From Wikipedia, the free encyclopedia
Հավլաբար (վրաց.՝ ავლაბარი [ավլաբարի]), նախկին «26 կոմիսարներ» (վրաց.՝ 26 კომისარი), Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը։ Հավլաբարի 19-րդ դարի վերջի կյանքը լավ է պատկերված Ավքսենտի Ցագարելիի «Խանումա» պիեսում։ Թաղամասի ճշգրիտ տարիքը հայտնի չէ, սակայն վերջինիս մասին հիշատակումները առկա են ավելի քան 300 տարի առաջ։
Հավլաբարը մտնում է Իսանի Սամգորի վարչական կառուցվածքում, ինչպես նաև մասամբ մաս է կազմում Հին Թբիլիսիի վարչական շրջանի։ Հավլաբարը կապող օղակ է Իսանի Սամգորի շրջանի և Թբիլիսիի կենտրոնական շրջանների միջև։ Անցյալում այն Վրաստանի հայ մտավորականության կենտրոնն էր[1]։
Հայկական թատրոն, հին հայկական եկեղեցի, ժամանակակից վրաց ուղղափառ Ծմինդա Սամեբա եկեղեցի (Սուրբ Երրորդություն) (կառուցված է 1936 թվականին ոչնչացված Խոջիվանքի հին հայկական գերեզմանատան տարածքում), հայտնի հայ գրողների պանթեոն (օրինակ Հովհաննես Թումանյան և Րաֆֆի), Վրաստանի նախագահի նստավայր։
Տարածքում կա նաև հայկական դպրոց, «Հավլաբար» մետրո կայարան, կենտրոնական մայրուղում՝ շատրվան, Հավլաբարի այգին, պետական դպրոց։
Խորհրդային ժամանակներում այստեղ էր տեղակայված Հավլաբարի տպագրության թանգարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.