From Wikipedia, the free encyclopedia
Լենինյան մրցանակ, ԽՍՀՄ-ում գիտության, տեխնիկայի, գրականության, արվեստի և ճարտարապետության ոլորտում կարևորագույն և ամենաբարձր ձեռքբերումների համար տրվող մրցանակ։
Լենինյան մրցանակ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ԽՍՀՄ | ||
Տեսակ | պարգև և մրցանակ | ||
Կարգավիճակ | չի նշանակվում | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | հունիսի 23, 1925 | ||
Հերթականություն | |||
Կրտսեր պարգև | ԽՍՀՄ պետական մրցանակ | ||
Category:Medal of the State Lenin Prize Վիքիպահեստում |
Վլադիմիր Լենինի անվան մրցանակը հիմնադրվել է 1925 թվականի հունիսի 23-ին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ։ Սկզբնականում տրվում էր ոչ միայն գիտական աշխատանքներին «Լենինի ամենամոտ գաղափարների հետազոտական գործունեությանը խթանելու նպատակով, մասնավորապես ուղղությամբ սերտ կապը գիտության և կյանքի», այլ նաև «գիտության և կապի ուղղությամբ»։ 1935-ից 1957 թվականներին մրցանակը չէր տրվում։ 1941-1952 թվականներին շնորհվում էին Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակներ։
1956 թվականի օգոստոսի 15-ին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշեցին վերականգնել Վ. Ի. Լենինի անվան մրցանակը և այն շնորհել ամեն տարի Վ. Լենինի ծննդյան օրը՝ ապրիլի 22-ին։ 1957 թվականին վերականգնվեց լենինյան մրցանակի պարգևատրումը գիտական աշխատանքների, ճարտարապետական և տեխնիկական կառույցներր, ազգային տնտեսության և տեխնիկական ոլերտում կատարված գյուտերի համար։ Լենինի մրցանակը տրվում էր նաև գրականության և արվեստի բնագավառում նշանակալից ստեղծագործությունների համար։ 1960 թվականի մարտին Լենինյան շքանշանը տրվում էր նաև լրագրության և հրապարակախոսության ոլորտում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.