Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

From Wikipedia, the free encyclopedia

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանmap

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, հիմնադրվել է 1922 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։

Արագ փաստեր Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան, Տեսակ ...
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան
Thumb
Խաչատուր Աբովյանի կիսանդրին համալսարանի առաջին մասնաշենքի դիմաց։
Տեսակհասարակական համալսարան
Միջազգային անվանումKh.Abovyan Armenian State Pedagogical University
Հիմնադրված է1922
ՌեկտորՍրբուհի Գևորգյան
Ուսանողներ10 000
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
ՀասցեՏիգրան Մեծի 17
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքaspu.am
Thumb
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (Հայաստան)
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստան
 Armenian State Pedagogical University Վիքիպահեստում
Փակել

Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական մասնագիտություններով։ Պարապմունքները սկսվեցին նոյեմբերի 27-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում։

1924-1925 ուսումնական տարում հայկական մանկավարժական ինստիտուտը ունեցավ իր առաջին շրջանավարտները։

Բուհում աշխատում էին ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Հայկ Ազատյանը, Գրիգոր Չուբարը, Ավետիք Տեր-Պողոսյանը, Արսեն Բեջանյանը, Տիգրան Ռաշմաճյանը, Հովհաննես Տեր-Միրաքյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփան Ներսիսյանը, Վահան Ռշտունին և շատ ուրիշներ։

Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ 1948 թվականին Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով ու մինչև այժմ էլ կրում է մեծ մանկավարժի անունը։

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ 2000 թվականի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։

Thumb
Հայկական պետական մանկավարժական համալսարանի շենք

Համալսարանն իր 95 ամյա պատմության ընթացքում ունեցել է ականավոր շրջանավարտներ, հասարակական և պետական գործիչներ, այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանի կենտգործկոմի նախագահ Գևորգ Հանեսօղլյանն ու Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը, Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունին, Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ու Արցախի հերոս Մեխակ Մեխակյանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, նախարարներ Հակոբ Մովսեսն ու Հայաստանի արդարադատուրյան պետական խորհրդական Դավիթ Հարությունյանը, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 200-ից ավելի շրջանավարտներ և ուսանողներ։ Արցախյան ազատամարտին մասնակցել են 50-ից ավելի շրջանավարտներ և ուսանողներ։ Նրանց մեծագույն մասն արժանացել են խորհրդային և ՀՀ շքանշանների ու մեդալների։

Մեծ է համալսարանի շրջանավարտ գիտնականների ավանդը. Շաքրո Մհոյանն ու Մանվել Զուլալյանը դարձել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամներ են համալսարանի շրջանավարտներ Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Թադևոսյանը, Սիմոն Կրկյաշարյանը, Աելիտա Դոլուխանյանը, Վիգեն Ղազարյանը։ Մոտ 200 շրջանավարտ դարձել է գիտության դոկտոր-պրոֆեսոր։ Նրանց ջանքերով տպագրել է 2200 անուն գիրք։

Մանկավարժական համալսարանին մեծ պատիվ և հռչակ են բերում համալսարանի շրջանավարտներ Հովհաննես Շիրազն ու Հրանտ Մաթևոսյանը, Սերո Խանզադյանն ու Ռազմիկ Դավոյանը։

Համալսարանի շրջանավարտները լուրջ ներդրում ունեն երկրի մշակութային կյանքում։ Բազմաթիվ գրողներ, լրագրողներ, գրադարանային աշխատողներ, գեղանկարիչներ, ռեժիսորներ, դերասաններ հայտնի են որպես աբովյանականներ։ Ռեժիսորներ Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, Լաերտ Վաղարշան, Մարատ Վարժապետյան, Ալբերտ Յավուրյան, Յուրի Երզնկյան, Սերգեյ Իսրայելյան, Դմիտրի Կեսայանց, դիրիժորներ Էմմա Ծատուրյան, Արամ Քաթանյան, Հակոբ Ոսկանյան, գեղանկարիչ Հովհաննես Զարդարյան, քանդակագործ Ղուկաս Չուբարյան, պարուսույցներ Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան, Ֆրունզե Ելանյան։ Մտավորականների այս սերուցքն է կրթել մեր ուսանողներին։

Ոչ միայն գիտական ու մշակութային, այլև մարզական հաջողություններ է գրանցել մանկավարժական համալսարանը։ Հայաստանի սպորտային փառքի տարածողներ միջազգային կարգի սպորտի վարպետներ, թենիսիստներ Էլմիրա Անտոնյանը, Բագրատ Բուռնազյանը մանկավարժականի շրջանավարտներ են։ Ներկայումս ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը վերակազմավորվել է «Շախմատի և սպորտի» ամբիոնի, և այն ղեկավարում է միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։

Համալսարանում դասավանդում են իրենց ոլորտներում կայացած և լայն ճանաչում ունեցող բարձրորակ մասնագետներ, գիտությունների ազգային ակադեմիայի 17 անդամներ։

