Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյ (օգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1817[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4][2] - սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1875[1][3][2], Կրասնիյ Ռոգ (գյուղ, Պոչեպսկի շրջան), Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2]), ռուս գրող, բանաստեղծ և թատերագիր, թարգմանիչ, երգիծաբան։ Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Ալեքսեյ Տոլստոյ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1817[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4][2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1875[1][3][2] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Կրասնիյ Ռոգ (գյուղ, Պոչեպսկի շրջան), Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2] |
Գրական անուն | Краснорогский[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, գրող, վիպասան և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | The Death of Ivan the Terrible?, Tsar Fyodor Ioannovich?, Tsar Boris? և Prince Serebrenni? |
Անդամակցություն | Կոզմա Պրուտկով և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Սոֆյա Բախմետովա[2] |
Ազգականներ | Անտոնի Պոգորլսկի[1] |
Alexei Konstantinovich Tolstoy Վիքիպահեստում |
Հայրը` Կոնստանտին Պետրովիչ Տոլստոյը (1779-1870 թթ.) նկարիչ Ֆյոդոր Տոլստոյի ավագ եղբայրն է։ Մայրը՝ Աննա Ալեքսեևնա Պերովսկայան Ռազումովսկու դուստրն է։ Նա իր ամուսնուց ամուսնալուծվել է անհայտ պատճառներով՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո։
Ալեքսեյն իր մանկությունը անցկացրել է Չերնիգով նահանգում, Սոսնիցկի գավառի հորեղբոր Պոգորելի գյուղի տանը։ 10 տարեկանից տղան եղել է Իտալիայում, որի մասին 1831 թվականին գրել է իր օրագրում։ 1838 թվականին եղել է Կոմո լճում։ Ուղևորության տպավորություններն օգտագործել է «Վամպիր» պատմության վրա աշխատելու ժամանակ։
1834 թվականին Տոլստոյը ճանաչվել է որպես «ուսանող» Արտաքին գործերի նախարարության մոսկովյան արխիվում։ 1837 թվականից նա ծառայել է Մայնի Ֆրանկֆուրտի գերմանական սեյմում, 1840 թվականին աշխատանք է ստացել Սանկտ Պետերբուրգի արքայական պալատում, 1843 թվականին ստացել է կամերյունկերի պաշտոնը։ Հետագայում նրան շնորհվել է արարողապետի (1851) և որսապետի պաշտոնը (1861)։
1830֊ական թվականների վերջին և 1840֊ականների սկզբին ֆրանսերենով գրել է երկու ֆանտաստիկա ժանրի պատմվածք՝ «Վամպիրի ընտանիքը» և «Հանդիպում երեք հարյուր տարի անց»։ 1841 թվականի մայիսին Տոլստոյը հանդես եկավ մամուլում և հրապարակեց «Վամպիր» անունով առանձին գիրքը՝ Կրասնորոգսկի կեղծանվամբ։
1850֊1851 թվականների ձմռանը Տոլստոյը սիրահարվում է ձիագվարդիական գնդապետի կին Սոֆյա Ադրեևնա Միլերին և նա արտամուսնական կապի մեջ մտավ կնոջ հետ։ Նրանք պաշտոնապես ամուսնացել են 12 տարի անց՝ 1863 թվականին։ Դրա պատճառը նախ Սոֆյայի ամուսինն էր, որը պարզապես չէր ամուսնալուծվում կնոջ հետ, իսկ մյուս կողմից Տոլստոյի մոր բացասական արձագանքը։
1861 թվականին ծառայությունից հրաժարվելուց հետո Տոլստոյը ժամանակ առ ժամանակ մայրաքաղաք էր վերադառնում։ Նա ապրում էր Սանկտ Պետերբուրգի մոտակայքում, մայրաքաղաք Կրասնի Ռոգիից հեռու[5]։
1860֊1870 թվականների մեծ մասը անցկացրեց Եվրոպայում (Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա)։ Խմբագրել է «Սովրեմեննիկ», «Ռուսական պարբերական», «Եվրոպական պարբերական» ամսագրերը։ Իր մահից երկու տարի առաջ ընտրվեց Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի համապատասխան անդամ։
1875 թվականի սեպտեմբերի 28-ին, գլխացավի ժամանակ, Տոլստոյը բժշկի դեղատոմսով ստացել է մորֆինի բարձր չափաբաժին[6], ինչն էլ հանդիսացավ մահվան նրա պատճառը։
Հայտնի է Տոլստոյի «Արծաթե իշխան» (հրատարակվել է 1863 թվականին), «Իվան Ահեղի մահը» (1866), «Ֆյոդոր Իվանովիչ ցարը» (1868), «Բորիս ցարը» պատմական վեպը։ Հուզական լիրիկայի հեղինակաը ունի բազմաթիվ երաժշտական սկզբով հոգեբանական նովելներ («Աղմկոտ պարահանդեսում, պատահականորեն ...», «Դա վաղ գարուն էր»)։
1898 թվականին Մոսկվայի արվեստի թատրոնում բեմադրվեց Տոլստոյի «Ֆյոդոր Իվանովիչ ցարը» պատմական վեպը։
Ալեքսեյ Տոլստոյ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.