Գրիգոր Ավետյան

հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia

Գրիգոր Ավետյան

Գրիգոր Կարապետի Ավետյան (հունվարի 20, 1870(1870-01-20)[1], Ռաշթ, Իրան[1] - մայիսի 15, 1946(1946-05-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ավետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Գրիգոր Ավետյան, Ծնվել է ...
Thumb
Գրիգոր Ավետյան
Thumb
Ծնվել էհունվարի 20, 1870(1870-01-20)[1]
ԾննդավայրՌաշթ, Իրան[1]
Մահացել էմայիսի 15, 1946(1946-05-15)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԲաքվի ռեալական ուսումնարան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1]
Փակել

Կենսագրություն

Գրիգոր Ավետյանը ծնվել է 1870 թվականի հունվարի 20-ին Իրանի Ռաշթ քաղաքում։ 1870 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Շուշի քաղաք, որտեղ ստացել է նախնական կրթություն։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ 1888 թվականին սկսել է բեմական գործունեությունը[2]։ 1889-90 թվերին եղել է Մոսկվայում, սովորել առևտրական ուսումնարանում, երեկոյան դասախոսությունների փոխարեն հաճախում էր մասնավոր դրամատիկական կուրսերի։ Տեսնելով, որ դասընթացը գործնականորեն անօգուտ է, սկսում է թատրոններ հաճախել. ավելի հաճախ Փոքր և Կորչի թատրոնները[3], ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը։ 1890 թվականին վերադարձել է Կովկաս և մինչև 1923 հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, Բաթումում, Թեհրանում, Երևանում, Ղարսում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, Միջին Ասիայի, Բուլղարիայի, Ռումինիայի քաղաքներում և այլուր։

Գրել է «Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա» (1933)[4] հուշերի գիրքը, ուր տվել է իր բեմական գործունեության պատմությունը։ Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր-դերուսույց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ։ Կատարել է գլխավորապես կատակերգական դերեր։ Ավետյանի դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ։ Ավետյանի կատակերգական արվեստն առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին։

Ռեալիստական խաղաոճ, նուրբ, չպարտադրող հումոր, խոսքի բնական հնչերանգ, նախատիպին հարազատ դերապատկեր, բեմական բնավորություն ստեղծելու վարպետություն՝ իր արվեստի այս հատկանիշներով Ավետյանը տեղ գտավ նաև հայ խորհրդային թատրոնում՝ դառնալով անցյալի ռեալիստական ավանդները նոր թատրոնին կապող օղակներից մեկը։ Ավետյանի լավագույն դերերը աչքի են ընկել կերպարի բնավորության, հոգեբանության և սոցիալական միջավայրի ստույգ զգացողությամբ։ Նպաստել է ազգային թատերական մշակույթի ստեղծագործական աճին։ Ավետյանի խաղը նշանավորվել է ինքնաբերականությամբ, հումորով և բարձր ճշգրտության ժեստերով, ինտոնացիաներով[2]։

Համագործակցել է հայտնի հայ դերասաններ Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի հետ։ 1888 թվականին կազմակերպել է թատերախումբ՝ շրջելով Ռուսաստանում, Թիֆլիսում, Բաքվում և Կովկասի այլ քաղաքներում, Թուրքիայում և Ռումինիայում[5]։

1923 թվականից եղել է Առաջին պետական թատրոնի դերասան։ Ստեղծել է մի շարք վառ կատակերգական դերեր։ Ստեղծագործական կյանքի ընթացքում (58 տարի) խաղացել է շուրջ ութ հարյուր դեր։ Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր։ Զբաղվել է նաև ռեժիսուրայով։ Թարգմանել է հայերեն լեզվով մի շարք բեմադրություններ, այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Հատակումը», Անտոն Չեխովի Տաղտկալի պատմութիւն։ (Ծերունու օրագրից)[6]։

Մահացել է 1946 թվականի մայիսի 15-ին Երևանում[2]։

Դերերը թատրոնում

Մանրամասն տեղեկատվություն Դեր, Ներկայացում ...
Դեր Ներկայացում Հեղինակ
Տուգոուխովսկի «Խելքից պատուհաս» Ալ․Գրիբոյեդով
Գիքո «Պեպո» Գ․Սունդուկյան
Սաղաթել «Պատվի համար» Ա․Շիրվանզադե
Լոդովիկո,

Բրաբանցիո

«Օթելլո» Ու․Շեքսպիր
Դանիել «Ավազակները» Ֆ․Շիլլեր
Մորտեն «Դոկտոր Շտոկման» Հ․Իբսեն
Գերեզմանափոր «Համլետ» Ու․Շեքսպիր
Սգանարել «Դոն Ժուան» Մոլիեր
Մանուկ-աղա «Մեծապատիվ մուրացկաններ» Հ․Պարոնյան
Լուկա «Հատակում» Մ․Գորկի
Բուբլիկ «Պլատոն Կրեչետ» Ն․Կորնեյչուկ
Բոբչինսկի «Ռևիզոր» Ն․Գոգոլ
Խեղկատակ «Արքա Լիր» Ու․Շեքսպիր
Գորնոստաև «Լյուբով Յարովայա» Կ․Տրենյով
Մինթոև «Մորգանի խնամին» Ալ․Շիրվանզադե
Փակել

Դերերը կինոյում

Մանրամասն տեղեկատվություն Դեր, ֆիլմ ...
Դեր ֆիլմ թվական
Գեներալ[7] Ավազակ Արսեն 1923
Ջրաղացպան Շոր և Շորշոր 1926
Յուսուֆ Քրդեր-Եզդիներ 1932
Ծերունի Արևի զավակը 1933
Գիքո Պեպո 1935
Խուլ ծերունի Զանգեզուր 1938
Օղանա-ամի Լեռնային արշավ 1939
Տարեգիր Դավիթ Բեկ 1943
Փակել

Պարգևներ

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.