Մանկավարժական համալսարանում գործում է ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»-ի հետ համատեղ բացված գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային և ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորա, որտեղ աճեցվում են արհեստական բյուրեղներ։

Այսօր մանկավարժական համալսարանը վարում է միջազգային համավատարմանգրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային և եվրոպական կրթական ծրագրերում։ Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական և ռուսական հայտնի համալսարաններում։

Համալսարանն ունի 10 ֆակուլտետ, 50-ից ավելի ամբիոններ, առկա և հեռակա ուսուցմամբ համալսարանում սովորում է ավելի քան 10.000 ուսանող։ 2004-2005 ուսումնական տարվանից համալսարանն իրականացնում է եռաստիճան/բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա/ ուսուցում։ Ուսման ժամկետը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում՝ 2։ Մասնագետներ են պատրաստվում 52 մասնագիտությունների գծով։ Համալսարանում սահմանված է 25 անվանական թոշակ։ Մանկավարժական համալսարանն ունի հիմնական, ինչպես նաև ավագ դպրոց-վարժարան Երևանի կենտրոնում։

Գիտական առաջընթացին համաքայլ՝ համալսարանը մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի Հանրապետության և սփյուռքի հայ կրթօջախների համար։

Ֆակուլտետներ և ամբիոններ

Բանասիրական ֆակուլտետ

  • Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դավթի Դանիելյան)
  • Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Աելիտա Գուրգենի Դոլուխանյան)
  • Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Գուրգենի Համբարձումյան)

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ[2]

  • Հասարակագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ քաղ.գ.դ., պրոֆեսոր Լևոն Ղազարի Շիրինյան)
  • Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ռոստոմի Ստեփանյան)
  • Հայոց պատմության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ պատմ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սուրենի Փիլիպոսյան)

Սկզբնական կրթության ֆակուլտետ

  • Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ման.գ.թ., դոցենտ Արմենուհի Մնացականի Մանուկյան)
  • Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ման.գ.դ., պրոֆեսոր Ջուլիետա Հարությունի Գյուլամիրյան)
  • Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ման.գ.թ., դոցենտ Քնարիկ Ասլանի Հովհաննիսյան)

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ

  • Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ աշխ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Վոլոդյայի Խոեցյան)
  • Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կենս.գ.դ., պրոֆեսոր Սամվել Խաչատուրի Պիպոյան)

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ

  • Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ հոգ.գ.թ., դոցենտ Գայանե Անդրանիկի Խաչիկյան)
  • Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ հոգ.գ.թ., դոցենտ Լևոն Կարոյի Սարգսյան)
  • Կիրառական հոգեբանության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ հոգ.գ.թ., դոցենտ Մարիանա Սամվելի Ավետիսյան)

Օտար լեզուների ֆակուլտետ

  • Արտասահմանյան գրականության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.դ., պրոֆեսոր Ռուզան Վաչեի Թադևոսյան)
  • Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ բան.գ.թ., դոցենտ Նաիրա Երվանդի Դալյան)
  • Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ բան.գ.թ., դոցենտ Գոհար էդուարդի Մելիքյան)
  • Օտար լեզուների ուսուցման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ման.գ.թ., դոցենտ Անահիտ Բաղդասարի Լալաբեգյան)

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

  • Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր՝ Լուսինե Գուրգենի Ղուլղազարյան)
  • Տեխնոլոգիական կրթության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Իսրայելի Սահրադյան)
  • Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսորի պ/կ Էդվարդ Պիերի Կոկանյան)
  • Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ման.գ.թ., դոցենտ Արթուր Արմենի Թադևոսյան)

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ

  • Կերպարվեստի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Կարեն Գուրգենի Աղամյան)
  • Երաժշտության մանկավարժության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ման.գ.թ., պրոֆեսորի պ/կ Սարգիս Էդուարդի Էլբակյան)
  • Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ արվ.գ.թ., դոցենտ Սաթենիկ Հարությունի Մելիքյան)

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ

  • Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ման.գ.թ., դոցենտ Թերեզա Յուրիի Ազատյան)
  • Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն (բժշկ.գ.դ., պրոֆեսոր Ստեփան Վաղինակի Գրիգորյան)

Կուլտուրայի ֆակուլտետ

  • Ռեժիսուրայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Արմեն Էդգարի Էլբակյան)
  • Երաժշտության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ դոցենտ Արա Կառլենի Գևորգյան)
  • Հեռուստառադիոլրագրության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ դոցենտի պ/կ Լևոն Վազգենի Գալստյան)
  • Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ պրոֆեսոր Ռուբեն Յուրիի Երզինկյան)
  • Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ման.գ.թ., պրոֆեսոր Կարեն Բորիսի Գևորգյան)
  • Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ` պատմ.գ.դ., պրոֆեսորի պ/կ Ամատունի Սասունիկի Վիրաբյան)

