From Wikipedia, the free encyclopedia
Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, պատվավոր կոչում, հաստատվել է 1936 թվականի մայիսի 27-ին[1]։ Շնորհվում էր Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության կողմից արվեստի ակնառու գործիչներին, ովքեր աչքի են ընկել թատրոնի, կինոյի ու արվեստի զարգացման գործում ունեցած իրենց ներդրումներով։
Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ | |
---|---|
Երկիր | Վրացական ԽՍՀ |
Տեսակ | պատվավոր կոչում և կրծքանշան |
Կարգավիճակ | չի շնորհվում |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 27, 1936 |
Հերթականություն | |
Ավագ պարգև | ԽՍՀՄ ժողովրդական արտիստ |
Կրտսեր պարգև | ՎԽՍՀ վաստակավոր արտիստ |
Կոչումը շնորհվում էր, որպես կանոն, ոչ շուտ, քան «Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ» կամ «Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչումն ստանալուց երեք տարի հետո։ Հաջորդ աստիճանի կոչումն էր «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ»։
Մինչ 1936 թվականին պարգևի կարգավիճակի հստակեցումը խորհրդային հանրապետություններում շնորհվում էր Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում։ Վերջինիս կարգավիճակը հստակ չէր, այն շնորհվում էր ինչպես Խորհուրդների նախագահության, այնպես էլ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի կողմից Միության, միութենական կամ ինքնավար հանրապետության մակարդակով։ Կոչումը միասնական էր (առանց հանրապետությունը նշելու) և չէր գրանցվում։ Առաջինը պարգևատրվել է վրացի գրող, դրամատուրգ Շալվա Դադիանին։
Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման վերջինն արժանացել է Թամարա Գվերծիթելին 1991 թվականին։
ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում «Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ» կոչումը փոխարինվել է «Վրաստանի ժողովրդական արտիստ» կոչմամբ, ընդ որում, պահպանվել են նախկին ԽՍՀՄ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.