Remove ads
հայ գրող, արևելագետ, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Մանվել Կարապետի Զուլալյան (դեկտեմբերի 30, 1929, Հալեպ, Սիրիա - հունվարի 19, 2012, Երևան, Հայաստան), հայ գրող, արևելագետ, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1975), Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1996), թղթակից անդամ 1990 թվականից[1]։
Մանվել Զուլալյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1929 Հալեպ, Սիրիա |
Մահացել է | հունվարի 19, 2012 (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ, ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ |
Ալմա մատեր | Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Մանվել Կարապետի Զուլալյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձության քարավանով ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան ու բնակություն հաստատել Լենինական (Գյումրի) քաղաքում։ Ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության, իսկ այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռոմանո-գերմանական ֆակուլտետները։ 1954 թվականին ընդունվել է Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։ Գիտական մասնագիտացումը ստացել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ Տիրապետելով թուրքերենին և այլ օտար լեզուների, Մանվել Զուլալյանը ձեռնամուխ է եղել Արևմտյան Հայաստանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման գործին։
1988 թվականից ի վեր գլխավորում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնը։ Հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ։ Հայաստանի և Օսմանյան կայսրության միջին դարերի պատմության ու աղբյուրագիտության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է, այդ թվում և 1995 թվականին լույս տեսած «Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր)» գրքի[2]։ Մանվել Զուլալյանր հրատարակել է «Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում (XVI-XVII դարերի Կանուննամներ)» աշխատությունր (1964 թ)։
Մանվել Զուլալյանը համակողմանի քննարկել է XVI-XVII դարերում մեծ տարածում ստացած ջալալիների շարժման պատմությունը և հայկական, թուրքական ու բազմալեզու այլևայլ սկզբնաղբյուրների հիման վրա հայագիտական գրականության մեջ առաջին անգամ լուսաբանել ջալալիների շարժման նախադրյալները, րնթացքր և հետևանքները։
1970 թվականին Մանվել Զուլալյանը ռուսերեն հրատարակել է «Հայաստանի Հին և միջնադարյան պատմության հարցերր ժամանակակից թուրքական պատմագիտության լուսաբանմամբ» ուսումնասիրությունր, որը նոր նյութերով հարստացված հրատարակվել է նաև հայերեն (Երևան,1995)։ Հեղինակը բացահայտել է ժամանակակից թուրք պատմագիտության կեղծիքներն ու միտումնավոր մեկնաբանությունները։
1971 թվականին Մոսկվայում ռուսերեն լեզվով հրատարակվել է Մ. Զուլալյանի «Հայաստանը XVI դարի առաջին կեսին» աշխատությունր՝ պաշտպանելով որպես դոկտորական թեզ (1974 թ․), Մ. Զուլալյանր 1980 թվականին հրատարակել է «Արևմտյան Հայաստանը XVI-XVII դարերում» աշխատությունը։
Մանվել Զուլալյանը հրավիրվել է մասնակցելու թուրք հայտնի հեղինակ էվլիյա Ջելեբու ուղեգրության «Սեյահեթ-նամեի», Մոսկվայում բազմահատոր ռուսերեն թարգմանության իրականացմանը, որը և հրապարակվել է 1983 թվականին։ Մանվել Զուլալյանի մասնակցությունը մեծապես նպաստել է ռուսալեզու ընթերցողներին Հայաստանի մասին թուրք հեղինակի տեղեկությունների ճշմարտացի ներկայացմանը։
Մանվել Զուլալյանը 1990 թվականին գրել է «Հայ ժողովրդի պատմության հարցերր ըստ եվրոպացի հեղինակների (XIII-XVIII դարեր)» աշխատության առաջին գիրքը։ Աշխատությունն արժեքավոր է և պատմագիտական, և աղբյուրագիտական առումներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.