Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի կատակերգությունը From Wikipedia, the free encyclopedia
Ռևիզոր (ռուս.՝ «Ревизор»), Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի կատակերգությունը՝ բաղկացած հինգ գործողությունից։
Ռևիզոր ռուս.՝ Ревизоръ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1835 |
Առաջին ներկայացում | ապրիլի 19, 1836 |
Առաջին ներկայացման վայր | Ալեքսանդրինյան թատրոն |
Կերպարներ | Q4067182?, Ivan Khlestakov?, Q55719638? և Q55719645? |
Հրատարակվել է | 1836 |
The Government Inspector by Gogol |
Պիեսի վրա աշխատանքը սկսել է 1835 թվականի աշնանը։ Ավանդաբար համարվում է, որ սյուժեն նրան հուշել է Ալեքսանդր Պուշկինը։ Այս ամենը հաստատում են ռուս գրող Վլադիմիր Սոլոգուբի հիշողությունները։
Պուշկինը ծանոթացավ Գոգոլի հետ և պատմեց նրան մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել Նովգորոդի շրջանի Ուստյուժնա քաղաքում (այժմ՝ Վոլոգդայի մարզ)։ Դեպքը պատմում էր ինչ-որ անցորդ պարոնի մասին , որը իրեն ներկայացնում էր որպես նախարարության պաշտոնյա և թալանում էր քաղաքի բնակիչներին։ Մեկ այլ վարկածով, որը նույնպես նկարագրում է Սոլոգուբը։ 1833 թվականի սեպտեմբերի 2-ին Պուշկինին ռևիզորի համար ընդունել է Նիժնի Նովգորոդի գեներալ-նահանգապետ Բուտուրլինը, երբ Ա. Պուշկինը ժամանեց Նիժնի Նովգորոդ Պուգաչյովի ապստամբության նյութերի հավաքագրման համար։ Կա նաև ենթադրություն, որ ստեղծագործության պատմությունը թվագրվում է 1815 թվականի Պավել Սվինինի Բեսարաբիայի գործուղման հետ[1][2]։ Մեկ տարի առաջ, մինչև «Ռևիզորի» լույս տեսնելը , նույն թեմայով տպագրվել է Ալեքսանդր Վելտմանի «Կատաղի Ռոլանդը» երգիծական վեպը[3]։
Մի գավառական քաղաքում Անտոն Անտոնովիչ Սկվոզնիկ-Դմուխանովսկին հավաքում է չինովնիկներին՝ հայտնելու համար նրանց մի շատ տհաճ լուր։ Իրեն նամակ գրած ծանոթից նա իմացել է, որ իրենց քաղաք է գալիս ռևիզոր։ Գալիս է ինկոգնիտո և հատուկ կարգադրությամբ։ Քաղաքագլուխը գիշերը երազում տեսել է երկու առնետ, որը վատ նշան է։ Փորձում են հասկանալ ռևիզորի այցելության պատճառները և դատավորը՝ Ամոս Ֆյոդորովիչ Լյապկին-Տյապկինը, որը մի քանի գիրք է կարդացել, ահա ինչու ազատամիտ է, ենթադրում է Ռուսաստանի նախաձեռնությամբ նոր պատերազմի սկիզբը։ Քաղաքագլուխը խորհուրդ է տալիս Արտեմի Ֆիլիպովիչ Զեմլյանիկային, որը պահում է աստվածահաճո մի քանի հաստատություն, հիվանդներին ստիպել հագնել սպիտակ գլխարկներ և առհասարակ հնարավորինս պակասեցնել նրանց թիվը։ Եվ առհասարակ բոլոր ներկա չինովնիկներին կարգադրում է կարգի բերել քաղաքը։ Հայտնվում է փոստի պատասխանատու՝ Իվան Կուզմիչ Շպեկինը, որը պարզամիտ մարդ է։ Քաղաքագլուխը, վախենալով մատնագրից, խնդրում է նրան