն կենդանի մնացել միայն 8-ը[11]։
1930 թվականին հոր՝ կուլակ Տիմոֆեյ Կալաշնիկովի ընտանիքը, աքսորվեց Ալթայի երկրամասից Տոմսկի շրջան, գյուղ Ստորին Մոխովայա (ներկայումս՝ Բաչկարսկի շրջան, Պարբիգ գյուղի մոտ)։ Մանուկ հասակից հետաքրքրվում էր տեխնիկայով՝ հետաքրքրությամբ հետազոտում տարբեր մեխանիզմների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքները։ Դպրոցում տարված էր ֆիզիկայով, երկրաչափությամբ և գրականությամբ։ 7-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողների թույլտվությամբ վերադարձավ Ալթայ՝ Կուրիա, սակայն չկարողացավ աշատանքի տեղավորվել։ Այնտեղ սովորելով ևս մեկ տարի՝ որոշեց վերադառնալ մոր և խորթ հոր մոտ, որտեղ, փոխելով ծննդյան թիվը փաստաթղթերում, անձնագիր ստացավ։ Մի քանի ամիս անց՝ կրկին Կուրիա վերադառնալուց հետո, առաջին անգամ ծանոթացավ զենքի կառուցվածքի հետ՝ իր իսկ ձեռքերով հավաքելով բրաունինգ տեսակի ատրճանակ։ 18 տարեկանում հեռացավ հայրենի գյուղից և տեղափոխվեց Ղազախստան, որտեղ աշխատանքի անցավ Թուրքեստան-Սիբի երկաթգծի Մատայ կայարանի դեպոյում որպես հաշվառող։ Դեպոյի մեքենավարների, խառատների, փականագործների հետ շփումն ավելի ամրապնդեց Միխայիլի հետաքրքրությունը տեխնիկայի նկատմամաբ, և ինչ-որ բան անձամբ անելու ցանկություն ծնեց։
1938 թվականի աշնանը զորակոչվեց Կարմիր բանակ՝ Կիևի հատուկ ռազմական շրջան։ Կրտսեր հրամանատարների դասընթացից հետո ստացավ տանկի մեխանիկ-վարորդի որակավորում և սկսեց ծառայել Ստրի քաղաքի 12-րդ տանկային դիվիզիայում։ Այնտեղ էլ կիրառեց հայտնագործական իր ընդունակությունները․ մշակեց տանկային թնդանոթից կրակոցների իներցիոն հաշվիչ, ՏՏ ատրճանակի համար հարմարեցված սարքավորում՝ հրաձգության արդյունավետությունը բարձրացնելու համար[12]։ Տանկի մոտոռեսուրսների հաշվման սարքը երիտասարդ տանկիստ Կալաշնիկովի առաջին գյուտն էր, որը հանձնարարվեց սերիական արտադրության դեռևս 1940 թվականին, սակայն կազմակերպել դա չհասցրեցին։ Վերջին գյուտը բավականին նշանակալի էր, որի մասին է խոսում այն փաստը, որ Կալաշնիկովին զեկուցելու կանչեցին՝ գեներալ Գեորգի Ժուկովի մոտ։ Հրամանատարի հետ զրուցից հետո[13] ուղևորվեց Կիևի տանկային տեխնիկական ուսումնարան՝ փորձնական նմուշներ պատրաստելու, իսկ փորձարկումներից հետո ուղևորվեց Մոսկվա՝ համեմատական փորձարկումների համար, այնուհետև՝ Լենինգրադի Վորոշիլովի անվան գործարան՝ լրացուցիչ մշակման և սերիական արտադրության համար։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի օգոստոսին տանկի հրամանատար էր՝ ավագ սերժանտի կոչումով[13], իսկ հոկտեմբերին ծանր վիրավորվեց Բրյանսկի մոտ։ Հոսպիտալում իրոք բորբոքվեց ավտոմատ սեփական զենքի ստեղծման գաղափարով։ Սկսեց գծագրեր և նախագծումներ անել՝ հակադրելով և վերլուծելով մարտերից իր սեփական տպավորությունները, իր զինակիցների կարծիքը, հոսպիտալի գրադարանի գրքերի բովանդակությունը[14]։ Պետք եկան նաև մի լեյտենանտ-դեսանտավորի խորհուրդները, ով մինչև պատերազմն աշխատում էր ինչ-որ գիտահետազոտական ինստիտուտում և լավ գիտեր հրաձգային զենքի համակարգն ու դրանց ստեղծման պատմությունը[15]։
