Իսահակ Ալիխանյան
հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Իսահակ Սիմոնի Ալիխանյան (փետրվարի 7 (19), 1876[1], Դուշեթ, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 14, 1946[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7 (19), 1876[1] |
Ծննդավայր | Դուշեթ, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 14, 1946[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Խոջիվանք |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1896)[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1] և Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն[1] |
Երեխա(ներ) | Արտեմ Ալիխանյան և Սոս Ալիխանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Իսահակ Ալիխանյանը ծնվել է Վրաստանի Դուշեթ գավառական քաղաքում, որը մեծ մասամբ հայաբնակ էր, բայց վրացախոս։ Նույնիսկ քաղաքի քահանան հայերեն չի իմացել։ 1896 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Ապագա դերասանն ապրել է ծանր, զրկանքներով լի մանկություն։ Ներսիսյան դպրոցն ավարտելուն պես քսանամյա երիտասարդը, ով իր դերասանական հակումները ցույց էր տվել դպրոցում ուսանելիս, ընդունվում է Գրիգոր Ավետյանի ղեկավարած խումբը։ Այդ, հետագայում և ուրիշ խմբերի հետ երիտասարդ դերասանը շրջում է Հարավային Կովկասի և Հյուսիսային Կովկասի հայաշատ քաղաքներում։ Նրա խաղընկերներն են եղել Սիրանույշը, Ա. Աբելյանը, Հ. Թրյանցը, Պետրոսյանը և ուրիշներ։
Ալիխանյանը հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում (1902-1903 թթ.), Նոր Նախիջևանում (1906-1907 թթ.), Մոսկվայում (1912), մնացած գրեթե ամբողջ ժամանակ՝ Թիֆլիսում. ամենուրեք Ալիխանյանը գտել է համակրանք ու ճանաչում։ Սակայն նա եղել է հայ թատրոնի «դժգոհներից» մեկը, ում չի գոհացրել ազգային թատրոնի և հայ դերասանի վիճակը՝ բարոյական և նյութական զրկանքներ, հեռանկարի անորոշություն և այլն։ Նա եղավ Երևանի Առաջին պետթատրոնի հիմնադիր կազմում, խաղաց մի քանի դեր, ապա նաև հանդես եկավ իբրև ռեժիսոր։ Բեմադրեց թատրոնը բացող ներկայացումը՝ «Պեպոն», ապա նաև՝ Հ. Իբսենի «Ուրվականները», Ֆուլդայի «Հիմարը», Մաքսիմ Գորկու «Հատակումը»։
1922 թվականին Ալիխանյանը վերադարձավ Թիֆլիս։ Հետագայում նա միայն մի թատերաշրջան (1926-1927 թթ.) խաղաց Բաքվի հայկական թատրոնում՝ վերստին դառնալով Թբիլիսի Հայ դրամա՝ այստեղ մինչև կյանքի վերջն աշխատելու համար։
Բեմադրել է շուրջ 25 ներկայացում։ Իսահակ Ալիխանյանը կենսաբանական գիտությունների դոկտորո Սոս Ալիխանյանի հայրն էր[2]։ Կրտսեր որդին Արծվիկ Ալիխանյանն էր, ում հեղինակած «Իսահակ Ալիխանյան» գիրքը 1978 թվականին լույս է տեսնում Ռուբեն Զարյանի խմբագրւթյամբ։ Թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Նրա անունն է կրում փողոց Հավլաբարում (Թբիլիսի)[3]։
Դերեր թատրոնում
- Իշխան Մըշկին՝ Ֆ.Դոստոևսկու «Ապուշը», (1903)
- Օսվալդ՝ Հենրիկ Իբսենի «Ուրվականներ»
- Ֆյոդոր արքա՝ Ա. Կ. Տոլստոյի «Ֆյոդոր Իոհանովիչ արքան»
- Առնոլդ՝ Գ. Հաուպտմանի «Միքայել Կրամեր»
- Չարսկի՝ Ս. Պշիբըշևսկու «Երջանկություն»
- Յուստուս՝ Ֆուլդայի «Հիմարը»
- Ռոբերտ՝ Գ. Հաուպտմանի «Հիվանդ մարդիկ»
- Սատին, Աբեղա, Սեյրան, Պետրոնիուս՝ «Յո երթաս»
- Նաղաշ՝ Դ. Դեմիրճյանի «Դատաստան»
- Աբեղա՝ Լ. Շանթի «Հին աստվածներ»
- Հայնրիխ՝ Գ. Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», (1922 թվական)
- Համլետ՝ Ու. Շեքսպիրի «Համլետ»
- Աղաբեկով՝ Ա. Լունաչարսկու «Հրձիգներ»
- Բերսենև՝ Բ. Լավրենյովի «Բեկում»
- Բաբա՝ Ս. Բաղդասարյան «Արյունոտ անապատ»
- Մարտինով՝ «Դատավճիռ»
- Յարովոյ՝ Կ. Տրենյովի «Լյուբով Յարովայա»
- Բեռնացկի՝ «Ֆոսֆորային շող»
- Պլատոն Կրեչետ՝ Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- Արսեն՝ Ս. Շանշիաշվիլիու«Արսեն», (1937 թվական)
- Պրինչիվալե՝ Մ. Մետերլինկ «Մոննա Վաննա», (1943 թվական)[4]
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.