ուշադիր զննել բոլոր նամակները, բայց նա ասում է, որ վաղուց է, ինչ կարդում է բոլոր նամակները։ Որոշները կարդում է հատուկ հաճույքով։ Բայց նամակներում պետերբուրգցի չինովնիկի մասին ոչինչ չկա։ Ներս են մտնում կալվածատերեր Դոբչինսկին և Բոբչինսկին և պատմում են պանդոկ մտած մի այցելուի մասին, որը չափազանց ուշադիր ու զննող է, անգամ ափսեներն է զննում։ Էլ ով պիտի լինի, եթե ոչ այդ ռևիզորը։
Չինովնիկները մտահոգ ցրվում են, իսկ քաղաքագլուխը որոշում է շուքով շարժվել հյուրանոց։ Մեկնում է Բոբչինսկու հետ։ Հայտնվում են Աննա Անդրեևնան՝ քաղաքագլխի կինը, և Մարյա Անտոնովնան՝ նրա դուստրը։ Առաջինը բարկանում է դստեր վրա և հեռացող ամուսնուն պատուհանից հարց ու փորձ է անում եկվորի բեղերի մասին։ Ունի՞ արդյոք, թե՞ ոչ։
Հյուրանոցի փոքրիկ սենյակում մահճակալի վրա է պառկած ծառա Օսիպը։ Նա քաղցած է և դժգոհում է տիրոջից, որը պարտվել է փողը, նրա ցոփոթյունից և հիշում է պետերբուրգյան կյանքի ուրախությունները։ Ներս է մտնում Իվան Ալեսկսանդրովիչ Խլեստակովը։ Երիտասարդ հիմարավուն մարդ է։ Ուղարկում է Օսիպին ճաշի ետևից, իսկ եթե չտան, ապա հրամայում է կանչել տիրոջը։ Հյուրանոցի ծառայի հետ վեճին հետևում է անչափ վատ ճաշը։ Ափսեները դատարկելուց հետո Խլեստակովը բարկանում է, և հենց այդ ժամանակ նրան է հարցնում հյուրանոց հասած քաղաքագլուխը։ Նրանք հանդիպում են Խլեստակովի համարում։ Խլեստակովի ազնիվ խոսքերն այն մասին, որ նա մեկնում է հոր մոտ, հավատի չեն արժանանում և ընդունվում են ինկոգնիտո մնալու պատրվակով հորինված սուտ։ Հայտարարություններն այն մասին, որ նա չի ուզում գնալ բանտ, քաղաքագլուխը հասկանում է այնպես, որ եկվորը չի կոծկելու իր հանցանքները։ Քաղաքագլուխը վախեցած փող է առաջարկում Խլեստակովին և կանչում է իր տուն, ինչպես նաև տեսնել քաղաքի մի քանի հաստատություններ։ Կարճ գրություններ գրելով Զեմլյանիկային և կնոջը՝ քաղաքագլուխը հեռանում է իր առաջարկն ընդունած Խլեստակովի հետ։
Աննա Անդրեևնան, սպասելով լուրերի, շարունակում է բարկանալ դստեր վրա։ Ներս է վազում Դոբչինսկին և ասում է, որ եկվորը գեներալ չէ, բայց չի զիջում գեներալին։ Աննա Անդրեևնան կարդում է նամակը, որտեղ թթու վարունգների և խավիարի պատվերներին հաջորդում է հյուրի համար առանձին սենյակ պատրաստելու և Աբդուլինից գինի գնելու խորհուրդը։ Երկու տիկնայք վիճում են, թե ով ինչ զգեստ հագնի։ Ներս են գալիս Խլեստակովը, քաղաքագլուխը, Զեմլյանիկան, որի հաստատությունում լաբարդան են համտեսել, Խլոպովը և Դոբչինսկին ու Բոբչինսկին։ Զրուցում են Արտեմի Ֆիլիպովիչի հաջողությունների մասին, որի հիվանդները լավանում են «ինչպես ճանճերը»։ Խլեստակովը հետաքրքրվում է, թե որտեղ կարելի է քաղաքում թուղթ խաղալ։ Քաղաքագլուխը, իհարկե, կարծելով, թե սա սադրանք