Համահամալսարանական ամբիոններ

  • Մանկավարժության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ման.գ.դ., պրոֆեսոր Աիդա Օնիկի Թոփուզյան)
  • Շախմատի և սպորտի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ Սմբատ Գարեգինի Լպուտյան)
  • Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ կենս.գ.դ., դոցենտ Նարինե Անատոլիի Սահակյան)
  • Տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ., դոցենտ Ռիտա Նիկոլայի Գևորգյան)
  • Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ փիլ.գ.դ., դոցենտ Հասմիկ Հովհաննեսի Հովհաննիսյան)
  • Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ կենս.գ.թ., դոցենտ Սիրինե Արմենի Շողերյան)

Մասնագիտությունների ցանկ

1. Հայոց լեզու և գրականություն 2. Մաթեմատիկա 3. Ֆիզիկա 4. Ինֆորմատիկա 5. Բնագիտություն 6. Տեխնոլոգիա և ձեռնարկչություն 7. Քիմիա 8. Կենսաբանություն 9. Շրջակա միջավայրի գիտություններ 10. Լանդշաֆտային պլանավորում 11. Աշխարհագրություն 12. Պատմություն 13. Իրավագիտություն 14. Հասարակագիտություն 15. Մշակութաբանություն 16. Երաժշտական կրթություն 17. Կերպարվեստ 18. Հագուստի մոդելավորում 19. Դեկորատիվ կիրառական արվեստ 20. Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում 21. Սոցիալական աշխատանք 22. Հոգեբանություն 23. Զինվորական հոգեբանություն 24. Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա 25. Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն 26. Գործնական հոգեբանություն 27. Իրավաբանական հոգեբանություն 28. Սոցիալական և քաղաքական հոգեբանություն 29. Ընտանիքի հոգեբանություն 30. Սոցիալական մանկավարժություն 31. Սոցիոլոգիա 32. Լրագրություն 33. Ռեժիսուրա 34. Գործիքային կատարողականություն 35. Պարարվեստ 36. Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ 37. Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն 38. Գեղարվեստական լուսանկարչություն 39. Օպերատորություն 40. Կառավարում /ըստ ոլորտի/ 41. Պրոդյուսերական գործ 42. Մանկավարժական հոգեբանություն 43. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 44. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա ռուսաց լեզվի ուսուցմամբ 45. Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա 46. Շախմատ 47. Տիֆլոմանկավարժություն 48. Սուրդոմանկավարժություն 49. Օլիգոֆրենոմանկավարժություն 50. Լոգոպեդիա 51. էրգոթերապիա 52. Հատուկ հոգեբանություն 53. Արտ-թերապիա 54. Հատուկ մանկավարժություն 55. Անգլերեն լեզու և գրականություն 56. Գերմաներեն լեզու և գրականություն 57. Ֆրանսերեն լեզու և գրականություն 58. Իսպաներեն լեզու և գրականություն 59. Ռուսաց լեզու և գրականություն 60. Կրթության կառավարում

Ուսուցման ձևերը՝ առկա, հեռակա։

Ուսուցման տևողությունը՝ 4 տարի /բակալավրիատ/ +2 տարի /մագիստրատուրա/։

Ուսման վարձը (դրամով)՝ 260.000-ից 585.000 /պայմանավորված ֆակուլտետի ընտրությամբ։

Թանգարան

Thumb
ՀՊՄՀ թանգարան
Thumb
ՀՊՄՀ թանգարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես հնագիտության կաբինետ, որտեղ ազգագրական և հնագիտական նյութեր էին հավաքվում ՀՊՄՀ Պատմության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հավաքչական աշխատանքների և հնագիտական պեղումների արդյունքում։

Առաջին տնօրեն է նշանակվել պատմության ֆակուլտետի դասախոս, պատմաբան, հնագետ Վարշամ Ավետյանը։

2008 թվականին թանգարանի տնօրեն նշանակվեց Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժնի դասախոս Ալվարդ Գրիգորյանը։

Թանգարանի ներկայիս ցուցադրությունը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 19-ին՝ բուհի հիմնադրման 90 ամյակի առթիվ։ Թանգարանում ներկայացված է բուհի պատմությունը՝ սկսած դրա հիմնադրումից մինչև մեր օրերը։ Այն ակտիվ գործող կրթամշակութային կենտրոն է, որն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ տարբեր տարիքի լսարանների համար և ակտիվորեն համագործակցում է նման գործունեություն ծավալող մի շարք հաստատությունների հետ։

ՀՊՄՀ հենակետային վարժարան

1994 թվականին հիմնադրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց/վարժարանը։ 1994-1999 թվականներին վարժարանը ղեկավարել է վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատուրի Ղուշչյանը։ 1999 թվականից մինչ օրս վարժարանի տնօրենն է է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Ավետիսի Սաֆարյանը։ Վարժարանում այժմ գործում են մշակութային (ռեժիսուրա-օպերատրություն, գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) և հումանիտար (հոգեբանություն, լրագրություն), բնագիտամաթեմատիկական (ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն) հոսքերը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.