Բժիշկների ուղեգրով, առողջությունը վերականգնելու նպատակով, ուղարկվել է 6-ամսյա հանգստի։ Վերադառնալով Մատայ՝ դեպոյի մասնագետների օգնությամբ 3 ամիս անց ստեղծել է իր առաջին ատրճանակ-գնդացրի մոդելի փորձնական նմուշը։ Մատայից գործուղվել է Ալմաթա, որտեղ Ղազախստանի մայրաքաղաք տարհանված Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ուսումնական արհեստանոցներում պատրաստել է ավելի կատարյալ նմուշ։ Ավելի ուշ նմուշը ներկայացվել է այդ ժամանակ Սամարղանդում գտնվող Ֆ․ Ձերժինսկու անվան ռազմաճարտարագիտական ակադեմիայի պետ Անատոլի Բլագոնրավովին, ով հրաձգային զենքի ոլորտում ականավոր գիտնական էր։
Թեև Բլագոնրավովի արձագանքն ընդհանուր առմամբ բացասական էր, նա ընդգծեց նախագծման յուրօրինակությունը և հանձնարարեց ավագ սերժանտ Կալաշնիկովին ուսումը շարունակելու ուղարկել։ Ավելի ուշ Կալաշնիկովի ատրճանակ-գնդացիրը ներկայացվեց Աշխատավորագյուղական կարմիր բանակի Գլխավոր հրետանային բաժին։ Նշելով որոշ թերություններ և ընդհանուր առմամբ հաջող կառուցվածքը՝ տվյալ բաժնի մասնագետները խորհուրդ չտվեցին ներառել Կալաշնիկովի զենքը սպառազինության մեջ՝ տեխնոլոգիական պատճառներով։ Եզրակացության մեջ ասվում էր․
Կալաշնիկովի ատրճանակ-գնդացիրը պատրաստման առումով բարդ է և ավելի թանկ, քան Շպագինի և Սուդաևի ատրճանակ-գնդացիրները, ինչպես նաև պահանջում է դեֆիցիտային և դանդաղ ֆրեզային աշխատանքների կատարում։ Այդ իսկ պատճառով՝ չնայած շատ գրավիչ կողերին (փոքր քաշը, կարճությունը, մեկ կրակի առկայությունը, տեղափոխման և պահպանակի համակցությունը, կոմպակտ շամփուրը)՝ այս տեսքով արտադրական նշանակություն չի ներկայացնում։ |
1942 թվականից Կալաշնիկովն աշխատել է Աշխատավորագյուղական կարմիր բանակի Գլխավոր հրետանային բաժնի Հրաձգային զենքի կենտրոնական գիտահետազոտական հրաձգարանում։ Այստեղ 1944 թվականին ստեղծեց ինքնալից կարաբինի փորձնական նմուշ, որը թեև չընդգրկվեց թողարկման մեջ, ինքնաձիգի ստեղծման համար մասնակիորեն նախօրինակ դարձավ։ 1945 թվականից Միխայիլ Կալաշնիկովը սկսեց 7,62×39 տրամաչափի միջակա փամփուշտներ ունեցող ավտոմատ զենքի մշակումը։ Կալաշնիկովի ինքնաձիգը հաղթեց 1947 թվականի մրցույթում և ներառվեց սպառազինության մեջ։ Նախագծման ժամանակ հանդիպում է ապագա կնոջը՝ գծագրող Եկատերինա Մոիսեևայի հետ[16]։