է, մոռանում է, որ մի շաբաթ առաջ մեծ գումար է հաղթել թղթախաղով, հայտարարում է, որ իրենց քաղաքում այդպիսի բան չկա։ Հայտնվում են կանայք և Խլեստակովը սկսում է պատմել, որ Պետերբուրգում մի անգամ իրեն ընդունել են գլխավոր հրամանատարի հետ, որ նա ընկերություն է անում Պուշկինի հետ, թե ինչպես է դեպարտամենտ ղեկավարել, որ շուտով իրեն դարձնելու են ֆելդմարշալ… Հեռանում է քնելու։ Աննա Անդրեևնան և Մարյա Անտոնովնան, նախ վիճելով, թե ում էր ավելի շատ նայում Խլեստակովը, սկսում են հարցուփորձ անել Օսիպին իր տիրոջ մասին։ Նրա անկապ պատասխանները միայն խորացնում են նրանց հավատը, թե Խլեստակովը կարևոր անձ է։
Չինովնիկները քաղաքագլխի տանը խորհուրդ են անում և որոշում են կաշառք տալ եկվորին. խնդրում են Լյապկին-Տյապկինին, որ նա առաջինը անի դա։ Խլեստակովն արթնանում է և խրթնեցնում է նրանց։ Լյապկին-Տյապկինը վախից հատակին է նետում դրամը և արդեն կարծում է իրեն ձերբակալված։ Խլեստակովը բարձրացնում է փողը և պարտք է խնդրում՝ պատճառաբանելով, որ ճանապարհին ծախսեր է ունեցել։ Բոլորից պարտք է վերցնում։ Ճանապարհելով չինովնիկներին՝ Խլեստակովը նամակ է գրում ընկերոջը՝ Տրյապիչկինին, այն մասին, թե ինչպես են իրեն ընդունել պաշտոնական մարդու տեղ։ Օսիպը խնդրում է տիրոջը, քանի ուշ չէ, հեռանալ։ Օսիպին նամակը հանձնելուց հետո ընդունում է բողոքավոր առևտրականներին, որոնց քաղաքագլխի հրամանով ներս չէր թողնում ոստիկանապետ Դերժիմորդան։ Հայտնվում են նաև ուրիշ բողոքավորներ։ Սրան է հետևում Աննա Անդրեևնայի և դստեր մրցակցությունը Խլեստակովի ուշադրության համար։ Հաղթում է մայրը, որին Խլեստակովն առաջարկություն է անում։ Իսկ սա ասում է, որ «ինչ-որ իմաստով ամուսնացած է»։ Հետո առաջարկություն է ստանում նաև Մարյա Անտոնովնան։ Առևտրականների բողոքներից վախեցած քաղաքագլուխը օրհնում է նորապսակներին։ Հետո Խլեստակովը հայտարարում է, որ պիտի մեկ օրով լքի հավաքվածներին և մեկնի իր ազգականի մոտ։ Նորից պարտքով փող է վերցնում է կառքով հեռանում։ Խլեստակովին ճանապարհ դնելուց հետո քաղաքագլուխը և կինը երազանքների գիրկն են ընկնում։ Երազում է պետերբուրգյան կյանքի մասին։ Պատվավոր քաղաքաբնակները գալիս են շնորհավորելու քաղաքագլխի ընտանիքին։ Հանկարծ ներս է վազում փոստի պատասխանատուն և հայտարարում է, որ ռևիզորը իրականում ռևիզոր չէ։ Նա բերել է Տրյապիչկինին Խլեստակովի գրած նամակը, որով ամեն բան բացահայտվում է։ Հանընդհանուր ցասման թիրախ են դառնում Դոբչինսկին և Բոբչինսկին, որոնք տարածել էին կեղծ լուրը։ Ներս է մտնում ժանդարմը և հայտնում, որ Պետերբուրգից եկած չինովնիկը հանդիպում է խնդրում։
Բոլորը քարացած մնում են իրենց դիրքերում։ Դա տևում է մեկ րոպե։ Վարագույր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.