Ալեքսանդր Հարությունի Աբելյան (հունիսի 5, 1858[1][2], Շամախի, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 6, 1940[1][2], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դրամատուրգ, թատերական գործիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Աբելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1858[1][2] |
Ծննդավայր | Շամախի, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 6, 1940[1][2] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ալեքսանդր Աբելյան Վիքիդարանում |
Դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրն է։ Ծածկանուն՝ «Աբ.», որն օգտագործել է «Մշակ» թերթի խմբագրման ժամանակ (Թիֆլիս) 1887 - № 105, 109; 1892 - № 8, 10[3]։
Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Ալեքսանդր Աբելյանի կատակերգություններն ու դրամաներն արտացոլում են մանր արհեստավոր խավի կյանքն ու կենցաղը («Սարոտդ ճրագներ» (1903, Թիֆլիս, Ա. Քութաթելաձեի տպագրատուն), «Մկիճի հարսանիքը» (1895, Բաքու, «Արոր» տագրատուն), «Նաֆթի ֆանտան» (1895, Արոր, «Նշանուածներ» (1911, Նոր Նախիջևան, Մերովբե Ավագյանի տպագրատուն)։ Թարգմանել է Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը» (1887, Թիֆլիս, Հովհաննես Մարտիրոսյանի տպագրատուն), «Կլօդ գէօ» (1886, Հովհաննես Մարտիրոսյանի տպագրատուն) գործերը[4]։
Կենսագրություն
Ալեքսանդր Աբելյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թվական երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին[5]։ Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում[6]։
Ստեղծագործական կյանք
Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հարսանիքը», 1903 և այլն) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ 1880 թվականից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում[7]։ Սերտ կապերի մեջ էր Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գ. Չուբարի հետ։
Օգտագործել է Ա., Ա. Ա., Աբ., Ա. Աբ., Ալ. Աբ., Աղ. Աբ., Թատերասեր, Կ. Ի. Ն, Հայ բեմի բարեկամ, Ս., Սա., Սան, Սանատրուկ, Սանդրիկ, Սանդրիկ ապեր, Փականագործ, X., V. Z ծածկանունները[8]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.