1948 թվականին Հրետանու գլխավոր մարշալ Նիկոլայ Վորոնովի հրամանով Միխայիլ Կալաշնիկովին ուղարկում են Իժևսկի մեքենաշինական գործարան՝ իր հեղինակային ինքնաձիգի առաջին՝ փորձնական արտադրական սերիայի կազմակերպմանը և տեխնիկական փաստաթղթավորմանը մասնակցելու համար։ 1949 թվականի մայիսի 20-ին հանձնարարությունը կատարվեց՝ գործարանում պատրաստված 1500 ինքնաձիգները հաջողությամբ անցան ռազմական փորձարկումները և ներառվեցին Խորհրդային բանակի սպառազինության մեջ։ Նույն թվականին ինքնաձիգի հեղինակը ստացավ առաջին աստիճանի Ստալինի մրցանակ և Կարմիր աստղ շքանշան[17]։
Շատ ավելի ուշ՝ 2009 թվականին, Կալաշնիկովը «Metro Москва» թերթի լրագրողին տված հարցազրույցում այսպես է բացատրել իր ինքնաձիգի հաջողության գաղտնիքը[18]․
Արդյունքում Իժևսկի մեքենաշինական գործարանում՝ Կալաշնիկովի ինքնաձիգի կառուցվածքի հիման վրա՝ Կալաշնիկովի գլխավորությամբ մշակվեցին ավտոմատ հրաձգային զենքի տասնյակ նմուշեր։
Միխայիլ Կալաշնիկովը, հրաձգարաններ հաճախակի այցելությունների պատճառով, լսողության խանգարում ստացավ, որը հնարավոր չեղավ վերականգնել նույնիսկ ժամանակակից բժշկության օգնությամբ[16]։
1971 թվականին հետազոտանախագծման աշխատանքների և գյուտերի համակցությամբ Կալաշնիկովին շնորհվեց տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Հանդիսանում է 16 տարբեր ռուսական և արտասահմանյան ակադեմիաների ակադեմիկոս[19]։ Ունի գյուտերի 35 հեղինակային վկայագրեր։ 1969 թվականին Միխայիլ Կալաշնիկովին շնորհվեց գնդապետի կոչում, 1994 թվականին՝ գեներալ-մայորի, իսկ 1999 թվականին՝ գեներալ-լեյտենանտի[20][21]։
1990 թվականին Միխայիլ Տիմոֆեևիչը, Սմիտսոնի ինստիտուտի զենքի պատմաբան Էդվարդ Իզզելի հրավերով մեկնեց ԱՄՆ, որտեղ հանդիպեց Յուջին Ստոուների՝ Կալաշնիկովի ինքնաձիգի գլխավոր մրցակցի՝ M16 ավտոմատ ինքնաձիգի ստեղծողի հետ։ ԱՄՆ-ում Կալաշնիկովին դիմավորեցին ինչպես կինոաստղի, չնայած այն բանին, որ նրան դեմքով ոչ ոք չէր ճանաչում[16]։
«Նոր հայացք» շաբաթերթին տրված հարցազրույցում (2011) Նիկաս Սաֆրոնովը նշել է[22]․
1952 թվականից լինելով ԽՄԿԿ անդամ՝ Կալաշնիկովը այսպես էր արտահայտվում Կոմունիստական կուսակցության մասին․
2001 թվականից «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է[23]։ Նրա համազգանվանակից՝ ՌԴԿԿ Կենտկոմի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր նախընտրական քարոզարշավի համար օգտագործեց իր՝ Միխայիլ Կալաշնիկովի հետ նկարը[24], որը կոնֆլիկտի առիթ հանդիսացավ «Եդինայա Ռոսիայի» և ՌԴԿԿ-ի միջև։
Այն հարցին, թե արդյոք չի զղջում, որ հարստություն չի կուտակել, Կալաշնիկովը պատասխանում էր․ «Չի կարելի ամեն ինչ չափել փողով։ Ինձ համար ամենաթանկ բանն այն է, երբ մարդիկ ասում են․ «Ձեր զենքը փրկեց կյանքս»։ Ի՞նչ եմ անում միլիոնները։ Այսպես էլ եմ լավ ապրում[18]»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.