Remove ads
հայ պարուսույց, բալետի արտիստ From Wikipedia, the free encyclopedia
Ազատ Թորգոմի Ղարիբյան (մարտի 5, 1923[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 14, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարուսույց, բալետի արտիստ, բալետմայստեր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)։
Ազատ Ղարիբյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1923[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | մայիսի 14, 1988 (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1940)[1] և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (1947)[1] |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետմայստեր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Երևանի պարարվեստի պետական քոլեջ, Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ամուսին | Թերեզա Գրիգորյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Պարուհի Թերեզա Գրիգորյանի ամուսինն է։
1940 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ Մեկ տարի սովորել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է Անդրկովկասի զինվորական օկրուգի պարի անսամբլում՝ ելույթներ ունենալով զինվորների համար։ 1948 թվականին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը։ Եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, պարուսույց, բալետմեյստեր։ 1962 թվականին եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը, 1963-1983 թվականներին՝ Երևանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը։ 1959 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի ուսումնարանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկավարել է երկար տարիներ՝ ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր։ Մասնակցել է նաև Կիրովականի և Ղարաբաղի պարի պետական անսամբլների ստեղծմանը, Կանադայում կազմակերպել է պարային համույթ։ 1976 թվականին հանդիսացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի ստեղծման նախաձեռնողներից մեկը։ 1986 թվականին ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար բեմադրել է լավագույն պարային համարներ՝ Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խաչատուր Ավետիսյանի «Հուշեր», Մ. Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ[2]։
Բեմադրել է Գրիգոր Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն», Բ. Սակիլարիի «Չոփչոփիկը», Հ. Մուրադյանի «Կարմիր գլխարկը», Ի. Մորոզովի «Բժիշկ Այբոլիտը», պարեր Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Արմեն Տիգրանյանի «Անուշ», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» և այլ ներկայացումներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.